­Պետ­րոս  ԴԵՄԻՐՃՅԱՆ / Խաչ­կա­րի պատ­մա­գե­ղար­վես­տա­կան եր­կե­րը՝ ար­դիա­կան հնչո­ղութ­յամբ

 

241717202_3153730918228705_2725729621359718268_n«Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յամբ լույս է տե­սել ԱՄՆ Կա­լի­ֆոր­նիա­յի հայ-ա­մե­րիկ­յան մշա­կու­թա­յին միութ­յան նա­խա­գահ, փի­լի­սո­փա­յա­կան գի­տութ­յուն­նե­րի դոկ­տոր Ծե­րուն Թադ­ևոս­յա­նի «­Խաչ­կա­րի պատ­մա­վի­պա­սա­նութ­յան գոր­ծո­նը որ­պես հայ ժա­մա­նա­կա­կից ազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան պատ­մագ­րութ­յան ար­տա­հայտ­ման մի­ջոց» (Եր­ևան, 2021) ու­սում­նա­սի­րութ­յու­նը: Միան­գա­մից ա­սենք, որ այն ու­շագ­րավ է նախ և­ ա­ռաջ  նրա­նով, որ աշ­խա­տութ­յան մեջ քննութ­յան են առն­վում Խաչ­կա­րի (­Կա­րեն Խա­չատր­յան)՝ ժա­մա­նա­կա­կից սփյուռ­քա­հայ գրա­կան կյան­քի աչ­քի ընկ­նող դեմ­քե­րից մե­կի ա­վե­լի քան ե­րեք տաս­նամ­յա­կի ըն­թաց­քում հրա­պա­րակ հա­նած պատ­մա­կան թե­մա­յով ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը, ո­րոնց (ի դեպ, նաև հե­ղի­նա­կին), ցա­վոք, մինչ այժմ բա­վա­րար չա­փով ծա­նոթ չէ հա­յաս­տան­յան ըն­թեր­ցո­ղը: Ա­հա թե ին­չու, ու­սում­նա­սի­րութ­յան հե­ղի­նա­կը նախ անդ­րա­դառ­նում է Խաչ­կա­րի ան­ձի և գոր­ծի հա­մա­ռոտ շա­րադր­մա­նը՝ ներ­կա­յաց­նե­լով նրան որ­պես գի­տա­կան (ըն­դեր­քա­բա­նութ­յան դոկ­տոր, ՌԴ բնա­կան գի­տութ­յուն­նե­րի ա­կա­դե­միա­յի իս­կա­կան ան­դամ, նույն ա­կա­դե­միա­յի  ա­մե­րիկ­յան գի­տա­կան կենտ­րո­նի փոխ­նա­խա­գահ ու գիտ­քար­տու­ղար, կենտ­րո­նի <<Знаток>> պար­բե­րա­կա­նի գլխա­վոր խմբա­գիր), գրա­կան և լ­րագ­րո­ղա­կան (ԱՄՆ հայ գրող­նե­րի և լ­րագ­րող­նե­րի միութ­յան ա­ռա­ջին փոխ­նա­խա­գահ, այդ կազ­մա­կեր­պութ­յան տպա­գիր օր­գան­նե­րի՝ «­Վեր­նա­տուն», «­Ծիր կա­թին» և­ այլն, գլխա­վոր խմբա­գիր, ՀԳՄ, Ժուռ­նա­լիստ­նե­րի մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի  ան­դամ)  ո­լորտ­նե­րում  վաս­տակ ու­նե­ցող գործ­չի։  Իր գրա­կան-մշա­կու­թա­յին բեղմ­նա­վոր գոր­ծու­նեութ­յան հա­մար տար­բեր տա­րի­նե­րի Խաչ­կարն ար­ժա­նա­ցել է շուրջ մեկ տասն­յակ մի­ջազ­գա­յին և հայ­րե­նա­կան հե­ղի­նա­կա­վոր  պարգև­նե­րի:

Ծե­րուն Թադ­ևոս­յա­նը, նախ­քան բուն նյու­թին անց­նե­լը, աշ­խա­տութ­յան սկզբում հա­մա­ռոտ շա­րադ­րան­քով ներ­կա­յաց­նում է նաև հայ ազ­գա­յին պատ­մագ­րութ­յան ըն­թաց­քը՝ «Ոս­կե­դա­րից մինչև մեր օ­րե­րը» (ան­տիկ հու­նա­կան պատ­մագ­րութ­յու­նից մինչև Ն. Մառ, Ն. Ա­դոնց, Լեո և­ այլք): Այդ նա­խա­մուտն ար­վում է, թերևս, այն հիմ­նա­վոր­մամբ, որ Ծ. Թադ­ևոս­յա­նի ու­սում­նա­սի­րութ­յու­նը, ինչ­պես նշվում է հա­տո­րի «­Նե­րա­ծա­կան խոսք»-ում, ու­նի ոչ միայն գի­տա­կան, այլև «ու­սու­ցո­ղա­կան և կր­թա­կան բարձր ո­րա­կա­վո­րում և նա­խա­տես­ված է լայն շրջա­նի ըն­թեր­ցող­նե­րի հա­մար» (էջ 5): Ըստ էութ­յան ներ­կա­յաց­նե­լով հայ և հա­մաշ­խար­հա­յին պատ­մագ­րութ­յան ըն­թաց­քը՝ հե­ղի­նա­կը նպա­տակ է հե­տապն­դում ցույց տա­լու, որ այդ ա­մե­նը քայլ առ քայլ հիմք է նա­խա­պատ­րաս­տել «պատ­մա­գի­տութ­յան և գ­րա­կա­նութ­յան հա­մադ­րութ­յան, դրանք որ­պես գի­տա­կան հե­տա­զո­տութ­յան և գե­ղար­վես­տա­կան շա­րադ­րան­քի մե­թոդ դի­տար­կե­լու հնա­րա­վո­րութ­յա­նը, երբ նյու­թը ու­նակ է դառ­նում հա­սա­նե­լի լի­նե­լու ոչ միայն այդ բնա­գա­վառ­նե­րում ներգ­րավ­ված ա­ռան­ձին ան­հատ­նե­րի, այլ նաև ժո­ղովր­դի լայն խա­վե­րի մեջ…» (էջ 24): Այլ խոս­քով՝ հիմ­նա­վո­րե­լու հա­մար գե­ղար­վես­տա­կան պատ­մագ­րութ­յան՝ պատ­մա­վե­պի սկզբնա­վո­րումն ու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը, ո­րը հա­յոց պատ­մութ­յան նոր ժա­մա­նա­կաշր­ջա­նում «սկսվում է Խա­չա­տուր Ա­բով­յա­նի «­Վերք Հա­յաս­տա­նի» պատ­մա­վե­պով, այ­նու­հետև մե­կը մյու­սի ետ­ևից աս­պա­րեզ ի­ջած «հայ պատ­մա­կան գե­ղար­վես­տի տի­տան­նե­րի»՝ Րաֆ­ֆու, Մու­րա­ցա­նի, Դ. Դե­միրճ­յա­նի, Ստ. Զոր­յա­նի, Ս. Խան­զադ­յա­նի, Խ. Դաշ­տեն­ցի և­ այ­լոց տա­ղան­դա­վոր եր­կե­րի շնոր­հիվ  հաս­նում  «գրե­թե կա­տա­րե­լութ­յան աս­տի­ճա­նի» (էջ 26):

Այս ա­մե­նից հե­տո միայն հե­տա­զո­տողն անց­նում է Խաչ­կա­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յա­նը՝ ըստ ժա­մա­նա­կագ­րութ­յան քննութ­յան առ­նե­լով հրա­պա­րակ­ված գոր­ծե­րը՝ տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից: Ներ­կա­յաց­նե­լով գրո­ղի ա­ռա­ջին պատ­մա­կան եր­կե­րը՝ «Ա­մե­նա­թանկ պարգ­ևը» պատմ­վածքն ու «­Վարք Վա­հա­նաց» վե­պը, Ծ. Թադ­ևոս­յա­նը նշում է, որ Խաչ­կա­րը դրանք ստեղ­ծել է ե­րի­տա­սարդ տա­րի­նե­րին, ու թեև եր­կու գոր­ծերն էլ, բնա­կա­նա­բար, «լի են ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նով, մարտն­չող շար­ժու­նութ­յամբ, դեռ չեն ստա­ցել փոր­ձա­ռու պատ­մա­վի­պա­սա­նի շա­րադ­րան­քի հմտութ­յու­նը», սա­կայն «ա­ռան­ձին դրվագ­նե­րում մատ­նան­շում են ա­պա­գա փայ­լուն գե­ղար­վես­տա­կան պատ­մագ­րին» (էջ 35): Անդ­րա­դառ­նա­լով այս եր­կե­րի ստեղծ­ման շար­ժա­ռիթ­նե­րին՝ նա ընդգ­ծում է, որ դրան­ցում «ե­րի­տա­սար­դա­կան ավ­յու­նը» ի­րեն զգաց­նել է տա­լիս նաև հե­ղի­նա­կի կող­մից մատ­նանշ­վող ո­րո­շա­կի «ա­նար­դա­րութ­յուն­նե­րի» բա­ցա­հայտ­ման մեջ, ըստ ո­րոնց Վար­դա­նանց պա­տե­րազ­մից 30 տա­րի անց Վա­հա­նանց՝ ոչ պա­կաս ճա­կա­տագ­րա­կան պա­տե­րազ­մի մա­սին «պատ­մա­գե­ղար­վես­տա­կան ոչ մի երկ» չի գրվել, իսկ «Ա­մե­նա­թանկ պարգ­ևը» պատմ­ված­քի հե­րո­սը՝ 1826-1828 թթ. ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ «կար­ևոր հանձ­նա­րա­րա­կա­նով» Թիֆ­լի­սից Էջ­միա­ծին մեկ­նած, ճա­նա­պար­հին պար­սից զին­վոր­նե­րի կող­մից բռնված ու կտտանք­նե­րի են­թարկ­ված, սա­կայն, «գեր­մարդ­կա­յին ա­րիութ­յուն ցու­ցա­բե­րե­լով», նշա­նա­տե­ղին հա­սած և­ ա­ռա­ջադ­րան­քը կա­տա­րած ե­րի­տա­սար­դը, «պատ­մա­կան մո­ռա­ցութ­յան» է մատն­ված… Եվ Խաչ­կա­րը, ձեռ­նար­կե­լով այդ գոր­ծե­րի գրութ­յա­նը,  ըստ  էութ­յան,  նաև  «հանձն  է  ա­ռել  լրաց­նե­լու  այդ  բա­ցը» (էջ 36):

Հա­ջորդ եր­կու գոր­ծե­րը՝ «Սև այ­գի­նե­րի ար­յու­նոտ ծա­ռու­ղի­նե­րում» և «Ե­նի­չե­րին» պատ­մա­վե­պե­րը, Խաչ­կա­րը գրել է «ար­դեն հա­սուն տա­րի­քում, հայ­րե­նի­քից հե­ռու, ԱՄՆ-ում, թեև  դրանց  պատ­մա­կան  աղբ­յուր­նե­րի  հա­վա­քագ­րու­մը սկսել է դեռ հայ­րե­նի­քում»: Ընդ ո­րում, հե­տա­զո­տո­ղի հա­վաստ­մամբ, «Սև այ­գի­ներ…»-ը «հան­դի­սա­նում է Ղա­րա­բա­ղի խա­նութ­յան մա­սին գրված ա­ռա­ջին, և­ ըստ մեր տե­ղե­կութ­յուն­նե­րի, դեռևս միակ հայ­կա­կան պատ­մա­վե­պը» (էջ 38): Ն­րա կար­ծի­քով, ար­դեն միան­գա­մայն հա­սուն գրչի արդ­յունք այս գոր­ծե­րում նկա­տե­լին այն է, որ, ի տար­բե­րութ­յուն նա­խորդ­նե­րի, ո­րոնք ու­նեին ընդգծ­ված դրա­կան հե­րոս­ներ («հայ թե օ­տա­րազ­գի»), սրան­ցում հե­րոս­նե­րի կեր­պար­ներն ա­վե­լի բարդ են ու խոր­քա­յին, նրանց բնո­րոշ են  «ինչ­պես մարդ­կա­յին ա­ռա­քի­նութ­յու­նը, այն­պես և­ ա­րատ­նե­րը», ո­րից այդ եր­կե­րը միայն շա­հել են՝ ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յու­նը գրա­վե­լով «ի­րենց ան­կողմ­նա­պահ ու կեն­դա­նի գրավ­չութ­յամբ»  (էջ 38): Աշ­խա­տութ­յան մեջ՝ քննվող հար­ցադ­րում­նե­րի շրջա­նակ­նե­րում, հե­ղի­նակն անդ­րա­դառ­նում է նաև Խաչ­կա­րի մի շարք այլ գոր­ծե­րի՝ «Կ­յան­քի անս­պա­սե­լի շրջա­դար­ձե­րը» պատ­մա­կան վի­պա­կին, «­Վեր­ջին միա­պե­տի վախ­ճա­նը», «­Պատ­գամ» թա­տեր­գութ­յուն­նե­րին, «Ն­րանք և մենք» պատ­մագ­րա­կան ակ­նար­կին, տար­բեր տա­րի­նե­րի գրած բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւին…

Հե­տա­զո­տութ­յան մեջ ար­ծարծ­վող մի շարք սկզբուն­քա­յին ու ա­ռանց­քա­յին հար­ցադ­րում­ներն ու­նեն նաև ընդգծ­ված ար­դիա­կան հնչո­ղութ­յուն: Ազ­գա­յին պատ­մա­կան ճա­կա­տագ­րի հետ կապ­ված կողմ­նո­րո­շում­նե­րի տե­սանկ­յու­նից կար­ևոր է, օ­րի­նակ, 5-րդ դա­րա­կե­սին Վար­դան-­Վա­սակ հայտ­նի հա­կադ­րութ­յան մեկ­նա­բա­նութ­յու­նը «­Վարք Վա­հա­նաց» վե­պում, որ­տեղ հե­ղի­նա­կը, հիմն­վե­լով նաև «պատ­միչ­նե­րի ներ­կա­յաց­րած փաս­տե­րի վրա»,  փորձ է ա­նում վե­րա­կո­չել ժա­մա­նա­կին բազ­միցս քննարկ­ված այդ խնդրում Վա­սա­կի ոչ թե դա­վա­ճա­նութ­յան, այլ հա­վա­սա­րակ­շիռ դի­վա­նա­գի­տութ­յան վար­կա­ծը (էջ 55-56): Կամ՝ հատ­կան­շա­կան է, որ, գրո­ղի խոս­տո­վա­նութ­յամբ, 18-րդ դա­րի հայ-պարս­կա­կան հա­կա­մար­տութ­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը պատ­կե­րող «Սև այ­գի­ներ…» վե­պը Խաչ­կա­րը սկսել է գրել «դեռ 20-րդ դա­րի 90-ա­կան թվա­կան­նե­րին»՝ որ­պես փոք­րիկ վի­պակ կամ պատմ­վածք՝ նվիր­ված Ար­ցա­խի «Ջ­րա­բեր­դի մե­լիք Մեջ­լում Իս­րա­յել­յա­նին», սա­կայն տա­րի­ներ անց «ողջ երկ­րում ու նաև Մոսկ­վա­յում և Պե­տեր­բուր­գում ցու­ցադր­ված և նշ­ված շրջա­նի պատ­մա­կան անց­քե­րին նվիր­ված «­Տի­րա­կա­լի ճա­կա­տա­գի­րը» (ըստ Էլ­յաս Է­ֆեն­դի­ևի «­Տի­րա­կա­լը և դուստ­րը» վի­պա­կի) ֆիլ­մից հե­տո, որ­տեղ խե­ղաթ­յուր­ված էին ներ­կա­յաց­ված «հայ-թյուր­քա­կան բա­խում­նե­րի» հիմ­նա­վո­րում­նե­րը, «լիո­վին նվաս­տաց­վել էր հայ մե­լիք­նե­րի իշ­խա­նութ­յան, հայ ժո­ղովր­դի դե­րը պատ­մութ­յան այդ խառ­նի­ճա­ղանջ ո­լո­րան­նե­րում…», ո­րո­շել է շա­րու­նա­կել ժա­մա­նա­կին կի­սատ թո­ղած եր­կը՝ ա­վե­լի ծա­վա­լուն ընդգր­կում­նե­րով ու հար­ցադ­րում­նե­րով (էջ 39):

Հա­յոց Ար­տա­շես Բ-ի ող­բեր­գա­կան մահ­վան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին նվիր­ված «­Վեր­ջին Միա­պե­տի վախ­ճա­նը» թա­տեր­գութ­յան մեջ ընդգծ­վում է, թե ինչ­պես «ներ­քին խռո­վութ­յան հետ­ևան­քով և Հ­ռո­մի դրդմամբ» նա­խա­րար­նե­րը հաս­նում են «հա­յոց վեր­ջին ինք­նիշ­խան ար­քա­յի» ու նրա ըն­տա­նի­քի կոր­ծան­մա­նը և «­Հա­յաս­տանն ի սպաս դնում Հ­ռո­մի դրա­ծո ար­քա­նե­րի առջև…» (էջ 47):

Նշ­ված հար­ցադ­րում­նե­րի տե­սա­կե­տից ա­ռանձ­նա­նում է հատ­կա­պես Խաչ­կա­րի գլխա­վոր եր­կը՝ «Ե­նի­չե­րին» պատ­մա­վե­պը, ո­րի յու­րա­հատ­կութ­յու­նը նաև այն է, որ նրա­նում «գլխա­վոր կեր­պար­նե­րը զուրկ են ի­րա­կան պատ­մա­կա­նութ­յու­նից», սա­կայն, հե­տա­զո­տո­ղի բա­ցատ­րութ­յամբ, «պահ­պա­նել են ի­րենց պատ­մա­կա­նութ­յու­նը», քան­զի ստեղ­ծել են «ժա­մա­նա­կին բնո­րոշ հա­վա­քա­կան կեր­պար­ներ» (էջ 41): Գ­րո­ղի խոս­տո­վա­նութ­յամբ, այս եր­կի ստեղ­ծա­գործ­ման վրա նա աշ­խա­տել է շուրջ հինգ-վեց տա­րի, ո­րոն­ցից մո­տա­վո­րա­պես չոր­սը նվի­րել է պատ­մա­կան սկզբնաղբ­յուր­նե­րի ո­րոն­ման, դրանք էլ (մաս­նա­վո­րա­պես, վաղ օս­ման­յան լեզ­վով գրված­նե­րը), իր հեր­թին, «պատ­շաճ մաս­նա­գետ­նե­րի մոտ թարգ­մա­նութ­յան, եր­ևույթ­նե­րի հա­մընկ­նող, իսկ եր­բեմն նաև հա­կա­դիր նկա­րա­գիր­նե­րի պար­զա­բան­ման վրա» (էջ 71): Վե­պում ար­ծարծ­վում է Օս­ման­յան կայս­րութ­յու­նում հայ (նաև այլ օ­տա­րազ­գի) քրիս­տոն­յա «գեղ­ջուկ ման­չուկ­նե­րին» բռնութ­յամբ և­ ան­մարդ­կա­յին օ­րենք­նե­րով «մո­լե­ռանդ մահ­մե­դա­կան զին­վո­րա­կան»՝ ե­նի­չե­րի դարձ­նե­լու ի­րո­ղութ­յու­նը, ըստ էութ­յան, նրանց կտրե­լով ազ­գա­յին ար­մատ­նե­րից, փո­խե­լով գո­յութ­յան հիմ­քե­րը: Բ­նո­րոշ է նո­րա­կո­չիկ ե­նի­չե­րի­նե­րի առջև հրա­մա­նա­տա­րի՝ Բաշ չաուշ Հա­մի­դի կո­չը՝ «թե ինչ­պի­սին է ե­ղել ձեր անց­յա­լը, ինձ դա չի հե­տաքրք­րում,- ա­սում է նա:- Այն չպի­տի հե­տաքրք­րի և ձեզ: Մո­ռա­ցեք ա­մեն բան, ինչ հո­գե­հա­րա­զատ է ձեզ, քա­նի որ այն այլևս ձեզ պետք չի գա­լու: (…) Ձեզ հա­մար մի սրբութ­յուն պի­տի լի­նի միայն աշ­խար­հում՝ մեր հայր սուլ­թա­նը…» (էջ 86): Այս ի­մաս­տով վե­պի սյու­ժե­տա­յին և գա­ղա­փա­րա­կան կուլ­մի­նա­ցիան այն դրվագ­ներն են, երբ գլխա­վոր հե­րո­սը տա­րի­ներ անց «հան­դի­պում է իր հա­րա­զատ­նե­րին ու բռնութ­յան են­թար­կում նրանց»՝ բո­լոր հնա­րա­վոր ու անհ­նա­րին հետ­ևանք­նե­րով: Ա­հա թե ին­չու, իր կյան­քի իս­կութ­յու­նը բա­ցա­հայ­տե­լուց հե­տո, «եր­կու քա­րի ա­րան­քում» հայտն­ված Հ­րայր-Իլ­քե­րի «ա­նո­ղոք ներ­քին պայ­քա­րի ել­քը,- Ծ. Թադ­ևոս­յա­նի մեկ­նա­բան­մամբ,- Խաչ­կա­րը դնում է մահ­վան վրա, միայն այս­պես տես­նե­լով իր հե­րո­սի փրկութ­յունն ու հո­գե­կան հանգս­տութ­յու­նը» (էջ 46): Այս վե­պում, մաս­նա­վո­րա­պես, ա­ռա­վել ընդգծ­ված է նաև հա­յատ­յա­ցութ­յան թե­ման Օս­ման­յան Թուր­քիա­յում, որն այս կամ այն չա­փով առ­կա է Խաչ­կա­րի գրե­թե բո­լոր պատ­մա­կան եր­կե­րում: Ընդ ո­րում, Ծ. Թադ­ևոս­յա­նը ու­շադ­րութ­յուն է հրա­վի­րում այդ եր­ևույ­թի նկա­տե­լի ձևա­փոխ­ման մի­տու­մի վրա, ըստ ո­րի՝ դա­րե­րի ըն­թաց­քում այն «նե­րազ­գա­յի­նից պե­տա­կան ձևա­վո­րում է ստա­ցել, որն էլ իր գա­գաթ­նա­կե­տին է հա­սել Հա­յոց մեծ Ցե­ղաս­պա­նութ­յան տա­րի­նե­րին» (էջ 197):

Այ­դու­հան­դերձ, Խաչ­կա­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յան գլխա­վոր լեյտ­մո­տի­վը լա­վա­տե­սութ­յունն է, քան­զի թեև նրա «պատ­մա­կան եր­կե­րը որ­պես կա­նոն ող­բեր­գա­կան են» և­ ա­վարտ­վում են «գլխա­վոր կեր­պար­նե­րի մա­հով, սա­կայն ոչ կոր­ծան­մամբ», ո­րով­հետև, ինչ­պես նշում է ու­սում­նա­սի­րութ­յան հե­ղի­նա­կը «­Պատ­գամ» մե­նա­ներ­կա­յա­ցու­մը մեկ­նա­բա­նե­լիս, հա­յոց կյան­քի ող­բեր­գա­կան անց­քե­րին քա­ջա­տեղ­յակ ու նաև ա­կա­նա­տես, «ահն ամ­բող­ջա­պես չհաղ­թա­հա­րած պա­պը կա­րո­ղա­ցել է ա­նել գլխա­վո­րը, փո­խան­ցել նոր սերն­դին սերն ու հա­վատն իր հայ­րե­նի­քի ու նրա պայ­ծառ ա­պա­գա­յի նկատ­մամբ…»:

Աշ­խա­տութ­յան տար­բեր գլուխ­նե­րում հե­տա­զո­տո­ղը Խաչ­կա­րի եր­կե­րը քննութ­յան է առ­նում նաև գա­ղա­փա­րա­կան հեն­քի, Օս­ման­յան կայս­րութ­յու­նում կնոջ, զին­վո­րա­կա­նութ­յան, հոգ­ևո­րա­կա­նութ­յան և կ­րո­նի դե­րի, պատ­մա­կան դեմ­քե­րի ու անց­քե­րի (մաս­նա­վո­րա­պես՝ ճա­կա­տա­մար­տե­րի, բա­խում­նե­րի) ան­կողմ­նա­կալ, ա­նա­չառ գե­ղար­վես­տա­կան պատ­կեր­ման, Պոլ­սի և­ այլ բնա­կա­վայ­րե­րի ներ­քին կյան­քի ու կեն­ցա­ղի, ծե­սե­րի ու սո­վո­րույթ­նե­րի նկա­րագ­րութ­յան և­ այլ տե­սանկ­յուն­նե­րից:

Պետք է նշել, սա­կայն, որ իր մեկ­նա­բա­նութ­յուն­ներն ու եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րը հիմ­նա­վո­րե­լու հա­մար, հե­տա­զո­տութ­յան հե­ղի­նա­կը քննվող եր­կե­րից կա­տա­րում է բա­վա­կան ծա­վա­լուն մեջ­բե­րում­ներ, ո­րոնք, գի­տա­կան նման աշ­խա­տութ­յան շրջա­նակ­նե­րում, թերևս, կա­րող են ար­դա­րաց­վել ա­ռա­վե­լա­գույն հա­սա­նե­լիութ­յուն և ճա­նա­չո­ղութ­յուն ա­պա­հո­վե­լու վե­րը նշված նպա­տա­կադր­մամբ:

Կար­ծում ենք, Ծե­րուն Թադ­ևոս­յա­նի սույն հա­տո­րը կնպաս­տի ժա­մա­նա­կա­կից ու­րույն դի­մա­գիծ ու­նե­ցող գրող­նե­րից մե­կի՝ Խաչ­կա­րի  բազ­մա­ժանր եր­կե­րի հան­րայ­նաց­մա­նը մե­զա­նում: Մա­նա­վանդ որ նա, ինչ­պես  խոս­տո­վա­նել է «­Բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ» (Գ­լեն­դել, 2013) ժո­ղո­վա­ծո­ւի նա­խա­բա­նում, միան­գա­մայն ան­կեղ­ծո­րեն բաց է ըն­թեր­ցո­ղի ցան­կա­ցած ըն­կալ­ման և­ ար­ձա­գան­քի հա­մար՝ «­Գի­տեմ, որ կլի­նեն և՛ դրա­կան, և՛ բա­ցա­սա­կան կար­ծիք­ներ: Ես շնոր­հա­կալ կլի­նեմ եր­կու­սից էլ: Ա­ռա­ջի­նից՝ խրա­խուս­վե­լով, իսկ երկ­րոր­դից՝ քա­ղե­լով այն ա­ռողջ քննա­դա­տութ­յու­նը, ո­րը կօգ­նի ինձ ձեր­բա­զատ­վե­լու ինձ հա­մար անն­կատ մնա­ցած թե­րութ­յուն­նե­րից»:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։