ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ԱՐԻԿԸ
Լոս Ան­ջե­լե­սում կյան­քի 93-րդ տա­րում մա­հա­ցավ Ա­րամ Գ­րի­գոր­յա­նը: 1970-80-ա­կան թթ. հայ­կա­կան գրա­կան կյան­քի ա­մե­նա­հայտ­նի դեմ­քե­րից մեկն էր, բա­նա­սի­րա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր, Մ. Ա­բեղ­յա­նի անվ. գրա­կա­նութ­յան ինս­տի­տու­տի գրա­կա­նութ­յան տե­սութ­յան բաժ­նի եր­կա­րամ­յա վա­րիչ. այս բա­ժի­նը Ա­րամ Գ­րի­գոր­յա­նի ղե­կա­վա­րութ­յան տա­րի­նե­րին դար­ձավ գրա­կան-տե­սա­կան մտքի զար­գաց­ման կենտ­րոն­նե­րից մե­կը Հա­յաս­տա­նում և տ­պագ­րեց մի քա­նի կո­լեկ­տիվ մե­նագ­րութ­յուն­ներ, ո­րոնք էա­կան դեր խա­ղա­ցին Հա­յաս­տա­նում գրա­կա­նա­գի­տութ­յան այդ ճյու­ղի զար­գաց­ման գոր­ծում: Ա. Գ­րի­գոր­յա­նը լավ գի­տեր հայ­կա­կան և ռու­սա­կան գրա­կա­նա­գի­տութ­յու­նը, հետ­ևում էր նո­րա­գույն ուղ­ղութ­յուն­նե­րին, հեն­վե­լով դրանց վրա՝ քննում էր հայ գրա­կա­նութ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը:
Ին­քը հե­ղի­նակ էր մի շարք մե­նագ­րութ­յուն­նե­րի, ո­րոնք բո­լո­րը տե­սա­կան ուղղ­վա­ծութ­յուն ու­նեին՝ «Ե­ղի­շե Չա­րեն­ցի ստեղ­ծա­գոր­ծութ­յան մի քա­նի խնդիր­ներ» (1958), «­Գե­ղար­վես­տա­կան ո­ճի խնդիր­ներ» (1968), «­Գե­ղար­վես­տա­կան ո­ճը և կեր­պա­րի կա­ռուց­ված­քը» (1974), «Գ­րա­կա­նութ­յուն և տե­սութ­յուն» (1976), «Գ­րա­կան ստեղ­ծա­գոր­ծութ­յան ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը» (2004) և­ այլն:
Ն­րա գրա­կան հե­տաքրք­րութ­յուն­նե­րը հաս­կա­նա­լու հա­մար պետք է հի­շել, որ Վա­հան Տեր­յա­նի ազ­գա­կանն էր. նրա հայ­րը Տեր­յա­նի եղ­բո­րոր­դին էր:
Ա­րամ Գ­րի­գոր­յա­նը կա­րո­ղա­նում էր հա­մախմ­բել ե­րի­տա­սարդ­նե­րին, նրանց հետ հա­մա­գոր­ծակ­ցել, ըն­կե­րութ­յուն ա­նել: Ն­րան ա­վե­լի շատ դի­մում էին ան­վան մտեր­մա­կան ձևով՝ Ա­րիկ: Ես Գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տուտ ե­կա նրա հրա­վե­րով, 1973 թ., և դ­րա­նից հե­տո՝ մինչև նրա ԱՄՆ մեկ­նե­լը, հա­մա­գոր­ծակ­ցել ենք, ըն­կեր­ներ ենք ե­ղել: Վի­ճել ենք հա­ճախ, բայց նա կա­րո­ղա­նում էր գրա­կան վե­ճե­րը չհասց­նել վի­րա­վո­րանք­նե­րի, խզման, և բո­լոր վե­ճե­րից հե­տո մեր ըն­կե­րութ­յու­նը շա­րու­նակ­վում էր: Վեր­ջին տա­րի­նե­րին միա­սին աշ­խա­տում էինք Հայ-ռու­սա­կան հա­մալ­սա­րա­նում: Այս­տեղ էլ, ինչ­պես Գ­րա­կա­նութ­յան ինս­տի­տու­տում, ճա­նաչ­ված և սիր­ված էր:
Ա. Գ­րի­գոր­յա­նը ընտր­վեց ՀՀ ԳԱԱ ան­դամ, ե­ղավ ՀԳՄ քար­տու­ղար: Ինչ­քան հի­շում եմ, Միութ­յու­նում նա վա­րում էր մի­ջազ­գա­յին և ներ­միու­թե­նա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան բնա­գա­վա­ռը: Իր բնա­վո­րութ­յա­նը շատ հա­մա­պա­տաս­խան գործ էր. ա­մեն տեղ՝ տար­բեր հան­րա­պե­տութ­յուն­նե­րում, այլ երկր­նե­րում մտե­րիմ­ներ ու­ներ:
Բա­րի հի­շա­տակ Ա­րի­կին: Օ­տա­րութ­յան մեջ մա­հա­ցավ՝ մնա­լով եր­ևան­ցի (թեև ծնվել էր Թ­բի­լի­սիում և դպրոցն ա­վար­տել այն­տեղ):
­

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։