ԺԱՆՆԱ ՂՈՉԻԿՅԱՆԻ ՍՐՏԱԼԻ ԽՈՀԵՐԸ / Աե­լի­տա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

IMG-20220404-WA0000

Հայ­րե­նի­քը մեկն է,
Բայց ա­մեն պոետ
Իր հայ­րե­նիքն ու­նի:
Ժան­նա Ղո­չիկ­յան

Ժան­նա Ղո­չիկ­յանն իր նոր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն ան­վա­նել է «Ա­նա­վարտ խո­հեր»: Իր գրվածք­նե­րից մե­կում նա ի­րեն ան­վա­նում է խո­հա­գիր: Այդ խո­հե­րը բա­ցա­ռա­պես վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րին են ծնվել՝ 2019, 2020, 2021:
Հատ­կա­պես գրքի եր­կու բա­ժին­նե­րի խո­հե­րը լիո­վին ա­նանձ­նա­կան են: Դ­րանք հա­վա­սա­րա­պես այ­սօր, հատ­կա­պես Հա­յաս­տա­նում ապ­րող և­ ի­րենց ազ­գա­յին ինք­նա­գի­տակ­ցութ­յու­նը ար­թուն պա­հող հայ մտա­վո­րա­կան­նե­րի խո­հեր են, ո­րոնք Ժան­նան, որ­պես գրչի մարդ, հան­րա­յին հնչե­ղութ­յան է ար­ժա­նաց­րել:
Գր­քի հատ­կա­պես «Եր­կիր իմ» և «­Պա­տե­րազմ» բա­ժին­նե­րի ա­սե­լի­քը սե­րում է Հով­հան­նես Թու­ման­յա­նի, Ե­ղի­շե Չա­րեն­ցի, Պա­րույր Ս­ևա­կի պոե­զիա­յից: Ս­րանք մե­ծեր են, ո­րոնց նկատ­մամբ Ժան­նան պաշ­տա­մունք ու­նի:
Որ­պես հայ­րե­նա­սեր հա­յու­հի՝ նրան խոր ցավ են պատ­ճա­ռում Հա­յաս­տան աշ­խար­հի, ա­ռանց այն էլ շատ փոք­րա­ցած հայ­րե­նի հո­ղի կո­րուստ­նե­րը.
Չենք պահ­պա­նում քեզ,//Ու քա­նի դար է//­Քեզ կորց­նում ենք// Ան­խիղճ ու ան­վերջ (էջ 8):
Հայտ­նի է Ֆ­րան­սիա­յի ա­կա­դե­միան հիմ­նած կար­դի­նալ Ռի­շել­յո­յի խոս­քը. «­Լե­զուն պե­տութ­յուն է»: Ժան­նան հի­շում է նաև Խա­չա­տուր Ա­բով­յա­նի պատ­գա­մը՝ ուղղ­ված հայ ե­րի­տա­սարդ­նե­րին: Այն պատ­վի­րում էր տա­սը լե­զու ի­մա­նալ, սա­կայն մայ­րե­նի լե­զուն ու քրիս­տո­նեա­կան հա­վատն ա­մուր պա­հել: Բա­նաս­տեղ­ծու­հին տես­նում է այս պատ­գամ­նե­րի ան­տե­սում.
Մայ­րե­նի լե­զուն խորթ է իր բնում, էլ լեզ­վակ չու­նի,//Ոս­կե­ղե­նիկ չէ ու չի գեղ­գե­ղում (էջ 10):
Ազ­գա­յին ճա­կա­տագ­րի վատ­թա­րաց­ման խնդիրն Աստ­ծու հետ քննար­կել է XIII դա­րի բա­նաս­տեղծ Ֆ­րի­կը՝ կա­մե­նա­լով ի­մա­նալ, թե ին­չու հա­յե­րը շա­րու­նակ կո­տոր­վում են այ­լա­դա­վան­նե­րից: Նա հան­գել է այն տխուր եզ­րա­կա­ցութ­յա­նը, թե մենք շատ թե­րա­ցել ենք ներ­քին հար­ցե­րում, և գու­ցե դրա հա­մար էլ Աստ­ված պատ­ժում է: Ղո­չիկ­յա­նը նման հար­ցադ­րում­ներ ու­նի՝ այն էլ տար­բեր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րում: Սա­կայն ի­րա­տե­սո­րեն սթա­փեց­նում է իր ազ­գին.
Խա­չը չու­րա­ցանք,//­Բայց խա­չի տե­ղակ//­Զեն­քե­րի՛ն պաշ­տենք,//­Զեն­քե­րի մեջ է//­Մեր զո­րութ­յու­նը՝//Այ­սօր և­ ընդ­միշտ (էջ 13):
Խո­րա­պես ապր­ված բա­նաս­տեղ­ծութ­յուն է «Արևմտ­յան Հա­յաս­տա­նում» խո­րա­գիր ու­նե­ցո­ղը:
Բա­նաս­տեղ­ծու­հին այ­ցե­լել է Մեծ Հայ­քի այն տա­րածք­նե­րը, ո­րոնք այժմ­յան Թուր­քիա­յում են՝ Վան, Մուշ, Էրզ­րում, Կարս, նաև՝ Կի­լի­կիա: Ով ե­ղել է մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քում, ա­պա հիա­նա­լի գի­տի, որ նրա նոր տե­րե­րը ին­չը չեն ա­վե­րել, հա­մա­րում են ի­րեն­ցը: Ն­րանք հպար­տո­րեն ա­սում են, թե Ա­նին ի­րենք են կա­ռու­ցել. այդ­պես այն ներ­կա­յաց­վում է ար­տա­սահ­ման­յան զբո­սա­շրջիկ­նե­րին:
Ղո­չիկ­յա­նը, ո­րը հիա­նա­լի գի­տի իր ազ­գի պատ­մութ­յու­նը, տխրո­րեն ե­րա­զում է, որ ա­պա­գա հայ սե­րունդ­նե­րի մեջ արթ­նա­նա Հայ­կի, Սա­սուն­ցի Դավ­թի, Տիգ­րան Մե­ծի, Վար­դան Մա­մի­կոն­յա­նի ու Նժ­դե­հի ո­գին:
Վեր­ջին եր­կու դա­րե­րի հայ­կա­կան խնդրի լու­ծու­մը և­ ող­բեր­գա­կան դեպ­քե­րը՝ կապ­ված Թուր­քիա­յի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան հետ, խիստ մտա­հո­գում են Ղոչիկ­յա­նին: Ն­րան ան­հանգս­տաց­նում են թե՛ 1915-ի Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յու­նը և թե՛ 44-օր­յա պա­տե­րազ­մը: «­Գորշ գայ­լե­րի» ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը դառ­նում են տագ­նա­պի ա­հա­զանգ:
Ի դեպ, վեր­ջերս է լույս տե­սել բազ­մա­վաս­տակ բա­նա­գետ Վեր­ժի­նե Ս­վազլ­յա­նի «Ա­մե­րի­կա­հա­յոց բա­նա­վոր ա­վան­դույ­թը ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում» մե­ծար­ժեք և ստվա­րա­ծա­վալ հա­տո­րը (904 էջ), ո­րում կա զրույց թուր­քա­կան «գորշ գայ­լե­րի» մա­սին: Ն­րա­նում աս­վում է, թե թուր­քե­րը մոն­ղո­լա­կան ծա­գում ու­նեն և­ ե­կել են Չի­նաս­տա­նի կող­մե­րից: Այդ քոչ­վոր­նե­րը մի օր գորշ գայլ են տես­նում ու ի­րենց ձիե­րի վրա նստած հե­տևում են նրան: Գորշ գայ­լը գա­լիս է Հա­յաս­տան, թուր­քերն էլ նրա ետ­ևից գա­լիս են Հա­յաս­տան: Տես­նում են՝ լավ եր­կիր է, մտա­ծում են հաս­տատ­վել ու մնում են Հա­յաս­տա­նում: Դ­րա­նից հե­տո նրանց խորհր­դա­նի­շը դառ­նում է գորշ գայ­լը: Թուր­քե­րը սկսում են ճնշել հա­յե­րին, ծանր հար­կեր են դնում նրանց վրա, սպա­նում, այ­րում տնե­րը:
Ժան­նա Ղո­չիկ­յա­նը ցա­վով ար­ձա­նա­գ­րում է, որ Եվ­րո­պա­յի քա­ղա­քա­կիրթ պե­տութ­յուն­նե­րը ո­չինչ չեն ա­նում՝ հա­յե­րի ոչն­չաց­ման ու հայ­րե­նազրկ­ման փաս­տե­րը լուռ դի­տե­լով.
Ծե­րուկ Եվ­րո­պան իր գե­րեզ­մանն//Իր ձեռ­քով է փո­րում,//­Ցե­ղաս­պա­նող վայ­րա­գի ա­ռաջ//Դռ­ներն իր բա­ցել… (էջ 67):
Բ­նա­կա­նա­բար, բա­նաս­տեղ­ծու­հու վիշ­տը, այն էլ ա­նա­մոք, կապ­ված է հա­զա­րա­վոր հայ ե­րի­տա­սարդ­նե­րի կյան­քի կորս­տի հետ, ո­րոնք փե­սա և ծ­նող չդար­ձան, ու նրանց վա­ղա­ժամ հե­ռա­նալն անհ­նար է որևէ ձևով հա­տու­ցել:
Գր­քի «Ես ու ես» բա­ժի­նը մտա­վո­րա­կան կնոջ տվայ­տանք­նե­րով լի է: Գու­ցե ե­րա­զած, սա­կայն չգտած սեր, սո­ցիա­լա­կան խնդիր­նե­րի ա­մե­նօր­յա ու շա­տե­րին բա­ժին հաս­նող բար­դութ­յուն­ներ, ինք­նա­վեր­լուծ­ման, նույ­նիսկ ինք­նա­խա­րա­զան­ման փոր­ձեր:
Ոչ մե­կը չգի­տի, թե երբ է գա­լու ի­րա­կան կյան­քին հրա­ժեշտ տա­լու պա­հը, և­ այն ինչ ձևով է գա­լու: Ղո­չիկ­յանն ու­զում է, վեր­ջին պա­հին, կյան­քից հե­ռա­նա­լիս բո­լո­րի ցա­վերն իր հետ տա­նել, որ մար­դիկ չապ­րեն ցա­վի պատ­ճա­ռած տա­ռա­պան­քը: Շատ գե­ղե­ցիկ է ծի­րա­նե­նուն նվիր­ված բա­նաս­տեղ­ծութ­յու­նը: Ծի­րա­նը, ծի­րա­նա­փո­ղը այն­քան հայ­կա­կան են, ե­զա­կի, ու Ժան­նան ե­րա­զում է ծի­րա­նե­նին տես­նել միշտ ծան­րա­բեռ իր պտուղ­նե­րի տակ:
Ե­րախ­տա­գի­տութ­յան ու ե­րախ­տա­մո­ռութ­յան եր­ևույթ­նե­րը նույն­պես հու­զում են բա­նաս­տեղ­ծու­հուն: Նա ցա­վով ար­ձա­նա­գրում է կյան­քում հա­ճախ պա­տա­հող ե­րախ­տա­մո­ռութ­յու­նը և­ ոչ այն­քան հա­ճա­խա­կի ի­րեն զգաց­նել տվող ե­րախ­տա­գի­տութ­յու­նը:
«­Սի­րո ա­ռաջ բո­լոր տա­րի­նե­րը խո­նարհ են» ի­րո­ղութ­յու­նը, ո­րը կա քու­չակ­յան հայ­րեն­նե­րում, ո­րը տար­բեր ձևե­րով կրկնում են աշ­խար­հի նշա­նա­վոր պոետ­նե­րը, Ղո­չիկ­յա­նը ներ­կա­յաց­նում է իր բա­նաձ­ևով.
Սե­րը…//­Գա­լիս է ան­ձայն,//Անն­կատ//Եվ չի հարց­նում//Ան­գամ տա­րիքդ (էջ 192):
Ղո­չիկ­յա­նի գիրքն ա­վարտ­վում է «­Ման­րա­տո­ղերն իբրև վեր­ջա­բան» բաժ­նով: Այս կար­ևոր ա­սե­լիք­ներ ու­նե­ցող գրքի խմբա­գի­րը ճա­շա­կա­վոր գրա­կա­նա­գետ Ար­մեն Ա­վա­նես­յանն է, ո­րը գրքի սկզբում զե­տե­ղել է իր գնա­հա­տան­քի հիմ­նա­վոր­ված խոս­քը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։