«ԴԵՊԻ ՍՐՏԱՃԱՔ ՆՌԱՆՍ ԳԻՇԵՐԸ…» (­Ռո­զա Հով­հան­նիս­յան, Ար­գե­լակ­ման ճա­ռա­գայ­թում, 2020 թ.)

«…Ե­րազն ի բա­րին մեկ­նող­ներ,
բա­ցե՛ք բա­ռի ե­րա­կը…»:
Ռո­զա Հով­հան­նիս­յան

Ուժ, պայթ­յուն­ներ՝ հույ­զե­րի զգա­ցո­ղութ­յուն­նե­րի, ապ­րում­նե­րի, բա­ռե­րի և­ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րի՝ տրա­մա­բա­նութ­յամբ և­ ա­ռա­ջին հա­յաց­քից՝ անտ­րա­մա­բա­նա­կան, թռիչք­ներ, շան­թեր, է­ներ­գիա… և՝ «ի՜նչ գու­նա­գեղ ձյուն է ապ­րու­մը». ըն­թեր­ցու­մից հե­տո ա­ռա­ջի­նը գու­ցե սրանք են հայտն­վում, որ, պարզ է, միայն բա­ռեր չեն, այլ զգա­ցո­ղութ­յուն­նե­րի, տո­ղե­րից ներ­հո­սած մեծ ու­ժի ան­մի­ջա­կան ար­ձա­գան­քը: Միայն հե­տո է գա­լիս բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի տրա­մա­բա­նութ­յա­նը տի­րա­պե­տե­լու և­ այն ամ­բող­ջութ­յամբ քո­նը դարձ­նե­լու ժա­մա­նա­կը, միայն հե­տո՝ գու­ցե ար­դեն ամ­բողջ գիրքն ըմ­բոշխ­նե­լուց հե­տո:
Նախ և­ ա­ռաջ ու­շագ­րավ են գրքի թե՛ են­թա­մա­սե­րի, թե՛ ա­ռան­ձին բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի խո­րագ­րե­րը: Ա­պա՝ խո­սուն պատ­կեր­ներ, նաև ճա­ռա­գում­ներ՝ մտքի, հո­գու, ա­լե­բա­խում­ներ՝ ի­րա­կան, օ­րի­նա­չափ, իսկ ա­սե­լի­քը՝ աչ­քի առջև, տե­սա­նե­լի, ըն­կա­լե­լի, ա՛յլ աչ­քով տե­սա­նե­լի, տո­ղի՛ «ստեղ­ծած» աչ­քով: Ի դեպ, սա բա­նաս­տեղ­ծու­հու ստեղ­ծա­գոր­ծութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րից մեկն է. գրե­թե անհ­նա­րին կլի­ներ միտ­քը տես­նե­լը, ըն­կա­լե­լը գո­նե, ե­թե ուղ­ղա­կի չտրվեր իր՝ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը տես­նե­լու հա­մար աչ­քը՝ տե­սա­նե­լու աչ­քը:
Ժո­ղո­վա­ծո­ւի հա­մա­նուն բա­նաս­տեղ­ծութ­յունն է. ա­մեն ին­չին զու­գա­հեռ ու կար­ծես հա­կա­դիր՝ գոր­ծուն է կնո­ջա­կան նրբա­գե­ղութ­յու­նից մինչև այդ նույն կնո­ջա­կան ա­մե­նա­կա­տար­յալ ու­ժը անկրկ­նե­լի: Եվ, ինչ­պես սպա­սե­լի էր, ա­հա պայթ­յուն­նե­րի գա­գա­թը, թվում է՝ ան­մատ­չե­լի, բայց և վս­տա­հա­բար հաղ­թա­հար­ված է ոչ թե հեր­թա­կան բար­ձուն­քը, այլ բար­ձուն­քը լույ­սի և ինք­նա­ճա­նաչ­ման:
«­Լույսն ընդ­միջ­վում է մի ու­րիշ լույ­սով… Այն ո՜ւմ հա­տումն է խուն­կի կաթ­նաղբ­յուր». ան­հեր­քե­լի է՝ ան­գամ ան­զեն աչ­քով տե­սա­նե­լի է ԼՈՒՅՍԸ… «Երբ չկա սրինգ ու շա­րա­կան՝//լու­սա­շերտ չկա…»: Այն ա­մե­նուր է՝ բո­լոր բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րի բո­լոր տո­ղե­րում, ան­գամ ե­թե ոչ հա­ճե­լիո­րեն կու­րաց­նող, այն է՝ բա­ռա­ցի, որ աչք կկո­ցես՝ խտիղ­նե­րը պար­զա­պես վա­յե­լե­լու, ա­պա են­թա­տեքս­տում է. բա­նաս­տեղ­ծա­կան այս­պի­սի պինդ կա­ռույց­ներ հիմ­նող հո­գու և գր­չի ճի­չը եր­ջան­կութ­յանն է հար­կավ. չէ՞ որ բո­լո­րո­վին տար­բեր է ե­րան­գա­վոր­վում բա­նաս­տեղծ­նե­րի եր­ջան­կութ­յու­նը ու բո­լո­րո­վին այլ տո­ղե­րով… Ու­րեմն, ներ­քին եր­ջա­նիկ լույ­սի բա­նաս­տեղ­ծու­հին է հիմ­նել պայթ­յուն­նե­րը և­ ոչ թե ճա­ռա­գու­մը լույ­սի, գու­ցե ա­րե­գա­կան ճա­ռա­գու­մը՝ ծնված իր՝ ա­րե­գա­կան ստեպ-ստեպ պայթ­յուն­նե­րից: Լույ­սը տո­ղա­տա­կում, ա­սել է՝ լու­սա­կիր բա­ռե­րի ներ­կա­յութ­յունն ան­պայ­մա­նո­րեն:
Ինձ­նով ա­ղավ­նի­նե­րի գմբեթ եմ սար­քում,//տա­նի­քի շո­ղին ա­վե­լաց­նում//բա­րի ա­ռա­վոտ.//ինչ­պե՞ս հե­րի­քել քեզ լույ­սի հա­մար…
Եվ ան­շե­ղո­րեն՝ լույս ու հայ­րե­նիք, յոթ խա­ղի հայ­րե­նիք…
Մե­նութ­յու­նը՝ թա­լիս­ման՝ խո­սուն, հու­զիչ՝ ան­հաս­կա­նա­լիութ­յան, ա­նոր­սա­լիութ­յան չափ, ու ճիշտ հա­կա­ռա­կը՝ պարզ, հաս­կա­նա­լի, լսե­լի, տե­սա­նե­լի: Առ­հա­սա­րակ, հո­մա­նիշ և հա­կա­նիշ մակ­դիր­նե­րի մի ամ­բողջ ան­վեր­ջա­նա­լի շարք կա­րե­լի է նկա­տի առ­նել՝ բա­ցա­հայ­տե­լու բա­նաս­տեղ­ծու­հու ժո­ղո­վա­ծուն ընդ­հան­րա­պես և ս­տեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին: Այդ­պես՝ ե­րա­նի քեզ, որ ու­նես նրան, և­ ե­րա­նի նրան, որ ար­ժա­նի է քո… միայն գո­նե ա­վեր­մուն­քին… Դա­սա­կա­նութ­յան ու «մե­տա­թա­խի­ծի» անկրկ­նե­լի դաշն, և միև­նույն ժա­մա­նակ ա­մե­նա­սո­վո­րա­կան բա­ռե­րով ար­տա­հայտ­ված նվի­րում՝ մե­կընդ­միշտ, անմ­նա­ցորդ, «ա­վեր­մուն­քի» ու հպար­տութ­յան, ինք­նութ­յա­նը՝ ես-ին հա­կադր­վե­լու, բայց ՆՐԱՆ հար պա­հե­լու, ներ­քին հզոր կա­պով միա­նա­լու, միա­ցած լի­նե­լու ար­տա­հայ­տութ­յուն: Ա­նանձ­նա­կան զգաց­մուն­քի ան­չա­փե­լիութ­յան ու միա­ժա­մա­նակ տար­րա­լուծ­ման, ինքն ի­րե­նից ան­ջատ­ման հար­մո­նիա՝ ան­չափ քչե­րին տրվող, ան­չափ քչե­րին գո­նե հա­սա­նե­լի…
Ինձ բաշ­խի՛ր թի­թեռ­նե­րին,//արև՛ ստո­րագրիր օր­վա տակ.//ես ան­վերջ դա­տարկ­վում եմ//ա­ղավ­նի­նե­րից,//հաս­տատ ապ­րե­լու հա­մար//հեն­վում եմ օ­դին…- մեկ այլ բա­նաս­տեղ­ծութ­յու­նից պոկ­ված, հո­գե­վի­ճա­կա­յին բա­նաս­տեղ­ծութ­յու­նից՝ հո­գե­վի­ճա­կա­յին տող:
Եվ «Երբ ա­մեն ինչ միև­նույնն է,//ես քրքջում եմ.//սա իմ վե­րելքն է». քիչ է ա­սել՝ հո­գե­բա­նա­կան, սա նաև գրո­ղի էութ­յան, ինք­նութ­յան, ես-ի եր­ևա­կում-տողն է, նաև պա­հից սկսվող, բայց ոչ եր­բեք պա­հով ա­վարտ­վող ուժն է՝ կեն­սա­փի­լի­սո­փա­յութ­յան խան­ձա­րու­րում շոյ­վող-փայ­փայ­վող. «Ու­զում եմ սիրտս քա­մել աշ­խար­հի մեջ, բայց վա­խե­նում եմ աշ­խար­հի հա­մար. եր­ևի չդի­մա­նա»:
Եվ «­Գա­հա­վի­ժում եմ: Թ­ռիչ­քով դե­պի վերև…». Ռո­զա՝ «փշով շու­լալ­ված վարդ» բա­նաս­տեղ­ծու­հու ար­ձակ շռայ­լում­նե­րից… Ինչ­պե՞ս հետ­ևել նրա գրչի թռիչք­նե­րին. գտնված է բա­նաձ­ևը, բռնված է վեր­ցատ­կը լիա­կա­տար թռիչ­քի. ըստ ըն­թեր­ցու­մի բո­վան­դա­կութ­յան՝ թռիչք՝ դան­դաղ, հան­դարտ շնչա­ռութ­յամբ՝ ա­ռանց «սրտագ­րա­ֆի», ա­սել է՝ գա­գա­թին հաս­նե­լու սպա­սում, ա­պա խոր շնչա­ռութ­յամբ ևս մեկ թռիչք, որ մեծ թռիչ­քի վար­ժան­քի քայ­լե­րից հեր­թա­կանն է, հե­տո՝ ճախ­րը՝ մեկ շնչով, թևա­տա­րած՝ մինչև ու­ղիղ գա­գաթ: Եվ կանգ գա­գա­թին… խոր, հան­գիստ շնչա­ռութ­յուն… «Ի­րա­կա­նաց­րո՛ւ ինձ, խնդրում եմ: Տա՛ր ինձ սահ­ման­ներ այն կողմ՝ հա­վի­տե­նա­կան ու ան­գո լույ­սե­րի մեջ: Ես ու­զում եմ չվա­խե­նալ օրհն­յալ լի­նե­լուց: Խ­փի՛ր, տե­ղա­վոր­վեմ ինքս իմ մեջ…»:
«Աչ­քիս՝ կյանք սի­րե­լու հոր­դորն ա­կան­ջիս օղ եմ ա­րել». ար­ձակ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ, օ­րա­պա­տում, բնա­վո­րութ­յուն, հո­գե­վի­ճակ, ինչ խոսք, գու­ցե և վատ տրա­մադ­րութ­յուն, նախ ի­րեն, ա­պա՝ «մու­թը ճանկ­ռող» բա­րե­հա­ճութ­յան ար­տա­հայ­տութ­յուն, բայց և­ ամ­րա­պինդ խոսք՝ ա­ռանց ձեռ­քի դույզն-ինչ դո­ղի, նույն­քան պինդ-կա­նա­ցի գրչի ար­տա­հայ­տութ­յուն: Ու­շագ­րավ է, հա­տուկ միայն «ամբ­րո­սի վա­յել­քը շուր­թե­րին, մեռ­նել-հառ­նե­լու օ­յի­նով» հա­սա­րակ մի աղջ­կա, ով սար­սա­փում է հան­կարծ ու չստաց­վող հան­ճա­րե­ղութ­յու­նից:
…«Ե­րա­նի՜ ան­տե­րունչ հո­գի­նե­րին, զի նրանցն է ա­ղավ­նի­նե­րի թնդութ­յան հետ­ևում թաքն­վող եր­կին­քը…»:

Կա­րի­նե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Բան. գիտ. թեկ­նա­ծու, դո­ցենտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։