Հովհաննես Թումանյանը` հայոց ինքնության անբաժանելի մաս

Հուլիսի 2-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծ գրողի հեքիաթների գերմաներեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին թարգմանիչներ, ՀԳՄ անդամ Ագապի Մկրտչյանը (գերմանաբնակ) և գերմանացի թարգմանիչ Հելմուտ Մալոնեկը: Երկուսի անուններն էլ քաջ ծանոթ են գրասեր հասարակությանը, որովհետև նրանք համատեղ թարգմանել ու Գերմանիայում հրատարակել են Պ. Սևակի բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսը նշվել է ՀԳՄ-ում, և արդի հայ բանաստեղծների անթոլոգիան:
Սա երրորդ համատեղ թարգմանական գիրքն է, որի մեջ ընդգրկված են Թումանյանի լավագույն հեքիաթները, մշակումները: Գերմանացի ընթերցողներին գիրքը ներկայանում է ոչ միայն մեր գրողի թարգմանություններով, այլև հայ մանուկների նկարազարդումներով, ո­րոնք ևս արտահայտում են թումանյանական ոգին, քանի որ հայ մանուկներն են վաղ տարիքից լսում, հետագայում` կարդում, բեմադրում Թումանյանի գործերը: Այսինքն՝ դա հայոց ինքնության անբաժանելի և ձևավորող մասն է:
Գրքի տպագրությանն օժանդակել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։