ԾԱՂԿԱՁՈՐ 2021

Հոկ­տեմ­բե­րի 19-ին Գ­րող­նե­րի միութ­յան Ծաղ­կա­ձո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան տա­նը մեկ­նար­կեց Ե­րի­տա­սարդ գրող­նե­րի 18-րդ հա­մա­ժո­ղո­վը, ո­րին մաս­նակ­ցում էին ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ Եր­ևա­նից, Հա­յաս­տա­նի տար­բեր մար­զե­րից և Ար­ցա­խից:
ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, ող­ջու­նե­լով և ներ­կա­յաց­նե­լով մաս­նա­կից­նե­րին, նշեց, որ հա­վա­քը կազ­մա­կերպ­վել է Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նի ա­ջակ­ցութ­յամբ, ո­րը նաև տա­րի­ներ շա­րու­նակ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի՝ Լ­ևոն Ա­նան­յա­նի ա­նու­նը կրող մրցա­նա­կա­բաշ­խութ­յունն է հո­վա­նա­վո­րել, ինչ­պես նաև փո­փոխ­վել է մաս­նա­կից­նե­րի տա­րի­քա­յին շե­մը (մինչև 27 տա­րե­կան): Խո­սե­լով գրա­կան կյան­քը հնա­րա­վո­րինս աշ­խու­ժաց­նե­լու, նոր հնա­րա­վո­րութ­յուն­ներ ստեղ­ծե­լու մա­սին՝ Էդ. Մի­լի­տոն­յա­նը նշեց. «­Մենք չենք ե­կել ձեզ սո­վո­րեց­նե­լու, խոր­հուրդ տա­լու: Ե­թե գրո­ղը ու­նի այդ տա­ղան­դը, ոչ ոք չի կա­րող սո­վո­րեց­նել՝ ինչ­պես գրել: Գ­րողն ին­քը ամ­բողջ կյան­քում պի­տի բա­ցա­հայ­տի իր ներ­սը, ամ­բողջ կյան­քը ինք­նա­ճա­նա­չո­ղութ­յուն է, խոս­տո­վա­նութ­յուն, ապ­րում­ներ,- ա­սաց նա և հա­վե­լեց,- երբ զգում ես աշ­խար­հի հսկա գո­յութ­յու­նը, զգում ես, որ դրա մեջ գրա­կա­նութ­յու­նը մի հրա­շա­լի խաղ է, ուղ­ղա­կի համ­բե­րութ­յուն է պետք ինքն ի­րեն ճա­նա­չե­լու, գնա­հա­տե­լու, ապ­րե­լու և­ այդ խա­ղը՝ գե­ղար­վես­տի, գրա­կա­նութ­յան, կյան­քի, հա­րա­բե­րութ­յուն­նե­րի այդ մեծ ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը ճիշտ կազ­մա­կեր­պե­լու հա­մար»: Ըստ Սո­նա Համ­բար­ձու­մի՝ այս հա­մա­ժո­ղո­վը հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս նո­րո­վի նա­յե­լու գրա­կան աշ­խար­հին, ծա­նո­թա­նա­լու ի­րար հետ, ի­մա­նա­լու, թե ինչ է կա­տար­վում մեր գրա­կան կյան­քում տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից, տար­բեր մար­զե­րում ու Ար­ցա­խում: Մաս­նա­կից­նե­րին ող­ջու­նեց նաև Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը՝ շեշ­տե­լով, որ գրա­կա­նութ­յու­նը աշ­խար­հի ա­մե­նադժ­վար ո­լորտն է, ո­րը սկզբում այն­քան հեշտ է թվում, բայց վիթ­խա­րի աշ­խա­տանք է պա­հան­ջում:
Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ մինչև 27 տա­րե­կան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մրցա­նա­կա­բաշ­խութ­յան մրցա­նակ­նե­րի հանձն­ման ա­րա­րո­ղութ­յուն: Պոե­զիա ան­վա­նա­կար­գում խրա­խու­սա­կան պատ­վոգ­րի ար­ժա­նա­ցան Գ­րե­տա Ա­լեք­սան­յա­նը, Հայկ Սի­րուն­յա­նը, Վիո­լե­տա Լապտ­ևան, Հ­րա­չու­հի Լո­ռեց­յա­նը, Կա­րի­նե Մա­նաս­յա­նը, Սու­սան­նա Գ­ևորգ­յա­նը, Ա­րեգ Մով­սիս­յա­նը, իսկ ար­ձակ ան­վա­նա­կար­գում՝ Նա­րե Վա­րու­ժա­նը և Իր­մա Հա­կոբ­յա­նը: Մր­ցա­նա­կա­բաշ­խութ­յան ամ­փո­փու­մից հե­տո ՀԳՄ նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րեց, որ հա­մա­ժո­ղո­վի ըն­թաց­քում` հոկ­տեմ­բե­րի 19-21-ը, տե­ղի կու­նե­նան ա­վագ գրող­նե­րի վար­պե­տութ­յան դա­սեր, քննար­կում­ներ, նոր լույս տե­սած գրքե­րի շնոր­հան­դես­ներ: Օր­վա երկ­րորդ կե­սին մաս­նա­կից­նե­րը բա­ժան­վե­ցին պոե­զիա­յի և­ ար­ձա­կի խմբե­րի, որ­տեղ քննարկ­վե­ցին նրանց ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը: Պոե­զիա­յի մի խմբի ղե­կա­վար­ներն էին Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը, Ա­նուշ Վար­դան­յա­նը, Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը, մյուս խմբի­նը՝ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Շանթ Մկրտչ­յա­նը, Ար­մեն Ա­վա­նես­յա­նը, ար­ձա­կի խմբի ղե­կա­վար­ներն էին Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը, Գուր­գեն Խանջ­յա­նը և Հայկ Համ­բար­ձում­յա­նը: Ինչ­պես նշեց Ա. Ա­վա­նես­յա­նը՝ այս քննար­կում­նե­րը կար­ևոր են և­ ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին օգ­նում են ճա­նա­չել պոե­զիա­յի կա­ռուց­ված­քա­յին ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Շ. Մկրտչ­յա­նը զու­գա­հեռ­ներ տա­րավ ժա­մա­նա­կա­կից մեծ բա­նաս­տեղծ­նե­րի տա­ղա­չա­փա­կան ար­վես­տի և մեր այ­սօր­վա տա­ղա­չա­փութ­յան վե­րա­բեր­յալ՝ կար­ևո­րե­լով այդ հա­մե­մա­տութ­յուն­նե­րը: Հոր­դո­րե­լով ա­նընդ­հատ գրել ու աշ­խա­տել է­ջի վրա, նվա­ճել մի բան՝ նա ընդգ­ծեց. «Այդ հնա­րա­վո­րութ­յու­նը տա­լիս է միայն հա­յոց լե­զուն: Երբ ու­րիշ­նե­րի ի­մի­տա­ցիա­յով ես գրում, ստաց­վում է ու­րիշ գրա­կա­նութ­յուն, իսկ երբ քո մայր լե­զուն է քեզ մղում գրել, բո­լո­րո­վին այլ ար­ժեք­նե­րի կա­րող է հան­գես, և դրանք շատ լուրջ կլի­նեն»:
Ար­ձա­կի խմբում քննարկ­վե­ցին մաս­նա­կից հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, հնչե­ցին գնա­հա­տա­կան­ներ և խոր­հուրդ­ներ: Քն­նարկ­վե­ցին գրո­ղին, ըն­թեր­ցո­ղին, գրա­կա­նա­գե­տին հու­զող շատ հար­ցեր: Անդ­րա­դարձ ե­ղավ խորհր­դա­յին շրջա­նի գրա­կա­նութ­յա­նը և կար­ևոր­վեց այն, որ գրող­նե­րը նախ սկսում էին լրա­գ­րո­ղությու­նից, այս­պես ա­սած՝ ակ­նարկ­ներ գրե­լուց, որն ինք­նան­պա­տակ չէր, ո­րով­հետև մար­դիկ այս­պես ճա­նա­չում էին կյան­քը: Մինչ­դեռ, ինչ­պես նկա­տեց Հայկ Համ­բար­ձում­յա­նը, ժա­մա­նա­կա­կից արձակա­գիր­նե­րի, բանաստեղծ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում կար­ծես այդ կեն­սա­կան հիմ­քը չկա կամ այդ­քան շո­շա­փե­լի չէ, ինչն էլ գու­ցե խան­գա­րում է, որ ժա­մա­նա­կա­կից ըն­թեր­ցո­ղը շատ կար­դա ժա­մա­նա­կա­կից գրո­ղին, ո­րով­հետև իր ի­րա­կա­նութ­յու­նը չի տես­նում: «Ե­թե նույ­նիսկ այդ ի­րա­կա­նութ­յու­նը կա, ե­րա­զի, տե­սիլ­նե­րի ձևով է, կա­րող է հո­գե­բա­նա­կան ինչ-որ բարդ, խճճված ա­ռանցք­նե­րով ներ­կա­յաց­վել, բայց հատ­կա­պես ե­րի­տա­սարդ հե­ղի­նա­կը պետք է նախ շո­շա­փի այդ ա­մուր հո­ղը, ճա­նա­չի իր եր­կի­րը, իր քա­ղա­քը, ի­րեն շրջա­պա­տող մարդ­կանց, այս­տե­ղից գու­ցե նրա գիրն էլ ա­վե­լի ա­մուր, բազ­մա­շերտ կլի­նի և զար­գա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներ կստա­նա»,- ա­սաց Հ. Համ­բար­ձում­յա­նը: Երկ­րորդ օ­րը շա­րու­նակ­վե­ցին քննար­կում­նե­րը պոե­զիա­յի և ար­ձա­կի խմբե­րում: Ըստ Էդ. Մի­լի­տոն­յա­նի՝ քննար­կում­ներն օգ­տա­կար էին թե՛ ե­րի­տա­սարդ­նե­րի, թե՛ ա­վագ­նե­րի հա­մար. «Ե­րի­տա­սարդ­նե­րի գոր­ծե­րը հու­շում են, որ կար­դա­լու, ճա­նա­չե­լու, ի­րենց հա­յաց­քը ա­վե­լի լայ­նաց­նե­լու տեղ կա: Հեշտ չի գրա­կա­նութ­յան ճա­նա­պար­հը, ե­թե գրա­կա­նութ­յուն ես ու­զում ստեղ­ծել, պի­տի շատ աշ­խա­տես»: Ա­նուշ Վար­դան­յա­նը, նշե­լով, որ գրե­թե բո­լո­րի գոր­ծե­րում առ­կա էր պա­տե­րազ­մի, Ար­ցա­խի թե­ման, ա­մեն մե­կը ձգտել էր յու­րո­վի, իր աշ­խար­հի մի­ջով անց­կաց­նել ու ներ­կա­յաց­նել այ­սօր­վա ի­րա­կա­նութ­յու­նը, նկա­տեց, որ, ի տար­բե­րութ­յուն ե­րի­տա­սարդ­նե­րի, ա­վագ գրող­նե­րը այդ­քան ա­րագ չեն կա­րող ստեղ­ծա­գոր­ծել այդ թե­մա­յով: «­Վեր­քը շատ թարմ է, պետք է տա­րի­ներ անց­նեն՝ այդ ցա­վոտ թե­մա­յին անդ­րա­դառ­նա­լու հա­մար: Մինչ­դեռ ե­րի­տա­սարդ­նե­րը հա­մար­ձակ են և­ ի­րենց մտքե­րը, հույ­զե­րը հանձ­նում են թղթին»,- ա­սաց նա:
Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը ևս­ ընդգ­ծեց 44-օր­յա պա­տե­րազ­մի ար­ձա­գանք­նե­րը ե­րի­տա­սարդ­նե­րի գոր­ծե­րում: «Կ­յան­քը դեռ գրա­կա­նութ­յուն չէ, այն պի­տի անց­նի մար­դու նե­րաշ­խար­հով, որ դառ­նա գրա­կան գործ: Ան­գամ ա­մե­նա­փոքր, է­պի­զո­դիկ գոր­ծը պի­տի անց­նի մար­դու նե­րաշ­խար­հով: Նե­րաշ­խարհն այն ֆիլտրն է, ո­րը դան­դաղ հա­սու­նաց­նում է պոե­տա­կան գոր­ծը»,- ա­սաց նա՝ միա­ժա­մա­նակ խոս­տո­վա­նե­լով, որ նրանց ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նը, վստա­հութ­յու­նը, որ ի­րենք ճիշտ են, պետք են նաև ա­վագ գրող­նե­րին: Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ Լ­ևոն Սա­հակ­յա­նի «Կ­ռիվ տա­լով», Հայկ Սի­րուն­յա­նի «Ա­դա­մա­մութ», Ջե­սա­հի (Գևորգ Սա­հակ­յան) և Լի­լիթ Բաղ­դա­սար­յա­նի «locus morbi» գրքե­րի շնոր­հան­դե­սը: Ար­մեն Ա­վա­նես­յա­նը, ներ­կա­յաց­նե­լով գրքե­րը, նկա­տեց, որ սերն­դա­փո­խութ­յուն է տե­ղի ու­նե­ցել, նոր դեմ­քեր են ի հայտ ե­կել՝ թարմ մտա­ծո­ղութ­յամբ, նոր աշ­խար­հա­յաց­քով, ո­րոնց կյան­քի ռիթ­մերն ա­վե­լի թարմ են, և թարմ ար­յուն են նե­րար­կում ոչ միայն գրա­կա­նութ­յա­նը, այլև ըն­թեր­ցող­նե­րին: Նա հան­գա­մա­նո­րեն անդ­րա­դար­ձավ յու­րա­քանչ­յուր գրքին: Լ­ևոն Սա­հակ­յա­նի հու­շա­պա­տում-վի­պա­կը, 44-օր­յա պա­տե­րազ­մի ար­հա­վիր­քը ներ­կա­յաց­նե­լուց զատ, կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել հե­րո­սա­կան ո­գին և հա­վա­տը: Բա­ռի ըն­դեր­քի հետ հա­ղոր­դակց­վե­լու ու­նա­կութ­յուն ու­նի Հայկ Սի­րուն­յա­նը: Ջե­սա­հի գիրքն աչ­քի է ընկ­նում նոր մտա­ծո­ղութ­յամբ, տրա­մա­բա­նա­կան կուռ կա­ռույց­նե­րով: Գր­քե­րի հե­ղի­նակ­նե­րին շնոր­հա­վո­րե­ցին Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը, Մով­սես Մա­նուկ­յա­նը, Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը, Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը:
Եր­րորդ օ­րը ամ­փո­փե­լով հա­մա­ժո­ղո­վը՝ ՀԳՄ նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տոն­յա­նը արժ­ևո­րեց մաս­նա­կից­նե­րի ան­մի­ջա­կան, ազ­նիվ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, տի­րող գրա­կան մթնո­լոր­տը և հոր­դո­րեց պահ­պա­նել սի­րո, հան­դուր­ժո­ղա­կա­նութ­յան, հար­գան­քի ո­գին: Նա­թել­լա Լա­լա­բեկ­յա­նը, շեշ­տե­լով, որ ո­չինչ չի կա­րող փո­խա­րի­նել մարդ­կա­յին շփում­նե­րին, ա­սաց. «­Սա երկ­կող­մա­նի ճա­նա­պարհ է, որ­քան մենք ձեզ կա­րո­ղա­ցանք ո­գեշն­չել, նույն­քան էլ դուք՝ ձեր հա­մար­ձա­կութ­յամբ, ո­գեշն­չե­ցիք մեզ: Տա­րի­քի հետ սկսում ես ա­վե­լի խիստ լի­նել ինքդ քո հան­դեպ, իսկ դուք այն­քան քաջ եք, հա­մար­ձակ, գցվում եք այդ սա­ռը ջու­րը ու չեք վա­խե­նում»: Ըստ Գուր­գեն Խանջ­յա­նի՝ հա­վաք­վել էր գրա­կա­նութ­յա­նը շատ լուրջ վե­րա­բեր­վող ե­րի­տա­սար­դութ­յուն, հատ­կա­պես՝ ար­ձա­կա­գիր­նե­րը: «Ակ­տիվ լրջութ­յուն, ծան­րակ­շիռ կեց­վածք, թույլ կետ չկար այս ան­գամ, կար­ևո­րը՝ տար­բեր և՛ թե­մա­տի­կա­յով, և՛ տրա­մադ­րութ­յամբ, և՛ ո­ճով, և՛ «իզ­մե­րից» վերց­րած օգ­տա­կա­րութ­յամբ»,- այս­պես բնու­թագ­րեց Գ. Խանջ­յա­նը ար­ձա­կա­գիր ե­րի­տա­սարդ­նե­րին և վս­տա­հեց­րեց, որ իր սերն­դի ար­ձա­կա­գիր­նե­րի թի­կուն­քը գնա­լով ա­վե­լի է ամ­րա­նում, ջեր­մա­նում, որ ե­կել է մի ու­րիշ սե­րունդ, ու­րիշ թա­փով և ի­րեն մեծ հույ­սեր է ներշն­չում:
Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը ևս, ընդգ­ծե­լով մաս­նա­կից­նե­րի՝ միմ­յանց և գ­րա­կա­նութ­յան նկատ­մամբ հար­գա­լից վե­րա­բեր­մուն­քը, հոր­դո­րեց թույլ չտալ, որ սե­րունդ­նե­րի խզում տե­ղի ու­նե­նա: «Ա­մեն մի գրող իր գրա­կա­նութ­յան պատ­մութ­յու­նը պի­տի շատ լավ ի­մա­նա, իսկ մեր գրա­կա­նութ­յու­նը մեր պատ­մութ­յան ողջ ըն­թաց­քում երբ­ևի­ցե չի ընդ­հատ­վել»,- ամ­փո­փեց նա:
Ե­լույթ ու­նե­ցան նաև Ար­տեմ Հա­րութ­յուն­յա­նը, Կա­րի­նե Խո­դիկ­յա­նը, Սո­նա Համ­բար­ձու­մը:

Շա­քե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։