­Ներ­սես ԽԱՌԱՏՅԱՆ

 

ԳԹ – Ներ­կա­յաց­րեք Ձեր «­Վեր­ջի­նը» գիր­քը:
Ներ­սես Խա­ռատ­յան – Գիր­քը հրա­տա­րակ­վել է «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրա­տա­րակ­չութ­յան կող­մից, 2021 թվա­կա­նին: Այն դե­տեկ­տիվ ժան­րի գոր­ծե­րիս շար­քից՝ բարձ­րար­ժեք նկար­նե­րի ու հին սրբա­պատ­կեր­նե­րի հափշ­տա­կութ­յան վե­րա­բեր­յալ ե­ռագ­րութ­յան վեր­ջին գործն է: Ա­ռա­ջին եր­կու վե­պե­րը՝ «Ով սպա­նեց Է­լե­նին» (ար­ժա­նա­ցել է ՀԳՄ Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի ան­վան մրցա­նա­կի) և «­Պա­տաս­խան տա­լու ժա­մա­նա­կը», հա­մա­պա­տաս­խա­նա­բար, լույս են տե­սել 2016 և 2020 թվա­կան­նե­րին: Ամ­բող­ջա­կան պատ­մութ­յունն ամ­փո­փող մտա­հղա­ցու­մը ոչ թե ե­ռա­հա­տոր­յակ է, այլ ի­րար հետ կա­պակց­ված ա­ռան­ձին-ա­ռան­ձին ա­վար­տուն գոր­ծե­րի ամ­բող­ջութ­յուն, և մե­կը մյու­սի օր­գա­նա­կան շա­րու­նա­կութ­յունն է: Գիր­քը վեր­նագր­վել է «­Վեր­ջի­նը» ոչ այն պատ­ճա­ռով, որ դրա­նով ա­վարտ­վում է պատ­մութ­յու­նը, այլ, որ գոր­ծով հայտ­նա­բեր­վում է հան­ցա­գոր­ծութ­յան կա­տար­ման մեջ մե­ղադր­վող վեր­ջին մաս­նա­կի­ցը: Ինչ­պես նա­խորդ գրքե­րում, այս­տեղ էլ հե­րոսն անց­նում է բա­զում փոր­ձութ­յուն­նե­րի մի­ջով, սա­կայն հա­վա­տա­րիմ մնա­լով իր կոչ­մանն ու հա­վա­տամ­քին՝ աղմ­կա­հա­րույց գոր­ծի լիար­ժեք բա­ցա­հայ­տու­մը հասց­նում է իր ա­վար­տին: Ն­րա անն­կուն կամ­քի ու ձեռ­նար­կած քննչա­կան նպա­տա­կաս­լաց գոր­ծո­ղութ­յուն­նե­րի արդ­յուն­քում հայտ­նա­բեր­վում ու, ինչ­պես ար­դեն աս­վեց, վնա­սա­զերծ­վում է պա­տաս­խա­նատ­վութ­յու­նից խու­սա­փած վեր­ջին մաս­նա­կի­ցը:

ԳԹ – Ի՞նչ է ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար մրցա­նա­կը, կո­չում­նե­րը և, ընդ­հան­րա­պես ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու զգա­ցո­ղութ­յու­նը:
Ն. Խա­ռատ­յան – Ի­հար­կե, կա­րևո­րը աշ­խա­տանքն է՝ բուն ստեղ­ծա­գոր­ծա­կան պրո­ցե­սը, ո­րի պարգ­ևած վե­րերկ­րա­յին, անն­կա­րագ­րե­լի ե­րա­նութ­յու­նը ոչն­չի հետ չես հա­մե­մա­տի, ա­պա և դ­րա արդ­յուն­քում ստեղծ­ված գոր­ծը, սա­կայն դրա հետ մեկ­տեղ, բնավ հա­մա­միտ չեմ նրանց հետ, ով­քեր (կար­ծում եմ՝ հիմ­նա­կա­նում կեղծ հա­մես­տու­թուն դրսևո­րե­լով) երկ­դի­մութ­յամբ հայ­տա­րա­րում են, որ մրցա­նակ­նե­րը, կո­չում­նե­րը, ճա­նաչ­ված-ըն­դուն­ված լի­նե­լու հան­գա­մանքն ի­րենց հա­մար այն­քան էլ էա­կան չեն, ուս­տի՝ դրանց ա­ռան­ձին նշա­նա­կութ­յուն չեն տա­լիս: Պ­րո­ֆե­սիո­նալ անվս­տա­հութ­յունս (եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել եմ ի­րա­վա­պահ հա­մա­կար­գում), որ, կար­ծում եմ, «խե­լա­միտ» թե­րա­հա­վա­տութ­յուն է, հու­շում է նման բա­նե­րի հա­վատ չըն­ծա­յել: Այդ կար­գի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ի­րա­կա­նում շատ են հե­ռու բուն ի­րա­կա­նութ­յու­նից. վստա­հո­րեն կա­րող եմ պնդել, որ ա­մեն­ևին էլ այդ­պես չէ. ճիշտ հա­կա­ռա­կը՝ դրանք լուրջ խթան են՝ ոգ­ևո­րիչ (չէ՞ որ թա­փածդ ջան­քի գնա­հա­տա­կանն են) ու, ան­կաս­կած, նաև պար­տա­վո­րեց­նող… Անհ­նար է նկա­րագ­րել իր ա­ռա­ջին տպա­գիր գիրն ըմ­բոշխ­նող պա­տա­նու հրճվանքն ու ոգ­ևո­րութ­յու­նը… Ես, օ­րի­նակ, ճիշտ նույն զգա­ցո­ղութ­յունն ու­նե­ցա, երբ ա­ռա­ջին ան­գամ, միան­գա­մայն անս­պա­սե­լիո­րեն, բա­վա­կան հայտ­նի ա­նուն­նե­րի առ­կա­յութ­յան պայ­ման­նե­րում, տար­վա ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր մրցա­նա­կա­բաշ­խութ­յան դափ­նին տրվեց ինձ. ար­ձա­կի ժան­րում ար­ժա­նա­ցա Դե­րե­նիկ Դե­միրճ­յա­նի ան­վան մրցա­նա­կին: Այ­նու­հետև դրան նվա­զա­գույնս չզի­ջող զգա­ցումն ու­նե­ցա նաև, երբ ար­ժա­նա­ցա Հ­րանտ և Մա­նու­շակ Սի­մոն­յան­ներ լո­սան­ջե­լես­յան գրա­կան հիմ­նադ­րա­մի մրցա­նա­կին: Նույն ապ­րումն էր և այս՝ եր­րորդ մցա­նա­կի դեպ­քում: Իսկ ինչ հպար­տութ­յուն էր Գ­րա­կան վաս­տա­կի հա­մար մե­դա­լի՜ ար­ժա­նա­նա­լը…
Եվ ա­հա, այդ ա­մե­նին հա­ջոր­դում է ճա­նաչ­ված ու ըն­դուն­ված լի­նելդ:
Այս առ­թիվ ըն­դա­մե­նը մի բան կցան­կա­նա­յի ա­սել՝ աշ­խար­հում կգտնվի՞ այն­պի­սի մե­կը, որ իս­պառ զուրկ է գեթ չնչին չա­փով մար­դուն հա­տուկ փա­ռա­սի­րութ­յու­նից…

ԳԹ – Ձեր հե­տա­գա ծրագ­րե­րը. ին­չի՞ շուրջ եք հի­մա աշ­խա­տում:
Ն. Խա­ռատ­յան – Հայ­կա­կան ար­ձա­կում դե­տեկ­տի­վի բա­ցը խիստ նկա­տե­լի է, ուս­տի՝ հարկ է այն լրաց­նել: Այդ ժան­րի հինգ վեպ եմ ար­դեն հրա­տա­րա­կել. ըն­կեր­ներս կա­տա­կում են, որ կար­ծես այդ լու­ծը կրե­լու պար­տա­կա­նութ­յուն ստանձ­նած լի­նեմ, սա­կայն ես դա միան­գա­մայն լուրջ եմ ըն­դու­նում, ու ա­ռա­ջի­կա ծրագ­րերս նո­րից կապ­ված են հենց դե­տեկ­տի­վի հետ: Ցան­կա­լի կլի­ներ՝ այդ ժան­րին ձեռք զար­կեին նաև մեր այլ գրող­ներ. ու­րիշ­նե­րից ին­չո՞ւ հետ մնանք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։