Աե­լի­տա  ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ / ՄՈՎՍԵՍ  ԽՈՐԵՆԱՑՈՒ  «ՀԱՅՈՑ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ»  ՍԵՐԲԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ  ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ  ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

 

 245299722_2209723045835849_9038937540609541216_n

Մով­սես Խո­րե­նա­ցու՝ հա­մաշ­խար­հա­յին պատ­մագ­րութ­յան մեջ բա­ցա­ռիկ ար­ժեք ու­նե­ցող «­Հա­յոց պատ­մութ­յուն» կո­թո­ղա­յին աշ­խա­տութ­յու­նը թարգ­ման­վել է նաև սեր­բե­րեն: Սա կար­ևոր մշա­կու­թա­յին ի­րա­դար­ձութ­յուն է հայ և սերբ բա­րե­կամ ու բախ­տա­կից ժո­ղո­վուրդ­նե­րի կյան­քում:  Ն­ման  կար­ևո­րա­գույն  ձեռ­նարկն  ի­րա­կա­նաց­վել  է  սերբ ժո­ղովր­դին ան­սահ­ման նվիր­ված դուստր, գրող, թարգ­մա­նիչ, ար­վես­տա­գետ Վես­նա Պե­շի­չի և Հա­յաս­տա­նում  Սեր­բիա­յի  պատ­վա­վոր  հյու­պա­տոս  Բաբ­կեն Սի­մոն­յա­նի  ե­ռան­դուն  ջան­քե­րով:

Մով­սես Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յան» շնոր­հան­դե­սին մաս­նակ­ցե­լու հա­մար Հա­յաս­տա­նից  հրա­վիր­վել  էին  ՀՀ ԳԱԱ Պատ­մութ­յան ինս­տի­տու­տի տնօ­րեն ա­կա­դե­մի­կոս Ա­շոտ Մել­քոն­յա­նը, ՀՀ ԳԱԱ թղթա­կից ան­դամ, Խ. Ա­բով­յա­նի  ան­վան  ՀՊՄՀ հայ հին և միջ­նա­դար­յան գրա­կա­նութ­յան և ն­րա դա­սա­վանդ­ման մե­թո­դի­կա­յի ամ­բիո­նի  վա­րիչ Աե­լի­տա Դո­լու­խան­յա­նը, ո­րը Խո­րե­նա­ցու պատ­մութ­յան մաս­նա­գի­տա­կան ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նակն է, նաև Եր­ևան քա­ղա­քի թան­գա­րա­նի փոխտ­նօ­րեն  Լու­սի­նե  Ա­միր­ջան­յա­նը:

Բաբ­կեն  Սի­մոն­յա­նը  հսկա­յա­կան  ջան­քեր  է  գոր­ծադ­րում հայ-սեր­բա­կան գրա­կան և մ­շա­կու­թա­յին կա­պերն ամ­րապն­դե­լու գոր­ծում: Նա սեր­բե­րե­նին տի­րա­պե­տում է մայ­րե­նիի մա­կար­դա­կով և տա­ղան­դա­վոր թարգ­մա­նութ­յուն­ներ է կա­տա­րում սեր­բե­րե­նից հա­յե­րեն, հա­յե­րե­նից սեր­բե­րեն: Դ­րան հատ­կա­պես նպաս­տում է նրա քա­ջահ­մուտ բա­նաս­տեղծ  լի­նելն  ու  բա­նաս­տեղ­ծա­կան  հան­գին  բնա­տուր  տի­րա­պե­տե­լը:

Խո­րե­նա­ցու պատ­մութ­յան շնոր­հան­դե­սը տե­ղի ու­նե­ցավ շքեղ պա­լա­տի դահ­լի­ճում՝ զար­դար­ված թարմ ծա­ղիկ­նե­րով ու Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դրո­շով: Հան­դի­սութ­յան սկզբում սերբ դե­րա­սա­նու­հին թա­տե­րա­կա­նաց­ված ձևով հատ­ված ներ­կա­յաց­րեց «­Հայկ և Բել» ա­ռաս­պե­լից, ըն­թաց­քում հնչում էին Շառլ Ազ­նա­վու­րի եր­գե­րը: Այդ շքե­ղութ­յունն, ան­շուշտ, ա­պա­հո­վել էր Հա­յաս­տա­նի դես­պա­նը՝ Ա­շոտ Հո­վա­կիմ­յա­նը,  որն  ա­ռա­ջի­նը հան­դես ե­կավ բաց­ման խոս­քով: Հա­վաք­ված­նե­րին ջեր­մո­րեն ող­ջու­նեց Վես­նա Պե­շի­չը, ո­րի «­Պե­շիչ և­ որ­դի­ներ» հրա­տա­րակ­չութ­յանն ենք պար­տա­կան գրքի թարգ­մա­նութ­յան և հ­րա­տա­րակ­ման հա­մար: Հիա­նա­լի սեր­բե­րե­նով ե­լույթ ու­նե­ցավ Բաբ­կեն Սի­մոն­յա­նը, ո­րը խո­սեց թարգ­մա­նութ­յան ըն­թաց­քում իր կա­տա­րած դե­րի մա­սին, այ­նու­հետև խո­սեց թարգ­մա­նութ­յան ա­ռա­ջա­բա­նի հե­ղի­նակ Ա. Դո­լու­խան­յա­նը, և­ ամ­փոփ­ման խոս­քով հան­դես ե­կավ Ա­շոտ Մել­քոն­յա­նը, ո­րի խոս­քին դահ­լի­ճը  ար­ձա­գան­քեց  բուռն  ծա­փա­հա­րութ­յուն­նե­րով:

Վես­նա Պե­շի­չը և Բաբ­կեն Սի­մոն­յա­նը մեզ հա­մար մշա­կու­թա­յին ծրա­գիր էին կազ­մել՝ տե­սար­ժան վայ­րե­րին ծա­նո­թա­նա­լու և Բելգ­րա­դում Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի օ­րե­րին, ինչ­պես նաև հոկ­տեմ­բե­րի 7-ին  մի­ջազ­գա­յին  կի­նո­փա­ռա­տո­նին մաս­նակ­ցե­լու հա­մար, ո­րի շրջա­նակ­նե­րում ան­վա­նի կի­նո­բե­մադ­րիչ Գա­րե­գին Զա­քո­յա­նը ներ­կա­յաց­րեց Սեր­գեյ Փա­րա­ջա­նով  հան­ճա­րին՝ դրվագ­ներ պատ­մե­լով նրա կյան­քից: Գ. Զա­քո­յա­նը ցու­ցադ­րեց իր գրքե­րը՝ նվիր­ված Փա­րա­ջա­նո­վին: Ի թիվս այլ ֆիլ­մե­րի՝ «­Նա­մակ­ներ բան­տից», «Ա­վետ­յաց եր­կիր», «­Նա­ղաշ Հով­նա­թան» և­ այլն, ցու­ցադր­վեց նաև Փա­րա­ջա­նո­վի՝ հին Թիֆ­լի­սին  նվիր­ված  ֆիլ­մը:

Այ­ցե­լե­ցինք  Բելգ­րա­դի  հին  ամ­րո­ցը, ո­րի տա­րած­քում են գտնվում 17-18-րդ դա­րե­րի  ե­րեք  հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­քա­րեր և մեկ 17-րդ դա­րի խաչ­քար: Շատ տպա­վո­րիչ էր, որ ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի ա­ռաջ կա­ռուց­ված Սուրբ Սա­վա­յի ան­վան շքե­ղա­շուք տա­ճա­րի մե­տաղ­յա դռան վրա կար հա­յա­տառ մեծ ար­ձա­նագ­րութ­յուն, ո­րը դի­մում  էր  առ  Աստ­ված:  Այդ  տա­ճա­րը  Բալ­կան­նե­րի  ա­մե­նա­մեծ  ե­կե­ղե­ցին  է:

Բելգ­րա­դի հին ամ­րո­ցում է տե­ղադր­ված «­Հաղ­թա­նակ» հսկա ար­ձա­նը, ո­րի մի ձեռ­քում սուրն է, մյու­սում՝ խա­ղա­ղութ­յան ա­ղավ­նին: Դի­տե­լով այդ ար­ձա­նը՝ հի­շե­ցի ան­մահ Թու­ման­յա­նի՝ սերբ ժո­ղովր­դի մա­սին աս­ված հետև­յալ խոս­քե­րը.  «­Բո­լոր  սլա­վոն ժո­ղո­վուրդ­նե­րի  մեջ  սեր­բերն  ա­մե­նաա­զա­տա­տենչն  են»:

Բաբ­կեն Սի­մոն­յա­նը մեզ հան­դիպ­ման տա­րավ Նո­րին սրբութ­յուն Սեր­բիա­յի պատ­րիարք Պոր­ֆի­րիի հետ: Նա հիա­նա­լի գի­տեր Հա­յաս­տա­նի անց­յալ ու ներ­կա պատ­մութ­յու­նը, խո­սեց Ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին, ա­սաց, որ շատ է սի­րում Ջի­վան Գաս­պար­յա­նի դու­դու­կի նվա­գը և հատ­կա­պես հայ­կա­կան կոն­յա­կը: Նաև զգու­շաց­րեց ա­չա­լուրջ լի­նել հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Պատ­րիար­քը ու­րա­խութ­յամբ թարգ­ման­չից ըն­դու­նեց Խո­րե­նա­ցու «­Հա­յոց պատ­մութ­յու­նը»: Զար­մա­նահ­րաշ էր Բելգ­րա­դի  ծայ­րա­մա­սում գտնվող Գր­քի թան­գա­րա­նը, որն ու­ներ 15 սեն­յակ: Հա­վա­քա­ծուն, ի­րոք, ե­զա­կի էր, այն սկսել էին հա­վա­քել Լա­զիչ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը 1882 թվա­կա­նից: Հա­վա­քա­ծո­ւում կա­յին Աֆ­րի­կա­յի, Ա­սիա­յի, Եվ­րո­պա­յի տար­բեր երկր­նե­րի հին ու նոր գրքեր: Հատ­կա­պես հե­տաքր­քիր էին ե­թով­պիա­կան ձե­ռա­գիր մատ­յան­նե­րը,  ո­րոնց  տա­ռե­րը  նման  էին  մաշ­տոց­յան  այ­բու­բե­նին:

Հայ­կա­կան գրքե­րի բաժ­նում ա­ռան­ձին շար­քով դրված էր Բաբ­կեն Սի­մոն­յա­նի հա­յե­րեն ու սեր­բե­րեն գրքե­րի հա­րուստ հա­վա­քա­ծուն: Ծ­խա­խո­տի տու­փի չա­փով գրա­դա­րա­կում կա­յին հայ ժա­մա­նա­կա­կից հե­ղի­նակ­նե­րի՝ Պա­րույր Ս­ևա­կի, Սիլ­վա Կա­պու­տիկ­յա­նի և­ ու­րիշ­նե­րի մատ­նո­ցա­չափ գրքե­րի հա­տոր­նե­րը: Գ­րա­դա­րանն ու­ներ չա­փա­զանց մեծ և չա­փա­զանց փոքր գրքե­րի հա­վա­քա­ծու­ներ, ե­զա­կի փաս­տաթղ­թեր, հրո­վար­տակ­ներ,  ինչ­պես,  օ­րի­նակ՝  Նա­պո­լեոն  Բո­նա­պար­տի  մի  հրո­վար­տա­կը:

Եր­ևան  քա­ղա­քի թան­գա­րա­նի փոխտ­նօ­րեն Լու­սի­նե Ա­միր­ջան­յա­նը Բելգ­րադ քա­ղա­քի թան­գա­րա­նի տնօ­րե­նի հետ պայ­մա­նա­վոր­վեց հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Նա­խա­վեր­ջին օ­րը ես և Ա­շոտ Մել­քոն­յա­նը հար­ցազ­րույց տվե­ցինք Բելգ­րա­դի հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը, իսկ հար­ցազ­րույ­ցը վա­րում էր հայ ժո­ղովր­դի մեծ բա­րե­կամ Վես­նա  Պե­շի­չը,  որն  այժմ  գիրք  է  գրում  Հա­յաս­տա­նի  ու  հա­յե­րի  մա­սին:

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։