Վաչագան Մանուկյան

­Վաչագան ՄանուկյանՎա­չա­գան ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՄԱՀԻՑ ՅՈԹ ՐՈՊԵ ԱՌԱՋ, ԿԱՄ ՈՒՂՂԱԿԻ՝ ԳՆԴԱՊԵՏԸ…*

 

Ն­րան ոչ ոք չէր նե­ղաց­րել…

­Ման­կութ­յան ան­թիվ հե­քիա­թա­յին գե­ղե­ցիկ գույ­նե­րից բա­ցի, ներ­սում մեծ ցավ ու­ներ պա­հած, որն անխ­նա հո­շո­տում էր ի­րեն, իր իսկ ներ­կա­յում․․․

­Զո­րացր­վե­լուց հե­տո սի­րում էր նա­յել հրաշք դպրո­ցա­կան­նե­րին, ու­սա­նող­նե­րին՝ մտո­վի հաս­նե­լով հու­շե­րի գե­ղե­ցիկ ամ­րո­ցը…

Ան­ներ­դաշ­նա­կութ­յան ծան­րութ­յու­նը կրե­լով՝ հյուծ­վում, ինք­նաոչն­չա­նում էր՝ խա­ղա­ղութ­յան, ներ­քին կա­յու­նութ­յան կա­րո­տը սրտում…

­Կոս­մե­տիկ փո­փո­խութ­յուն­նե­րով հա­մակ­ված ժա­մա­նա­կը ի­րեն բո­լոր ի­մաստ­նե­րով ան­տե­սում էր, քա­նի որ մշա­կույ­թի, ինք­նութ­յան, գո­յութ­յան պահ­պան­ման բարդ ըն­թաց­քում ան­տես­վե­ցին սա­կա­վա­թիվ ճշմար­տութ­յան ձայ­նե­րը, ո­րոնց ե­րա­զանք­նե­րում ինք­նիշ­խա­նութ­յունն ու ազ­գա­պահ­պա­նութ­յան ի­րա­կան պատ­կերն էր ամ­փոփ­ված․․․

– ­Խա­ղաղ եր­կինքն ու մեր ազ­գա­յին միաս­նութ­յու­նը ի­րար չսի­րե­ցին։ Հ­զոր­նե­րից յու­րա­քանչ­յուրն իր պայ­քա­րով փոր­ձում էր փրկել եր­կի­րը՝ մո­տեց­նե­լով ազ­գաբ­նակ­չութ­յա­նը փրկութ­յան կա­յա­րա­նին, բայց․․․

– ­Բայց նո­րից քա­ղա­քա­կիրթ հան­րութ­յունն ա­սում է՝ մենք ճա­նա­չում ենք Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը։  Այ­սինքն՝  մեր ե­րա­զան­քը Ադր­բե­ջան է, և ­վե՞րջ․․․

– ­Գի­տես, Ան­նա՛, «դե­մոկ­րա­տա­կան» խա­ղա­ղութ­յան քա­րո­զի ներ­քո են պայ­թում մո­լո­րա­կա­կոր­ծան ռում­բե­րը` ի­րենց իսկ ու­ժե­րով կերտ­ված խա­ղա­ղութ­յու­նը ոտ­նա­հա­րող պա­տե­րազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րում:

–  ­Հե­տո՞…

– ­Հե­տո կրկին հա­ջոր­դում են հար­գար­ժան պա­րոն­նե­րի խա­ղա­ղա­սեր կո­չե­րը, ո­րից ան­մի­ջա­պես հե­տո գա­լիս է բազ­մա­թիվ ան­մեղ մա­նուկ­նե­րի ան­ման­կութ­յան եր­թը, սո­վի մատն­ված հա­սա­րա­կութ­յան փրկութ­յուն ա­ղեր­սող ձայ­նե­րը, հո­ղին հա­վա­սա­րեց­ված, քանդ­ված եր­կիրն իր ինք­նութ­յան դի­մա­գիծն ար­տա­ցո­լող պատ­մամ­շա­կու­թա­յին շի­նութ­յուն­նե­րով, բազ­մա­թիվ  կո­րուստ­նե­րով…

– Եվ․․․

– Եվ կրկին ու­րան, է­լի ոս­կին, նավ­թը, ան­մեղ մարդ­կա­յին կյան­քերն ու․․․

– ­Ցա­վոտ է․․․

– ­Մայ­րա­կան խնամ­քով ապ­րող մա­նու­կը հի­մա ան­տար­բե­րութ­յան ճի­րա­նի լա­բի­րին­թո­սում քաղ­ցած վա­զում է ­Սի­րիա­յի փո­ղոց­նե­րով, քա­նի որ իր խա­ղաղ եր­կի­րը դարձ­րին հրեշ­նե­րի թա­տե­րա­բեմ:

– Ու ե­րա­զը մնում էր…

– ­Կար մի ժա­մա­նակ, երբ սի­րիա­ցին ար­տաս­վե­լու ժա­մա­նակ չու­ներ, քա­նի որ այդ ծաղ­կուն երկ­րում մարդն ա­նե­լու բան ու­ներ:  Ե­րա­զան­քը մար­դուց  չէին խլել, ե­րե­խա­նե­րը որ­բա­ցած չէին,  և ­փո­ղոց­նե­րը նրանց ար­յամբ ո­ղող­ված չէր․ ու նո­րից ԱՐՑԱԽԸ․․․

– Ար­ցա­խը․․․

– ­Հա՛, Ար­ցա­խը․․․ քա­ղա­քա­կիրթ հան­րութ­յան  ան­տար­բե­րութ­յան սա­ռը ժպի­տը ճա­շա­կող, ար­յու­նա­թա­թախ ե­րազ­նե­րով կերտ­ված մեր Ար­ցա­խը․․․

– Դժ­վա­րին ժա­մա­նակ­ներ ենք ապ­րում:

– Ես կա­սեի՝ ԱՆՍԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ: ­Մո­լո­րա­կում սի­րո պա­կաս կա։ ­Մար­դիկ անբ­նա­կան են ժպտում, քա­ղա­քակր­թութ­յան ոտ­քե­րի տակ զո­հե­լով ան­կեղ­ծութ­յա­նը՝ դառ­նում են ստա­պատ­կեր­ներ․․․

– ­Սի­րո պա­կա­սը զգաց­վող ժա­մա­նակ­նե­րում ենք․․․

– Ուր անձ­նա­կան շա­հը փշրում է գե­ղե­ցիկ ե­րա­մը մարդ­կութ­յան․․․

– ­Կու­զեի մեկ օր բո­լորս ապ­րեինք սի­րիա­ցի մա­նուկ­նե­րի պես՝ որ­բա­ցած, ա­նե­րազ երկ­նա­կա­մա­րում, որ լսե­լի լի­ներ խլա­ցած ձայ­նը մեր խղճի…

– ­Գի­տես, առ­յու­ծը առ­յուծ է, ան­տա­ռի ար­քան։ Ն­րա մռնչո­ցից զգաս­տա­նում են «օ­րի­նա­զանց» գա­զան­նե­րը։ Բ­նութ­յու­նը ան­խախ­տո­րեն դի­մա­պատ­կե­րել է ար­քա կոչ­վա­ծին, բայց ան­գամ ար­քա­յի ձա­գի հա­մար վտան­գա­վոր է միայ­նակ շրջել ինք­նիշ­խան հոր ար­քա­յութ­յան տա­րած­քում։

– Գն­դա­պետ Գ­ևորգ Մ­հեր­յան․․․

– Ի՞նչ:

– ­Կու­զեի՝ Գ­ևորգ Մ­հեր­յա­նի նման պե­տա­կան մտա­ծո­ղութ­յամբ մե­կը գնար խո­սեր մեզ դա­սեր տվող քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի հետ։ Գ­նար պատ­մեր հա­յի վեր­քե­րով լի մարմ­նի պատ­մութ­յու­նը․․․

……………………….

Իմ ժա­մա­նա­կի հե­րո­սի աչ­քե­րում հրա­ժեշ­տի պատ­կերն էր դրոշմ­ված:   ­Մաք­րե­լով մեղ­քերն ու հար­թե­լով ճա­նա­պար­հը այս խենթ տիե­զեր­քի հե­ղի­նա­կի հետ՝ նա օ­տար­վում էր ներ­կա­յից։

­Զու­լալ­վող աչ­քե­րի ինք­նա­հոս ար­ցունք­նե­րում ա­նե­րազ ներ­կա­յից դե­պի եր­կինք գնա­ցող ճա­նա­պարհն էր․․․

Աստ­ծո ճա­նա­պար­հը փնտրող, վի­րա­վոր վեր­քե­րով այս տղա­մարդ ա­զա­տա­մար­տի­կի սիր­տը թա­թախ­ված էր մշու­շա­պատ թախ­ծում, ուր ան­թիվ հար­ցա­կան­ներ կա­յին․․․

– Ք­րիս­տո­սի կեր­պա՞­րը, հա՞․․․

– ­Յու­րա­հա­տուկ քրիս­տոն­յա չկար­ծես։ Օրս էլ քա­րոզ­նե­րով չեմ սկսում, բայց նրան… փոր­ձիր մտա­ծել։ ­Մեզ ներ­կա­յաց­վող պատ­մութ­յան ա­մե­նա­գե­ղե­ցիկ ա­րա­րումն է. Որ­դին գա­լիս է մար­դա­ցած, գա­լիս է միայ­նակ, ա­ռանց երկ­նա­յին բա­նակ­նե­րի ու­ղեկ­ցութ­յան, գա­լիս է որ­պես մարդ­կութ­յան ու տիե­զե­րա­պե­տի հաշ­տութ­յան հա­րատև կա­մուրջ, գա­լիս է ­Հոր կող­մից նույն այդ մարդ­կութ­յա­նը մա­տուց­վող խա­ղա­ղութ­յան, մեծ սի­րո, նվի­րու­մի, հաշ­տութ­յան ող­ջա­կեզ…

– Գն­դա­պե՛տ, աստ­ված­նե­րը նույն­պես վե­րա­նա­յում են ի­րենց եր­բեմ­նի մո­տե­ցում­նե­րը, չէ՞․․․

– Ի­հա՛ր­կե: ­Մար­դա­կոր­ծան ջրհե­ղեղ­նե­րով եր­բեք հար­ցեր չեն լուծ­վում։ Այդ­պես չի կա­ռուց­վի, չի ստեղծ­վի հա­մե­րաշ­խութ­յան մթնո­լորտ,  և ­հայ­րը սեր չի դառ­նա իր զա­վա­կի սրտում։

– ­Հիմ­նա­վոր էր:

– Որ­քան ու­զենք, որ­քան ցան­կա­նանք խաչ­վող Ք­րիս­տո­սի օ­րի­նա­կի մեջ գե­ղեց­կութ­յուն կգտնենք:
…………………

Գն­դա­պե­տի քու­նը կորց­րած աչ­քերն ինձ հու­շում էին իր հոգ­նա­ծութ­յան մա­սին։ Ո­րո­շե­ցի թող­նել նրան, որ հանգս­տա­նա․․․

­Գի­շե­րը մո­տե­նում է, իսկ ե­ղա­նա­կի մեջ մեծ տխրութ­յուն կար։ ­Չէի հաս­կա­նում, թե այս ցիկ­լո­նա­թա­փանց ե­ղա­նա­կի ձմեռն հի­շեց­նող ան­հաս­կա­նա­լի սառ­նութ­յո՞ւնն էր ի­րա­կան, թե՞ ես էի հո­րի­նում, նկա­րում այն իմ մեջ ու անխ­նա տա­րա­ծում փո­ղոց­նե­րում․․․
Գն­դա­պե­տը․․․
Ար­ցախ­յան գո­յա­մար­տից տա­րի­ներ անց կորց­րեց հղի կնո­ջը։ ­Հե­տո ինքն իր մեջ փակ­ված՝ գի­տակց­ված ոչն­չաց­նում էր ի­րեն։ Բ­ժիշկ­նե­րը գի­տեին, որ բուժ­ման մա­սին առ­հա­սա­րակ չէր մտա­ծում․․.

Եր­բեմն սկսել եմ ինձ հարց­նել՝ մար­դը, ո՞վ է այդ մար­դը, գրո­ղը տա­նի, ո՞վ է նա։ ­Գիտ­նա­կան­նե­րի, փի­լի­սո­փա­նե­րի մեկ­նութ­յուն­նե­րով, վեր­լու­ծութ­յուն­նե­րով հան­դերձ, կրկին չի ամ­բող­ջա­նում ինքն իր հա­մա­պատ­կե­րում։ Ան­շո­շա­փե­լի մթութ­յան պես ա­ռեղծ­վա­ծա­յին և ­լույ­սի նման պայ­ծառ է նա․․․

Ի՞նչ է կա­տար­վում ինձ հետ։ ­Մի՞­թե գնդա­պե­տը ա­պաշ­խա­րութ­յան ճա­նա­պարհն է։ Կ­րո­նա­կան թույլ զգաց­մունք­ներս, ե­րե­րուն հա­վատս եր­բեք թույլ չեն տվել մտա­ծե­լու Աստ­ծո-Ք­րիս­տո­սի մա­սին, բայց հի­մա մար­դը որ­քան մեր­ժի Աստ­վա­ծաշնչ­յան  օ­րի­նակ­ներ, մեկ է, չի կա­րող հեր­քել գնդա­պե­տի նշած կեր­պա­րի յու­րա­հա­տուկ, ինք­նա­տիպ օ­րի­նա­կի գե­ղեց­կութ­յու­նը…

Սկ­սել եմ մտա­ծել նաև աշ­խար­հի մեծ խա­ղա­ցող­նե­րի ի­րա­կա­նութ­յու­նը ա­մեն կերպ շրջան­ցող «քա­ղա­քա­կիրթ»> ան­տար­բե­րութ­յան մա­սին։ ­Մի՞­թե մենք այդ պատ­ճա­ռով պի­տի զոհ­վենք, կորց­նենք կամ մշտա­պես կռվով պահ­պա­նել փոր­ձենք հայ­րե­նի­քը․․․․
Ար­ցախ­յան գո­յա­պայ­քա­րի առ­յուծն այ­սօր վի­րա­վոր է։ Ան­հաս­կա­նա­լի, բազ­մա­թիվ հար­ցեր ա­ռա­ջաց­նող դի­վա­յին խա­ղից ծնված քա­ռօր­յա մի պա­տե­րազմ, որ­տեղ առ­յու­ծը մռնչաց, կռվեց, կրկին այ­րե­լով ի­րար ետ­ևից կյան­քի կա­մուրջ­նե­րը բո­լոր, բայց այս ան­գամ իր որ­դի­նե­րի սերն­դի բա­նակ­ներն ա­ռաջ­նոր­դե­լով։

Ա­հա, ­Թա­լի­շում՝ պաշտ­պա­նութ­յունն ի­րա­կա­նաց­նե­լիս, թշնա­մին հրե­տա­կո­ծում էր տա­րած­քը՝ փոր­ձե­լով ճեղ­քել մեր պաշտ­պա­նութ­յունն ու ա­ռաջ անց­նել: Գն­դա­պե­տին վստահ­ված էր ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յուն ու­նե­ցող կար­ևոր մի ճա­նա­պարհ, որ­տեղ նա կա­տա­րեց ի­րա­կան հրաշք՝ գե­րա­զան­ցե­լով ինքն ի­րեն։ Գն­դա­պե­տը ոչ միայն պահ­պա­նում է ճա­նա­պար­հը, այլև իր են­թա­կա զին­վոր­նե­րի մար­տա­կան ո­գին չգցե­լու հա­մար՝ վի­րա­վոր, ար­նա­քամ մար­մի­նը թաքց­նում է բո­լո­րից․․․
Գն­դա­պե­տը ջեր­մում էր։ ­Սա­թի­կի հետ միա­սին փոր­ձե­ցինք ա­մեն կերպ հնա­րա­վո­րինս ի­ջեց­նել նրա ջեր­մութ­յու­նը։ ­Նա հա­մար­յա ա­նընդ­մեջ կրկնում էր․ «­Սո­նա՛, մենք հզոր եր­կիր ենք ու­նե­նա­լու, իսկ դու այդ հզոր երկ­րի սուրբ տա­ճա­րի աստ­վա­ծա­յին երգ­չախմ­բում կեր­գես պայ­ծառ շա­րա­կան­նե­րը։  ­Քեզ ոչ մի փամ­փուշտ այլևս չի դիպ­չի․․․»:

– ­Սա­թի՛կ, մի՞­թե ­Սո­նան նրա մա­հա­ցած․․․

– Ա­յո՛, ­Սո­նան նրա կինն էր։

­Մար­դու մեջ կա­րո­տի կու­տա­կում­նե­րը նկատ­վում են այն ժա­մա­նակ, երբ նա շա­րու­նակ փնտրում, կան­չում է  ինչ-որ մե­կին կամ ե­րա­զում է: Եր­բեմն այդ կա­րո­տը շփո­թում ենք թա­խի­ծի հետ: ­Գույ­նե­րը գու­ցե նման են ի­րար, բայց նույ­նը չեն: Ինչ­պես գրիչն ու վրձի­նը…
­Հի­շո­ղութ­յուն­նե­րը իշ­խում են ներ­կան: ­Միայն ներ­կա­յում կա­րող ենք ճա­շա­կել, զգալ հու­շե­րի պտղի գե­ղե­ցիկ հա­մը, քա­նի որ սեր­մը ե­րեկ դեռ պտուղ չէր դար­ձել մեր գի­տակ­ցութ­յան մեջ…

Ա­ղու­նի կեր­պա­րը կեր­տող մայ­րը ե­թե չլի­ներ, Հ­րան­տի ար­ձա­կի շնչա­ռութ­յու­նը գու­ցե այս­քան բա­վա­րար ուժ չու­նե­նար՝ դի­մա­կա­յե­լու վաղ­վա ի­րա­րա­մերժ մար­տահ­րա­վեր­նե­րին, պա­հանջ­մունք­նե­րին․․․

Օ­րի­նակ՝ ին­չո՞ւ ­Մար­կե­սը հոգ­նեց ի­րա­վա­գի­տութ­յու­նից ու գնաց դե­պի լրագ­րութ­յուն: Իմ և ­ձեզ հա­մա՞ր… հաս­տատ, միան­շա­նակ, ո՛չ: ­Նա գնաց իր ներ­քին խա­ղա­ղութ­յու­նը գտնե­լու: ­Հի­մա այս գնդա­պե­տը մեր աչ­քի ա­ռաջ փոր­ձում է փրկել ար­նա­քամ մարմ­նի մեջ տանջ­վող հո­գին…

Կ­յան­քում ո­չինչ հենց այն­պես չի լի­նում հենց այն­պես․․․
– Իսկ դուք կլի­նեք ՆՐԱ երկ­նա­յին բա­նա­կի ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ  ԳՆԴԱՊԵՏԸ և ­կա­պա­հո­վեք տիե­զեր­քի խա­ղաղ ըն­թաց­քը: Վս­տահ եմ, բո­լոր ան­հայտ ու հայտ­նի ու­ժե­րը կզգաս­տա­նան Ա­րար­չի ան­պարտ բա­նա­կի ներ­կա­յութ­յամբ, գնդա­պե՛տ:

– Ան­նա՛, ու­սում­նա­սի­րեք մեր է­պո­սը կրկին: Այն­տեղ ամ­բող­ջութ­յամբ ար­տա­ցոլ­վում է մեր ան­խոս­տում ներ­կա­յից ծնված հետ­ևանք­նե­րը…

– Այ­սի՞նքն…

– ­Մենք է­պո­սի նկատ­մամբ ուղ­ղա­կի սի­րո­ղա­կան մո­տե­ցում ենք ցու­ցա­բե­րել միշտ: ­Հի­շեք մի բան. է­պո­սի մեջ ազ­գի ողջ ծած­կա­գիրն է դրված: Մս­րա ­Մե­լիքն ու ­Դա­վի­թը ­Մեծ Մ­հե­րի սեր­մի ծնունդ էին: ­Մե­լի­քը օ­րեն­քով ե­կավ, որ­պես իր հոր ա­վագ որ­դի, հո­ղե­րին տեր լի­նե­լու:

– Իսկ…

– Լ­սիր… ես նրան որ­պես ազ­գիս ա­ռաջ­նորդ տես­նե­լու ցան­կութ­յամբ չեմ ապ­րել եր­բեք, բայց սխա­լը այլ տե­ղում է…

Ըն­դու­նեք թե ոչ, բայց միշտ ա­վագ որ­դուն է մնում հոր գա­հը, ու Մ­հե­րի անդ­րա­նի­կը ­Մե­լիքն էր…

Ս­րա­նով ի՞նչ ենք հաս­կա­նում… հաս­կա­նում ենք, որ ­Մե­լիք­նե­րը ծնվում են մեր ԳԻՏԱԿՑՎԱԾ կամ գու­ցե ՉԳԻՏԱԿՑՎԱԾ սխալ­նե­րից, ո­րոնք հե­տա­գա­յում մեծ խո­չըն­դոտ­ներ են հան­դի­սա­նում  երկ­րի զո­րաց­ման, ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մար…

– Գն­դա­պե՛տ, վստահ եմ…

– Եվ հե­տո, ի՞նչ ե­ղավ հե­տո…

­Դա­վի­թին խո­ցեց թու­նա­վոր նե­տով իր իսկ դուստ­րը: Ին­չո՞ւ խո­ցեց…
Ո­րով­հետև ­Դա­վի­թը, հոր նման թող­նե­լով հրաշք հայ­րե­նի­քը, գնաց և­ իր սեր­մը դրեց օ­տա­րութ­յան մեջ, ո­րի պտու­ղը այլևս ի­րե­նը չէր:

– ­Սեր­մը՝ մեր ազ­գա­յին սեր­մը….
Գն­դա­պե­տը… իր ե­րազ­նե­րում ­Սո­նա­յին ա­մուր գրկած գնդա­պե­տը…

– Ան­նա՛…

– Ո­չինչ չի կա­րող հենց այս­պես ա­վարտ­վել, ­Սա­թի՛կ: ­Նա պի­տի ծնվի… թող իր հա­րա­զատ երկն­քում ամ­րա­նա, զո­րաց­նի վի­րա­վոր մարմ­նում տա­ռա­պած ան­մեղ հո­գին, բայց վե­րա­դառ­նա․․․

– Իսկ ես այ­սօր հպար­տա­ցա քեզ­նով:

– ­Միշտ տար­ված եմ ե­ղել Բ­րեդ ­Փի­թով, ո­րով­հետև հայ տղա­մար­դու կեր­պա­րը միշտ պատ­կե­րաց­րել եմ բազ­մա­թիվ չհիմ­նա­վոր­ված կարծ­րա­տի­պե­րով։ Եր­բեք չեմ կա­րո­ղա­ցել ըն­կա­լել նրանց ճիշտ:

– ­Գի­տեմ:

– ­Բայց ե­կավ մի գնդա­պետ և­ իր ան­կա­խա­կան մռնչո­ցով փո­շիաց­րեց հո­լի­վուդ­յան մի ողջ աստ­ղա­բույլ:

– Ան­նա՛, իմ պայ­ծառ գե­ղեց­կու­հի, գնդա­պե­տի ա­նու­նը կգրվի հա­յոց պատ­մութ­յան փա­ռա­վոր է­ջե­րում: Ն­րա ան­վամբ փո­ղոց­ներ կան­վա­նա­կոչ­վեն, դպրոց­ներ կկա­ռուց­վեն, լսա­րան­ներ կբաց­վեն, ու դու…

– Կ­վե­րա­դառ­նա, չէ՞…

– Կ­վե­րա­դառ­նա…

– ­Չա­րենց է կար­դում…

– Ի՞նչ…

– ­Հե­ռո՜ւ, մո­տիկ ըն­կեր­նե­րին,- աշ­խարհ­նե­րին, արև­նե­րին,-

Հ­րան­ման հո­գի­նե­րին։-

­Բո­լո՜ր նրանց, ում որ հո­գին վառ­վում է վառ,-

­Բո­լո՜ր նրանց հո­գի­նե­րին ար­ևա­վառ,-

Կ­յան­քի՜, մա­հի՜ այս ա­մե­հի աղ­ջա­մուղ­ջում՝

Ող­ջա­կիզ­վող հո­գի­նե­րին –­ ող­ջո՜ւյն…

– Ան­նա՛…

– ­Չա­րենց­յան այս տո­ղե­րը…

– ­Դու…

– Այս տո­ղե­րը բարձր հնչում են հի­մա իմ ներ­սում, իր ձայ­նով…

– ­Նա գա­լու է…

– ­Գե­ղե­ցիկ են, չէ՞, աստ­ղե­րը:

– ­Գե­ղե­ցիկ են:

– Կ­վե­րա­դառ­նա, չէ՞, նո­րից…

– Կ­վե­րա­դառ­նա…

– Իր ­Սո­նա­յի հետ:

– ­Հա՛,  իր ­Սո­նա­յի հետ:

 

  • ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի վեր­ջին պատմ­վածքն է, տպագր­վում է հատ­վա­ծա­բար։

 

ԲԱՐԻ ՍՐՏՈՎ ՄԵՐ ՀՍԿԱՆ

­Բար­ձուն­քը մերն էր, տղեր­քը պի­տի լիեին։ ­Քա­նի-քա­նի ան­գամ ըն­թեր­ցում եմ որ­դե­կո­րույս պոե­տի, այլևս սգի խա­րա­նը կրող, հա­վերժ մռնչա­ցող ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նի բա­նաս­տեղ­ծութ­յու­նը և փլ­վում եմ։ Ա­ռա­վոտ­յան արթ­նա­նում ենք գնա­ցող­նե­րին ե­րա­նի տա­լով, ե­րե­կո­յան քնում՝ գե­րի տղա­նե­րի հա­մար ա­ղոթ­քով։ Չ­նա­յած չենք էլ քնում ար­դեն։ Ազ­գը չի քնում այլևս։ ­Հայտ­նի մուլտ­ֆիլ­մի պա­պի­կի պես։ ­Մեր  ե­րա­զը մնաց ­Շու­շիի տակ՝ ­Քա­րին տակ կոչ­վող վայ­րում։

­Վա­չա­գա­նը իր բո­լոր ըն­կեր­նե­րին հրա­ժեշտ էր տվել ան­բառ, թաքց­նե­լով, որ դա հրա­ժեշ­տի հան­դի­պումն էր։ ­Վա­չը իր մարմ­նով ողջ խրա­մա­տի տղա­նե­րին ծած­կող հսկա էր։ Իր ե­րազ­նե­րը միշտ ի­րե­նից ա­ռաջ էին վա­զում, իր խոսքն ու գոր­ծը միշտ հաղ­թո­ղի դիր­քե­րից էր։ ­Գի­տակց­ված էր իր անձ­նա­զո­հութ­յու­նը։ ­Նա գնաց, երբ երկ­րորդ ան­գամ հա­մայն  հա­յութ­յա­նը զո­րա­հա­վաք հայ­տա­րար­վեց ի լուր աշ­խար­հի՝  «­Ձեր բա­կի տղա­նե­րով ջո­կատ­ներ կազ­մեք» կո­չին ան­սա­լով։  Էլ ո՞վ կա­րող էր ետ պա­հել ­Վա­չին։  Հ­զոր պոե­տի գրով, շնչով, բռունցք խոս­քով, պող­պա­տե ո­գու դաս­տիա­րա­կութ­յամբ մե­ծա­ցած տղան ար­դեն վա­ղուց հայ­րե­նի­քի զին­վոր էր։ Գ­նաց ա­ռանց վա­րա­նե­լու։

­Հի­մա ար­դեն հա­րա­զատ­նե­րի ու ըն­կեր­նե­րի մոր­մոքն ու կա­րո­տը, կի­սատ թո­ղած հան­դի­պում­նե­րի հույ­սը, մեր սրտե­րի ցա­սումն ու մրմու­ռը պետք է եր­կինք հղենք։ ­Նույ­նիսկ ե­րե­խա­նե­րի հետ հա­մընկ­նում էր իր՝ աշ­խար­հի մա­քուր ըն­կալ­ման եզ­րը։ Ե­րե­խա­նե­րը իր ըն­կեր­ներն էին, իմ ե­րե­խա­նե­րի մեծ ըն­կերն էր։ Գ­րիչն էլ էր իր ըն­կե­րը։ ­Մա­քուր գի­րը կա­մա­կո­րութ­յամբ, բայց ար­դեն հնա­զանդ­վել էր ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի ձեռ­քին։ ­Գի­րը պետք է հզո­րա­նար ու երկ­րորդ գիրք դառ­նար։ ­Բայց գիր­քը «գրվեց» ­Շու­շիի տակ, երկն­քում ու մեր դառ­նա­ցած սրտե­րում։ ­Նա­յում եմ իր զա­վա­կին ազ­գի գո­յա­մար­տին նվի­րած պոե­տի՝ ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նի դեմ­քին և ­հի­շում եմ պոե­տի մար­գա­րեութ­յուն դար­ձած տո­ղը․ «Իմ հայ­րե­նի­քը ինձ պի­տի ու­տի․․․»։

Այ­սօր դժոխ­քը դուրս է ե­կել գետ­նի տա­կից ու տա­րա­ծա­կան է դառ­նում ­Հա­յաս­տա­նով, Ար­ցա­խով, իսկ դրախ­տը ան­մահ­նե­րինն է, ով­քեր գի­տակց­ված ան­ցան սուրբ հո­ղի տակ։ Ինձ, ձեզ, մեզ՝ բո­լո­րիս ­Վա­չիկ­ներ են պետք, լույ­սի պես շատ ­Վա­չիկ­ներ։ Ն­րանք գի­տեին դե­պի ­Լույս տա­նող ճա­նա­պար­հը, նրանք տվե­ցին մեզ ան­գին այդ դա­սը, մնում է մենք ըն­դու­նենք և­ ուղ­ղենք մեր ազ­գի ճկված, ցա­վա­ցած ող­նա­շարն ու շա­րու­նա­կենք ան­մահ­նե­րի գործն ու չապ­րած տա­րի­նե­րը։

Ար­մի­նե ՔՈՉԱՐՅԱՆ

«Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յան  տնօ­րեն

ՊԱՐԶՈՒԹՅԱՆ  ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն բա­վա­կա­նին խոս­տում­նա­լից քայլ է:  Այս­տեղ ամ­փոփ­ված եր­կե­րում կա­րե­լի է տես­նել մեր ժա­մա­նա­կաշր­ջա­նի մար­դուն հու­զող խնդիր­նե­րը: ­Փոքր ծա­վա­լի այս եր­կե­րում հե­ղի­նակն ընդ­հան­րաց­րել է մեր ժա­մա­նա­կաշր­ջա­նի հա­մա­պատ­կե­րը: Այս եր­կե­րում չկան ար­հես­տա­կան խճո­ղում­ներ և­ ա­վե­լորդ ծեք­ծե­քում­ներ: ­Դեպ­քե­րը, ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ներ­կա­յաց­վում են ար­տա­քին պար­զութ­յան մեջ: ­Բայց Վ. ­Մա­նուկ­յա­նի պար­զութ­յու­նը եր­բեք չի վե­րած­վում պար­զու­նա­կութ­յան: Այդ պար­զութ­յու­նը դռներ է բա­ցում բո­վան­դա­կա­յին ա­նընդգր­կե­լի խո­րութ­յուն­նե­րի ա­ռաջ: «Ա­վե­լի լավ է՝ գոր­ծե­րիս մեջ սե­փա­կան խեղ­ճութ­յունս եր­ևա, քան ու­րի­շի մե­ծութ­յու­նը»,‐­ ա­սում է հե­ղի­նա­կը:

Վ. ­Մա­նուկ­յա­նի եր­կե­րի կեր­պա­րա­շա­րը ներ­կա­յաց­նում է հա­սա­րա­կութ­յան տար­բեր շեր­տե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին: Գլ­խա­վոր կեր­պար­նե­րը ինչ­‐որ չա­փով դառ­նում են հե­ղի­նա­կա­յին գա­ղա­փար­նե­րի ար­տա­հայ­տիչ­ներ: Այ­սինքն՝ կա­րող ենք փաս­տել, որ կեր­պա­վոր­ման ար­վես­տին օ­ժան­դա­կում են նաև կեն­սա­կան ազ­դակ­նե­րը: ­Հե­ղի­նա­կի գլխա­վոր կեր­պար­ներն ի­րենց մեջ են բե­կում քա­ղա­քա­կան‐­հա­սա­րա­կա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Այս եր­կե­րում մենք տես­նում ենք այդ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հետ­ևանք­նե­րը ա­ռան­ձին ան­հատ­նե­րի վրա, այլ ոչ թե բուն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը: Վ. ­Մա­նուկ­յա­նի կեր­պար­նե­րը եր­բեք չեն հաս­նում մեր­կա­պա­րա­նո­ցութ­յան: Ար­ձա­նագ­րե­լով ժա­մա­նա­կաշր­ջա­նի խնդիր­նե­րը՝ նրանք դառ­նում են նաև ե­րա­զա­յի­նի կրող­ներ: Ի­րա­կա­նութ­յա­նը մշտա­պես հա­կադ­րում են ի­րենց ե­րազ­նե­րը: Այս հան­գա­ման­քը խոր քնա­րա­կա­նութ­յուն է հա­ղոր­դում Վ. ­Մա­նուկ­յա­նի ար­ձա­կին: ­Չորս երկն էլ աչ­քի են ընկ­նում քնա­րա­կա­նութ­յան ար­տա­հայ­տութ­յուն­նե­րով: ­Մարդ­կա­յին կյան­քի տար­բեր դժվա­րութ­յուն­նե­րը եր­բեք չեն պայ­մա­նա­վո­րում հո­ռե­տե­սութ­յուն: Այս եր­կե­րի գլխա­վոր կեր­պար­նե­րը դառ­նում են հե­ղի­նա­կա­յին լա­վա­տե­սութ­յան կրող­նե­րը: Ն­րանք մշտա­պես պայ­ծառ հա­յաց­քով ու խոր հա­վա­տով են նա­յում կյան­քին: ­Կա­րող ենք փաս­տել, որ սա ապ­րեց­նող գրա­կա­նութ­յուն է:

Վ. ­Մա­նուկ­յա­նի ար­ձա­կը տո­գոր­ված է ազ­գա­յին ճա­կա­տագ­րի մա­սին մտո­րում­նե­րով: ­Հե­ղի­նա­կը վիթ­խա­րի ընդ­հան­րա­ցում­ներ է կա­տա­րում այս եր­կե­րում: «­Չա­տենք ի­րար» պատմ­ված­քը վե­րա­պատ­կե­րում է հայ ժո­ղովր­դի ազ­գա­յին ող­բեր­գութ­յու­նը: Դ­րա հա­մա­պատ­կե­րում ներ­կա­յաց­վում է պա­րոն Ա­րա­մի ըն­տա­նի­քը: Ե­ղեռ­նի ցա­վը և ­հար­ված­ներ կրած այդ ըն­տա­նի­քի ապ­րե­լու մեծ ցան­կութ­յու­նը: ­Հե­ղի­նա­կա­յին լա­վա­տե­սութ­յու­նը և ­պայ­ծառ հա­յաց­քը ար­մա­տա­վոր­վել են պա­րոն Ա­րա­մի, տի­կին ­Գո­հա­րի, ­Մա­րի­նեի, ­Կա­րե­նի և ­Սո­նա­յի կեր­պար­նե­րում:

Վ. ­Մա­նուկ­յա­նին բնո­րոշ է ոչ թե ող­բեր­գա­կա­նութ­յու­նը, այլ խոր թա­խի­ծը, ո­րի մի­ջից ճա­ռա­գում է պայ­ծառ լա­վա­տե­սութ­յու­նը:

Այս­պի­սով՝ կա­րող ենք փաս­տել, որ ­Վա­չա­գան ­Մա­նուկ­յա­նի գրա­կան ե­րա­խայ­րի­քը տո­գոր­ված է բա­րութ­յամբ, մար­դա­սի­րութ­յամբ, ա­պա­գա­յի նկատ­մամբ ու­նե­ցած խոր հա­վա­տով և ­պայ­ծառ լույ­սով: Վս­տահ եմ, որ այս ժո­ղո­վա­ծուն կու­նե­նա շատ ըն­թեր­ցող­ներ, իսկ հե­ղի­նա­կը ա­պա­գա­յում գրա­կան հա­սա­րա­կութ­յա­նը կներ­կա­յա­նա նոր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րով:

 

­Կա­րեն ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։