Գ­րի­գոր ՋԱՆԻԿՅԱՆ

«Գ­րա­կան թեր­թի» իմ ա­մե­նա­լավ հրա­պա­րա­կու­մը ես դեռ չեմ գրել, չնա­յած տասն­յակ տա­րի խմբագ­րութ­յու­նում աշ­խա­տել ու ա­հա՛, ար­դեն կես դար է, թղթակ­ցում եմ: Ուղ­ղա­կի իմ վեր­ջին՝ «­Կա­րոտ» բա­ռի հա­յե­րե­նը» հրա­պա­րակ­ման ճա­կա­տա­գիրն էր ու­րիշ: Ես մե­ծա­ցել եմ հայ­րե­նա­դարձ­նե­րի թա­ղում, որ­տեղ ծե­րու­նի­ներն ա­մեն ե­րե­կո հա­վաք­վում էին մեր տա­նը, թա­քուն «Ա­մե­րի­կա­յի ձայ­նի» հա­յե­րեն լու­րերն էին լսում, ու քա­նի որ «Ա­մե­րի­կա­յի ձայ­նի» հա­յե­րեն լու­րե­րը Արևմ­տա­հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րութ­յան, վե­րա­դար­ձի մա­սին ոչ մի նո­րութ­յուն չէին հա­ղոր­դում, մոր­մո­քում, վեր­հի­շում ու վեր­հի­շե­լով կա­րո­տում էին ի­րենց բնօր­րա­նը: Հա­ճախ լաց էին լի­նում: Ես լսում էի այդ պատ­մութ­յուն­նե­րը, ու Արևմ­տա­հա­յաս­տանն ինձ ասք, դի­ցա­վեպ էր թվում: Սա­կայն երբ ա­ռա­ջին ան­գամ ե­ղա ո՛չ թե միայն պա­պե­րիս, այլ նաև ար­դեն իմ, իմ զա­վակ­նե­րի ու թոռ­նե­րի բնօր­րա­նում, հա­մոզ­վե­ցի, որ Արևմ­տա­հա­յաս­տանն ասք, դի­ցա­վեպ չէ, լեռ է, հո­վիտ է, գետ է ու ա­կունք:
Այդ ժա­մա­նակ միայն հաս­կա­ցա Շա­հան Շահ­նու­րին, որ եվ­րո­պա­կան բազ­մա­թիվ լե­զու­նե­րի տի­րա­պե­տե­լուց հե­տո ա­մե­նայն ինք­նավս­տա­հութ­յամբ պնդում էր՝ աշ­խար­հի ոչ մի լե­զու հա­յե­րե­նի «կա­րոտ» բա­ռի հո­մա­նի­շը չու­նի: Ես իմ աչ­քե­րով տե­սա, որ ոչ միայն մենք են կա­րո­տում մեր լեռ­նե­րին, հո­վիտ­նե­րին, գե­տե­րին ու ա­կունք­նե­րին (ե­թե ան­գամ չենք տե­սել), այլև նրանք են մեզ կա­րո­տում: Ս­պա­սում:
Ու հա­վա­տում են, որ վե­րա­դառ­նա­լու ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։