ՀՐԱՇՔԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ / ՆԱՆԵ

Ա­մեն ըն­թաց­քի հիմ­քե­րը մինչ նրա սկիզբն է պետք ամ­րաց­նել՝ կանգ ու կա­յա­նում­նե­րի ժա­մա­նակ, երբ հե­տա­դարձ հա­յաց­քով սկսվում է ան­ցած խառ­նի­խուռն վե­րու­վա­րին ե­րես առ ե­րես կանգ­նած մտո­րե­լու պա­հը՝ ի՞նչն այն­պես չե­ղավ, ին­չո՞ւ… սկսվում է դաս քա­ղե­լու, նո­րին ճիշտ ու­ղի բա­ցե­լու ժա­մա­նա­կը… Սա­կայն եզ­րա­հան­գում­նե­րը, ե­թե ի­հար­կե դրանք փայ­լա­տա­կում են, հազ­վա­դեպ են հե­տո նոր ըն­թաց­քի ու­ղին հար­թե­լու բա­նաձև դառ­նում՝ դե, պահ էր՝ մտո­րե­ցինք… ան­ցավ… Դա հատ­կա­պես մեզ՝ հա­յե­րիս է բնո­րոշ. «­Միայն թե այս փո­սից դուրս գանք, միայն թե…», բայց հե­տո այն­քան հա­ջո­ղութ­յամբ ենք բռնվում, խճճվում հենց նույն փո­սի ծու­ղակ­նե­րում… Եվ նո­րից սկսվում է. «­Միայն թե…»-ե­րի շար­քը:
Այդ է պատ­ճա­ռը, որ կրկին ու կրկին փրկվում ենք միայն հրաշ­քով…
Հազ­վա­դեպ ենք նաև մեր հույ­սը մեզ վրա դնում, մեր հա­յացք­նե­րը կտրում դրսի՝ մեր թանկ հո­ղին գի­շա­տիչ աչ­քե­րով հառ­ված «բա­րե­րար­նե­րից» ու հառ­նում ան­կու­մից: Հազ­վա­դեպ, ո­րով­հետև պատ­ճա­ռը նույնն է՝ մտո­րում­նե­րը միայն ան­ցո­ղիկ պա­հեր են լի­նում, գոր­ծե­լա­կերպ չեն դառ­նում, կյանք չեն դառ­նում, հիմ­նա­քար ու սյուն չեն դառ­նում մեր Հա­յոց Տան: Ու դրա հա­մար հաղ­թա­նակ­ներն էլ՝ թղթե կա­ռույց­նե­րի նման փուլ են գա­լիս՝ միշտ ար­թուն ու միշտ ա­ջից ու ձա­խից խու­ժե­լու պատ­րաստ հողմ ու քա­մի­նե­րից: Դա­ժան պա­տե­րազ­մը, պար­տութ­յու­նը, զո­հե­րը, գե­րի­նե­րը մեր՝ այդ ա­մե­նի հետ­ևան­քը ե­ղան: Պա­տե­րազմ, որն ար­դեն ըն­թա­ցավ մեր բո­լոր թույլ ու ե­րեր կող­մե­րի խստա­գույն հաշ­վար­կով, նաև կան­խավ՝ մեր երկ­րի ներ­սում ան­գամ, նրա հա­մար դիր­քեր հիմ­նե­լով ու ամ­րաց­նե­լով: Եվ պար­տութ­յունն ան­գամ քիչ թվաց «ու­տե­լիս ա­խոր­ժակ­նե­րը բա­ցած» մեր ներս ու դրսի թշնա­մի­նե­րին: Եվ այն շա­րու­նակ­վեց, շա­րու­նակ­վում է… ա­մեն օր, ա­մեն ժամ: Անց­նող տա­րին՝ ան­վերջ շունչ­ներս պա­հած, նոր ան­կում­նե­րի, նոր կո­րուստ­նե­րի սպա­սումն ու գրան­ցումն էր, և մեր ան­զո­րութ­յու­նը այդ ա­մե­նի ա­ռաջ, ո­րով­հետև «ցե­ցը ներ­սից է»: Ու նո­րից միակ հույ­սը հրաշքն է մնում, Բարձր­յա՛­լը, ե­թե միայն Նա դեռ չի հոգ­նել մեր ան­փու­թութ­յու­նից… Հու­սանք, որ չի հոգ­նել, և ս­պա­սենք… Բայց գո­նե հի­մա՝ տա­րե­վերջ­յան և­ ո՛չ միայն տա­րե­վերջ­յան մտո­րում­ներն ու մտա­հան­գում­նե­րը փոր­ձե­լով ա­մե­նօր­յա կեն­սա­կեր­պի մաս դարձ­նել: Այդ կերպ ոչ միայն հրաշ­քը, այլ նաև մեր ջան­քե­րի պտուղ­ներն ի­րենց ու­շաց­նել չեն տա: Ա­մուր լի­նենք, կյանքն ան­կում-հառ­նու­մի շարք է, ապ­րենք վե­րելք­նե­րի լույ­սի սպա­սու­մով և մեր հո­գու լույ­սե­րով լու­սա­վո­րենք նրճա­նա­պար­հը:
Բա­րի, բա­րի, հաղ­թա­կան տա­րի… տա­րի­ներ մեր Հա­յաս­տան-Ար­ցախ երկ­րին և բո­լո­րիս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։