Գրողի գործունեությանը, նրա անձին ու վաստակին նվիրված ելույթներում բարձր գնահատանքի ու դրվատանքի խոսքերով հանդես եկան ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը, գրողի գրչընկերներ Գոհար Գալստյանը, Նանեն, Պերճուհի Ավետյանը, Կարինե Ռաֆայելյանը, ուսուցչուհիներ Գոհար Պետրոսյանը և Ռուզան Բեգջանյանը: Հոբելյարին շնորհավորելու եկած՝ Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցի աշակերտները հնարավորություն ունեցան գրողի հետ խոսելու գրական գործերի, դրանց ստեղծման հիմքերի մասին: Գրադարանի փոքրիկ դերասանների խումբը ներկայացրեց Ա. Հովհաննիսյանի «Չեմ ուզում» հեքիաթը: Գրողի ստեղծագործությունների ընթերցմամբ հանդես եկան դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը և Թագուհի Միլիտոսյանը: Ավարտին գրողն իր շնորհակալանքի խոսքն ուղղեց գրադարանին՝ գեղեցիկ հյուրընկալության համար, բանախոսներին, դերասաններին և բոլոր ներկաներին, հորդորեց միշտ լավատես լինել, սիրել մերձավորին, սիրել աշխարհը, երբեք չկորցնել հավատը հաղթանակի հանդեպ:
Կարդալ նաեւ․․․
Երազ, որի համար արժե քնել և չարթնանալ
Փետրվարի 11-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին…
ԲԱՑՎԵՑ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Մայիսի 7-ին Ավետ Ավետիսյան 70 հասցեում տեղի ունեցավ Արմեն Հովհաննիսյանի…
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Մայիսի 8-13-ը Գերմանիայի ՊԷՆ ակումբը հրավիրել էր ՀԳՄ նախագահ Էդվարդ…