Սու­րեն ԴԱՎԹՅԱՆ

 

ԳԹ – Ներ­կա­յաց­րեք Ձեր թարգ­մա­նութ­յուն­նե­րը:
Սու­րեն Դավթ­յան – Թարգ­մա­նա­կան ար­վես­տը հոգ­ևոր սնունդ է: Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սե­փա­կան հո­գուս ա­հագ­նա­ցող դա­տար­կութ­յու­նը լցնե­լու հա­մար սկսե­ցի փոք­րիկ թարգ­մա­նութ­յուն­ներ ա­նել ռու­սա­կան գրա­կա­նութ­յու­նից: Հատ­կա­պես այն գրող­նե­րից, ո­րոնց գոր­ծե­րը հա­յե­րեն չեն թարգ­ման­վել: Ինձ հա­մար բա­ցա­հայ­տե­ցի աշ­խարհ՝ լի զար­մա­նա­լի բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րով ու անհ­նա­րին դժվա­րութ­յուն­նե­րով: Տեքս­տը, բա­ռե­րը ճիշտ ըն­կա­լե­լու և մեկ­նե­լու հա­մար սկսե­ցի միա­ժա­մա­նակ օգ­տա­գոր­ծել հա­յոց լեզ­վի և ռու­սե­րե­նի տար­բեր բա­ռա­րան­ներ՝ և՛ բա­ցատ­րա­կան, և՛ ուղ­ղագ­րա­կան, և՛ հո­մա­նիշ­նե­րի, և՛ տեր­մի­նա­բա­նա­կան, և՛ բար­բա­ռա­յին: Եվ փո­խադ­րութ­յուն­նե­րը բազ­մա­թիվ խմբագ­րում­նե­րից հե­տո հնչե­ցին հա­յե­րեն, լրիվ հաս­կա­նա­լի ու դար­ձան ի­մը: Դա այն պա­հե­րից է, երբ ան­ծա­նոթ գրո­ղը մայ­րե­նի լեզ­վի շնոր­հիվ քեզ տա­նում է իր աշ­խար­հը, և դու զգա­յա­կան, հոգևոր այդ դաշ­տում վե­րապ­րում ես ան­ծա­նոթ զգա­ցում, ո­րը չէիր զգա­ցել մինչ այդ, բայց այն ար­դեն ի­րա­կա­նութ­յուն է: Եվ այս ա­մե­նը հա­յոց լեզ­վի բա­ցա­ռիկ ճկու­նութ­յան, տա­րո­ղու­նա­կութ­յան, զար­մա­նա­լի ընդգր­կու­նա­կութ­յան շնոր­հիվ:
Նի­նա Գաբ­րիել­յա­նի գի­րը հայ­կա­կան ստեղ­ծա­գործ գե­նի վե­րած­նունդն է ռու­սա­կան մշա­կու­թա­յին մի­ջա­վայ­րում: Ինձ գե­րեց Նի­նա­յի ան­կեղ­ծութ­յունն ու հու­զա­կա­նութ­յու­նը, Հա­յաս­տա­նին նվիր­ված սրտա­ռուչ տո­ղե­րը, վառ գու­նա­գե­ղութ­յու­նը, ռու­սա­կան ո­գու ա­զա­տութ­յան շուն­չը և նաև գե­ղան­կար­չի՝ նրա վրձնհար­ված­նե­րի նման­վող բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­նե­րը: Շատ կար­ևոր էր Նի­նա­յի կեն­սագ­րութ­յան և ս­տեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղու հետ ծա­նո­թա­նա­լը, նրա մարդ տե­սա­կը ճա­նա­չե­լը: Այս անձ­նա­վոր­ված տվյալ­նե­րը օգ­նում են հաս­կա­նալ և վե­րապ­րել տեքս­տը հնա­րա­վո­րինս մոտ ի­րա­կա­նութ­յա­նը:
Մինչև Ջոն Բեյն­սին հաս­նե­լը է­զո­թե­րիկ գրա­կա­նութ­յու­նը դար­ձել էր իմ ո­րո­նում­նե­րի աշ­խար­հը: Նի­կո­լայ Ռե­րի­խի միակ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն հա­յե­րեն թարգ­մա­նե­լուց հե­տո ես հա­սա մի տեղ, ուր ճա­նա­պարհ­նե­րը կար­ծես ա­վարտ­վում էին, բայց ո­րո­նում­ներս ինձ հասց­րին հեր­մե­տիզ­մի վեր­ջին ու­սու­ցիչ­նե­րից մե­կի՝ Ջոն Բեյն­սի աշ­խարհ: Ն­րա «Աստ­ղա­յին Մարդ» գիր­քը թաք­նա­գի­տութ­յան հիմ­նա­րար ար­վես­տի՝ հեր­մե­տիզ­մի մա­սին է: Այս­տեղ տրված են մարդ-աշ­խարհ ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յան բո­լոր հնա­րա­վոր բա­նա­լի­ներն ու գոր­ծիք­նե­րը: Փի­լի­սո­փա­յա­կան այն­պի­սի հաս­կա­նա­լի մեկ­նութ­յուն է մատ­չե­լի լեզ­վով, որ այն կա­րող է դառ­նալ այ­սօր­վա ա­նո­գե­ղեն ժա­մա­նակ­նե­րի հոգ­ևոր հա­ցը: Այս գիր­քը հայ մտա­վո­րա­կա­նին հնա­րա­վո­րութ­յուն կտա ճա­նա­չել և՛ ի­րեն, և՛ այն կրկնվող պատ­ճա­ռա­հետ­ևան­քա­յին ողջ թնջու­կը, որ դա­րեր շա­րու­նակ պա­տու­հա­սում է մեր ժո­ղովր­դին: Մենք պետք է տի­րա­պե­տենք այս գի­տե­լիք­նե­րին, որ փո­խենք ճո­ճա­նա­կի պար­բե­րութ­յու­նը և բա­ցա­սա­կան բևե­ռա­կա­նութ­յու­նը, որ չտանք նոր ցա­վա­լի կո­րուստ­ներ: Մենք հոգ­ևոր ժո­ղո­վուրդ ենք, և դա է մեզ պա­հել ու հասց­րել մա­հե­րի մի­ջով այս օ­րեր և­ է­լի կպա­հի, բայց ճիշտ կլի­նի քարշ գա­լու փո­խա­րեն վե­րած­նունդ ապ­րենք՝ հաղ­թե­լով այս ինք­նակռ­վում, զին­վե­լով նոր գի­տե­լիք­նե­րով:

ԳԹ – Աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով նաև մա­սեհ­յա­նա­կան բարձ­րար­ժեք թարգ­մա­նութ­յուն­նե­րը՝ ինչ­պի­սի՞ն են Ձեր պատ­կե­րա­ցում­նե­րը թարգ­մա­նա­կան ար­վես­տի մա­սին:
Ս. Դավթ­յան – Թարգ­մա­նա­կան ար­վես­տը երկ­սայր սուր է, և դժ­վար է ու գրե­թե անհ­նար քայ­լել այդ ճամ­փով՝ ա­ռանց վնաս­վե­լու և վա­խի: Իսկ գայ­թակ­ղութ­յու­նը մեծ է: Ա­ռա­ջին փոր­ձե­րից հե­տո հա­ճախ կանգ եմ ա­ռել, բազ­մա­թիվ տե­սութ­յուն­ներ, հոդ­ված­ներ եմ կար­դա­ցել թարգ­մա­նա­կան ար­վես­տի մա­սին և՛ հա­յե­րեն, և՛ ռու­սե­րեն: Ու­սում­նա­սի­րել եմ և՛ Հովհ. Մա­սեհ­յա­նի, և՛ Հովհ. Թու­ման­յա­նի, նաև ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի թարգ­մա­նա­կան գոր­ծե­րը և հաս­կա­ցել եմ, որ, միև­նույն է, միաս­նա­կան կար­ծիք չկա գոր­ծիք­նե­րի և ձ­ևե­րի ա­ռու­մով: Բո­լո­րը լի են հա­կա­սութ­յուն­նե­րով: Մե­կը պա­հան­ջում է հա­վա­տա­րիմ մնալ տեքս­տին (մե­տաֆ­րազ), մյու­սը՝ ո­գուն (պա­րաֆ­րազ), մեկ ու­րի­շը խոր­հուրդ է տա­լիս լի­նել ա­զատ (ի­մի­տա­ցիա): Եվ այս­պես, ա­մեն մեկն իր կար­ծիքն է ա­սում և ճիշտ է յու­րո­վի, իսկ թարգ­մա­նի­չը չի կա­րող կա­ղա­պար­վել ոչ մի տե­սութ­յամբ, հոգ­ևո­րը չի բա­նաձև­վում, ո­րով­հետև ոչ միայն ազ­գերն են տար­բեր ի­րենց լեզ­վամ­շա­կույ­թով, այլև նրանց բա­նաս­տեղծ­ներն են տար­բեր ի­րենց մտա­ծե­լա­կեր­պով, հոգե­կերտ­ված­քով, սա­կայն բո­լո­րին միա­վո­րում է հոգ­ևոր այն դաշ­տը, որ­տեղ լե­զուն դա­դա­րում է խո­չըն­դո­տել մտքին, քան­զի հո­գի­նե­րը տես­նում և հաս­կա­նում են նշան­նե­րի լե­զուն ա­ռանց խոս­քե­րի, և Բա­նի է­մա­նա­ցիան հենց այս ո­գե­ղեն ո­լոր­տում է ի­րա­գործ­վում: Եվ ինչ­քան մոտ են գրող­նե­րը հոգ­ևոր ա­ռու­մով, այնքան գե­ղե­ցիկ ու ճշմա­րիտ է թարգ­մա­նութ­յու­նը:
Ես ինձ հա­մար գտա, որ բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տը խորհր­դա­նի­շե­րի նշա­նա­յին լե­զու է:

Բա­նաս­տեղծ­նե­րը եր­բեք և­ ոչ մի դա­րում, նաև հի­մա չեն կա­րող ա­ռանց այդ լեզ­վի բա­նաս­տեղ­ծել, նույ­նիսկ ե­թե չեն էլ մտա­ծել այդ մա­սին, միև­նույն է, այն նրանց տրվում է:
ԳԹ – Ի՞նչ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի, թարգ­ման­չի հա­մար մրցա­նա­կը, կո­չում­նե­րը և, ընդ­հան­րա­պես, ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը:
Ս. Դավթ­յան – Ես Լ­ռութ­յուն եմ սի­րում: Եվ ինձ հա­մար պա­տիվ ու պա­տաս­խա­նատ­վութ­յուն է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան Հովհ. Մա­սեհ­յա­նի ան­վան թարգ­մա­նա­կան մրցա­նակ ստա­նա­լը: Շ­նոր­հա­կալ եմ ՀԳՄ նա­խա­գա­հութ­յա­նը՝ հա­մեստ վաս­տակս գնա­հա­տե­լու հա­մար: Չէի սպա­սում, ա­նակն­կալ էր, ի­րոք:
ԳԹ – Ձեր հե­տա­գա ծրագ­րե­րը, ին­չի՞ շուրջ եք հի­մա աշ­խա­տում:
Ս. Դավթ­յան – Հի­մա աշ­խա­տում եմ ա­վար­տել յո­թե­րորդ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուս և միա­ժա­մա­նակ սկսել եմ և՛ ման­կա­կան գրա­կա­նութ­յուն թարգ­մա­նել, և՛ Ջոն Բեյն­սի ևս մի գիրք:
Ինձ հա­մար ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յու­նը ոչ թե վերջն է մար­դու կա­յաց­ման, այլ այն սկիզբն է, ո­րից հե­տո սպաս­վող փոր­ձութ­յուն­նե­րը ցուց կտան՝ ով ես դու ի­րա­կա­նում, կա՞ս, թե՞ չկաս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։