ՀՐԵՇՏԱԿՆ ԻՋԱՎ ԵՐԿԻՐ

received_464385964749759
Ար­վես­տը  շնչա­վո­րել գի­տի ան­գամ  ա­ներ­ևա­կա­յե­լին՝ հա­մո­զե­լով, որ կա  տիե­զե­րա­կան ուժ,  գե­ղե­ցի­կը վեր­ծա­նե­լու հրաշք շար­ժում։ Ժա­մա­նա­կի հող­մապ­տույ­տում  ե­զա­կի նմուշ­նե­րը վկա­յութ­յուն­ներ են, որ ո­գու թռիչ­քը կյան­քի ա­մե­նա­մեծ ճար­տա­րա­պետն է, մնա­յուն ար­ժեք­նե­րի կրո­ղը, և այն կմնա որ­պես վեր­ձիգ ե­ղե­լութ­յուն։
Բո­լո­րո­վին էլ զար­մա­նա­լի չէ, որ խրոխտ, թևա­բաց ու թևա­փակ ար­ծիվ­ներ քան­դա­կող Մար­տին Կա­կոս­յա­նը  պի­տի պա­տե­րազ­մի խորհր­դա­նիշ այդ հզոր թռչուն­նե­րի կող­քին քան­դա­կեր հրեշ­տակ՝ սի­րո, մաք­րութ­յան պա­հա­պա­նին, որ ռազ­մի և հո­վա­նա­վոր­չութ­յան հա­վա­սա­րակշ­ռութ­յան տար­բեր նժար­ներն ի­րար նա­յեին բնա­կա­նոն օ­րի­նա­չա­փութ­յամբ։ Ուժն ու փրկութ­յու­նը կյան­քի ճա­նա­չո­ղա­կա­նութ­յան  ե­րաշ­խա­վոր­ներն են։ Արծ­վա­յին հզո­րութ­յունն ու սփո­փան­քի խորհր­դա­նի­շե­րը միա­տեղ­վում են  Մար­տին Կա­կոս­յա­նի ար­վես­տում, ո­րոնք քան­դակ­նե­րի ի­րա­կան ներ­կա­յութ­յամբ ստեղ­ծում են քա­րա­յին սիմ­ֆո­նիա՝  եր­ևա­կա­յութ­յու­նից դե­պի  շո­շա­փե­լին։
Երկ­րագն­դի վրա աջ ոտ­նա­թա­թով կանգ­նած այս հո­յա­կերտ հրեշ­տակն ու­նի բա­րութ­յան ա­ռա­քե­լութ­յուն, որն այդ­պես էլ նո­րա­նում է ներ­սից, դառ­նում հույ­սի, հա­վա­տի երկ­նա­վոր կեր­պար, ով սի­րում է ապ­րել նաև  հո­ղի վրա, թևա­բա­ցով իջ­նել  ի­րեն սպա­սո­ղի  նե­րաշ­խարհ՝ իր հետ տա­նե­լով ա­մո­քիչ լույս։ Այն­քան ի­րա­կան է կո­թո­ղը, որ փե­տուր­նե­րից մինչև մա­զե­րի հյուս­քե­րը կա շար­ժում ու կեն­դա­նութ­յուն։
Կա­կոս­յա­նը կա­րո­ղա­ցել է տի­պիկ, ի­րեն հա­տուկ բա­ցա­ռիկ վար­պե­տութ­յամբ ան­շունչ կա­վին տալ իր պատ­կե­րա­ցում­նե­րի զվար­թու­նի ե­ղե­լութ­յու­նը՝ ա­մեն մի դե­տալ դարձ­նե­լով շնչա­վոր ու շար­ժուն։
Այդ­պես է լի­նում կա­տա­րե­լութ­յան հա­սած գոր­ծը, երբ հե­ղի­նակն ու դի­տոր­դը նույ­նա­նում են, հա­մոզ­վում, որ ան­ձե­ռա­կերտ է ար­ձա­նը և­ իր քա­րա­ցու­մից դուրս։ Մար­տի­նը բարձ­րա­քան­դա­կի վար­պետ է, նա կա­րո­ղա­նում է բա­ցա­հայ­տել ան­հա­տի ներ­քին կյան­քի հա­նե­լու­կը՝ իր ար­վես­տը հա­մա­րե­լով մո­նու­մեն­տալ ռո­ման­տիկ ռեա­լիզմ։ Շն­չա­վո­րե­լով յու­րա­քանչ­յուր կո­թող՝ նա հայ ար­վես­տի պա­տին իր նախ­շա­զարդ  քարն է դնում, թե­պետ գնա­հատ­վում է այլ երկր­նե­րի կող­մից։
«Հ­րեշ­տա­կը» նրա վեր­ջին աշ­խա­տանքն է։ Փր­կութ­յան խորհր­դա­նի­շը հե­ռու մնաց իր ճա­կա­տագ­րից։
Պի­տի ան­կեղ­ծա­նամ, որ այս աշ­խա­տան­քը տե­սել եմ իր նախ­նա­կա­նութ­յան մեջ, երբ ես ու իր կի­նը՝ ո­գե­ղե­նիկ Մաք­սե­նան, հա­ճախ  այ­ցե­լել ենք ար­վես­տա­նոց, ուր բրիչն ու գոր­ծիք­նե­րը թաց էին, կա­վոտ՝ ի­րենց ան­կա­նոն դա­սա­վո­րութ­յամբ, և խոս­տա­նում էին բա­ցա­ռիկ աշ­խա­տանք։
Այն­տեղ   զար­մա­ցա­ծի  ոգ­ևո­րութ­յամբ վա­յե­լել ենք մեծ ար­վես­տա­գե­տի լու­սա­վոր ժպի­տը՝ ի­րեն հա­տուկ աս­պե­տութ­յամբ  ճա­ռա­գող։
– Աշ­խար­հը չա­րա­ցել է, հրեշ­տակ­նե­րի կա­րիք ու­նի։
Ա­յո՜, Մար­տին Կա­կոս­յան, դու կա­րո­ղա­ցար կեր­տել մի կո­թող, ո­րը պի­տի իր  հայտ­նութ­յու­նը հա­մա­րի ի­րա­կան և մ­նա մարդ­կանց կող­քին, որ­պես ո­րո­նե­լի հույս, որ­պես հույ­սի հո­վա­նա­վոր։

ՀԳ. «Հ­րեշ­տակ» բարձ­րա­քան­դա­կը նվեր է իր ծննդա­վայր Գ­յում­րուն՝ ըն­տա­նի­քի կող­մից, և բո­լո­րո­վին էլ պա­տա­հա­կան չէ, որ տե­ղադր­վում է բժշկա­կան կենտ­րո­նի բա­կում։ Բա­ցու­մը տեղի ունեցավ հոկ­տեմ­բե­րի 14-ին։

ՀՌԻՓՍԻՄԷ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։