Ա­ռա­ջին խոս­քը, որ հնչեց գրա­վոր / ­Գո­հար ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ԳՈՀԱՐ  ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

­Կար­ևոր է ա­ռա­ջին տպա­վո­րութ­յու­նը, շատ կարևոր: ­Պոե­զիա: Տ­պա­վո­րութ­յուն: ­Կա­րոտ: ­Տար­վե­ցի ­Կա­րո­տով, ո­րը միա­ժա­մա­նակ ե­րեք ուղ­ղութ­յուն­նե­րով է մեկ­նար­կում, զար­գա­նում՝ առ ­Ման­կութ­յուն, առ ­Հայ­րե­նիք և­ առ սե­փա­կան Ես, ո­րը նաև ա­կունք է, ­Նա ին­քը Աստ­ված: Աստ­ված ևս Ես է, ­Սեր՝ մեր կա­տար­յալ տե­սա­կը: Աստ­ված մեր մեջ է, և ­մենք՝ Աստ­ծո:
­Քիչ են հան­դի­պում բա­նաս­տեղծ­ներ, ում խո­րա­խոր տա­ռա­պան­քը միա­ժա­մա­նակ շող­շո­ղո­ցի է, եր­ջան­կա­շաղ, ապ­րեց­նող ու մի տե­սակ հա­ճե­լի՝ հոգևոր քիմ­քի հա­մար: ­Նի­նա ­Գաբ­րիել­յա­նը այս­պի­սի բա­նաս­տեղծ է: ­Նի­նան խո­րը տա­ռա­պող է, միա­ժա­մա­նակ՝ խոր­քից լու­սա­վոր­ված, խոր­քում գերեր­ջա­նիկ և ­խոր­քից լու­սա­վո­րող-լու­սա­վո­րիչ-լու­սա­բա­ցող:
­Մարդ-ա­րա­րա­ծիս մեջ ի սկզբա­նե դրված է ինք­նա­հաղ­թա­հա­րու­մը: ­Սա­կայն ա­մենքս ­Շի­լիո­նի կա­լա­նա­վոր­ներ ենք մեր սիրտ-մա­տու­ռում: Երբ գա­լիս է պա­հը, երբ ար­դեն ա­զատ ես, պետք է ա­զա­տագր­վես տվյալ գե­րութ­յու­նից, վե­րա­դառ­նա­լով ինքդ քեզ, դու հա­պա­ղում ես, վե­րա­դառ­նում բանտ, հրա­ժար­վում ա­ռե­րես-ա­զա­տութ­յու­նից: ­Սա ինք­նա­դա­վա­ճա­նութ­յուն չէ, այլ՝ ինք­նա­ճա­նա­չում: Ան­զո­րութ­յունդ և ­զո­րութ­յունդ ինք­նա­հաղթ­ման մեջ ես տես­նում.
­Տա­րօ­րի­նակ ե­րե­խա­ներ են ապ­րում// Այս երկ­րա­յին տա­նը, այս աշ­խար­հի գրկում://­Գի­շե­րը, երբ քուն է մտնում բնա­կա­րա­նը,// ­Փախ­չում են նրանք ծնող­նե­րից և ­հե­ռա­նում այն տե­ղը,//Որ­տե­ղից լույս աշ­խարհ են ե­կել վեր­ջերս,//Եվ այն­տեղ ի­րենց սկզբնա­կան տեսքն են ստա­նում,// ­Տես­քը նրանց, ո­րոնք դեռ չեն ծնվել…
­Հա­ջորդ տպա­վո­րութ­յու­նը բա­նաս­տեղ­ծի (գե­ղար­վես­տա­կան, պատ­կե­րա­յին մտա­ծո­ղութ­յան հա­րուստ ան­ցում­նե­րով ու բա­նաձ­ևում­նե­րով) շնչա­ռութ­յան անդ­րա­դար­ձումն է: Լ­սում եմ տո­ղա­տա­կի լռութ­յունն ան­գամ և ­հանձն­վում բա­նաս­տեղ­ծա­կան ա­րա­րո­ղա­կար­գե­րին:
­Փա­կում ես կո­պե­րը, և ­լո­ղում են աչ­քե­րիդ ա­ռաջ պաս­տառ­նե­րը ար­ևա­յին,//Իսկ սե­ղա­նին կա­պույտ ջրով լի ջրա­ման է երկ­նա­գույն://Արևն իր շո­ղե­րից ծիա­ծա­նա­գույն հյուս­քեր է հյու­սում.//Ն­ժույգ­նե­րը կիջ­նեն նկա­րում, գե­տից ջուր կխմեն…//­Մայ­րի­կը, խա­ղո­ղը ձեռ­քին, ներս կգա//Եր­կար, մա­նու­շա­կա­գույն խա­լա­թով,//­Հայ­րի­կը պա­րու­սի­նե պի­ջա­կով ան­կող­նու եզ­րին կնստի, և ­սեն­յա­կը ծի­ծա­ղով կլցվի…//­Մահդ վա­րա­գույր­նե­րից դե­պի քեզ կգա ու քնքուշ կժպտա…
­Հա­րա­բե­րա­կան եր­րորդ կամ վեր­ջին տպա­վո­րութ­յու­նը ­Նի­նա ­Գաբ­րիել­յա­նի լու­սան­կար­ված կտավ­ներն են: Որ­քան որ մգա­ֆոն և զ­գաս­տաց­նող, նույն­քան էլ՝ պայ­ծառ և ­հան­դար­տեց­նող, հատ­կա­պես՝ ա­սե­լի­քի ա­ռու­մով: Որ­քա­նով էլ հենց պայ­ծառ են նրա բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րը:
­Լույ­սի, Ար­ևի պաշ­տա­մուն­քը մեր ե­սե­րից երբ­ևէ դուրս չի գա, ըստ ­Նի­նա­յի՝ նույն­պես:
Ա­մեն ինչ լուծ­վում էր ար­ևի շո­ղե­րում,//Եվ միայն ­Լույսն էր, որ ա­նուն ու­ներ://Եվ ա­նու­նը նրա ­Թիա­նե­թի էր…
­Մենք՝ ա­մենքս, հա­ճախ ճո­ղոպ­րում ենք ի­րա­կա­նութ­յու­նից, Օ­ձի նման և ­Մո­ղե­սի, մինչ­դեռ մեր մարդ-ա­րա­րած լի­նե­լու շնոր­հիվ, մեծ ի­մաս­տով՝ մարդ, մեզ դուր է գա­լիս ար­ևի շնոր­հիվ խլրտուն, շար­ժուն, գնացք ու ըն­թացք ու­նե­ցող դառ­նա­լը, Արևի գո­յութ­յու­նը, ­Լույ­սի հայտ­նութ­յու­նը:
…­Մի՞­թե չես տես­նում՝ այդ մո­ղե­սը չէ,//Այլ ես եմ փախ­չում քա­րե­րով մե­նութ­յան…//Եվ ար­ցուն­քը լայ­նաց­նում է ա­կա­մա//­Նեղ ակ­նա­բի­բը իմ օ­ձան­ման:
Եվ նաև ե­սում անջն­ջե­լի է այն կա­տա­րե­լութ­յու­նը, որ ար­յուն է կոչ­վում և­ ար­ևից էր այդ­պես կարմ­րել:
«­Մո­ղե՛ս, ոս­կե­գույն մո­ղես, ա­հա թե ինչ­պի­սին ես դու:
…­Մո­ղե­սը՝ կրա­կա­գույն-ոս­կե,//­Մեր պա­տու­հա­նին է նա­յում:
­Դա իմ ե­րակն է, մուգ կա­պույտ ե­րակն է,//­Կա­պույտ գե­տը՝ հա­վա­սա­րա­չափ, ծանր հոս­քով://Եվ նրա հու­նով դա­րե­րի, մա­հե­րի մի­ջով ան­փո­փոխ//Իր կար­միր զո­րութ­յունն է ան­հատ­նում գլո­րում Ար­ևել­քը://Որ­տե՞ղ է ա­կուն­քը նրա: Եվ ես նրա ո՞ր դա­րե­րում կկոր­չեմ://­Հի­նա­վուրց այդ գե­տի ո՞ր ա­վազ­նե­րում կտո­չոր­վեմ://­Բայց հո­սում է և ­հո­սում այդ հրե կան­չը,//Ե՛վ քուն­քիս է զնգում, և՛ բազ­կիս՝ այդ ու­ժեղ կամ­քը դա­րա­վոր»:
­Բա­նաս­տեղ­ծա­կան կտավ­նե­րում կան բո­լոր գույ­նե­րը: ­Մեկ՝ շա­գա­նա­կա­գույ­նը չգտա, դա էլ այն գույնն է, ո­րը որ­պես բիբ տես­նում է աշ­խար­հը, ներ­սից և դրսից, ­Նի­նա­յի ակ­նա­գույ­նը:
Ինչ պաղ է այս ար­ևը աշ­նա­նա­յին://­Մո­ղե­սը նա­յում է լուռ մեր մի­ջով//Իր գորշ անզ­գա­յութ­յա­նը,//Ուր փակ է ճա­նա­պար­հը լույ­սի,//Ուր ոչ ոք չի կա­րող տա­քաց­նել// ­Հի­նա­վուրց ար­յու­նը հոգ­նած…
Բ­նա­պաշ­տութ­յու­նը ևս ա­ռատ է ­Նի­նա­յի Ընտ­րա­նիում:
Կ­րա­կե զար­կե­րա­կով Ա­րե­գա­կը//Ան­կանգ բա­բախն է երկ­նա­կա­մա­րի//­Դե­ղին սար­սու­ռով ծա­գող…//­Բող­բո­ջում է հո­ղը համր ձայ­նե­րից…//­Դա մա­նու­շա­կա­գույն ճախրն է գի­շե­րա­թի­թե­ռի…//­Դան­դաղ հալ­վեց օ­րը: ­Կա­կա­չը շիկ­նեց,//Օ՜, դա կյանքն է թեթև, հանց թո­թո­վանք…
­Խոր­քում ե­թե սեր ու­նենք, մի քիչ հե­թա­նոս, բնա­պաշտ, եր­բեմն Աստ­ված ենք (մի քիչ՝ ան­հա­վատ): Ո՞ւմ է ա­ղո­թում Աստ­ված և ո՞ւմ հա­վա­տում, մի՞­թե ինքն ի­րեն:
­Բո­լոր կրոն­նե­րը մեր­ձե­նում-մտեր­մա­նում են, նույ­նիսկ նույ­նա­նում, երբ մարդ­կա­յին սրտե­րը բա­բա­խում են հա­նուն խա­ղա­ղութ­յան:
Կռ­վախն­ձոր ­Հա­յաս­տա­նը, դա­րե­դար խաչ­մե­րուկ և ­խա­չու­ղի ե­ղած Եր­կի­րը հի­նա­վուրց և­ ար­ևով եփ­ված ու փոր­ձութ­յուն­նե­րով էլ կոփ­ված ­Հա­յաս­տա­նը, մի ­Սիրտ, բա­բա­խում է ուժ­գին: Եվ բա­նաս­տեղ­ծը, չտրվե­լով իր հայ­րե­նի­քի մա­սին պա­թո­սով խո­սե­լուն, ակ­նար­կե­լով ու շեշ­տե­լով միայն իր ­Հայն ու ­Հա­յաս­տա­նը, էլ հա­յե­ցի է՝ չա­սած ա­ռա­վե­լա­գույ­նի չա­փով:
Ս­տեղ­ծա­գոր­ծում է ռու­սե­րե­նով, բայց թարգ­մա­նութ­յու­նը, հան­ձին բա­նաս­տեղծ-թարգ­մա­նիչ ­Սու­րեն ­Դավթ­յա­նի, կա­րո­ղա­ցել է հա­ղոր­դել ա­մե­նա­կար­ևո­րը, շնչա­ռութ­յու­նը: ­Նի­նան չի շեշ­տում նաև իր մարդ-ա­րա­րած լի­նե­լը, մեկ՝ հե­թա­նոս Աստ­ված­նե­րի հետ է, մեկ՝ Բ­նութ­յան… Այդ հո­գե­բա­նութ­յու­նից իմ մեջ մի այն­պի­սի գլխապ­տույտ է բռնում, որ գրիչս վար եմ դնում: ­Մի պահ լռե­լու: ­Հա՛: ­Հանձն­վում եմ: ­Մենք հե­ռու չենք և՛ սաղ­մոս­նե­րից, և՛ ի­րա­րից, և՛ Աստ­ծուց՝ ա­վե­լի, քան ինք­ներս մեզ­նից ու մեր ե­սե­րից:
Եվ այս գրքում ա­մեն մի բա­նաս­տեղ­ծութ­յուն հենց այդ է հու­շում, հենց այդ է գու­ժում, հենց այդ է ու­ժա­վո­րում նաև մեր մեջ, ի՛մ, քո՛, նրա՛՝ ­Տո՛ւն, տո՛ւն վե­րա­դառ­նալ: ­Սե­փա­կան ե­սին ձուլ­վե­լու և Աշ­խար­հին ու մարդ­կութ­յա­նը: Բ­նութ­յանն ու ա­րա­րած­նե­րին սի­րա­զեղ­վե­լու, Աշ­խար­հի քո անկ­յու­նից, քո սիրտ-խո­րա­նից:
­Սա զգաց­մուն­քա­յին պոե­զիա է, միև­նույն ժա­մա­նակ՝ բա­նա­կան: Ա­վե­լի ճիշտ ձևա­կերպ­մամբ՝ բա­նա­կան-զգաց­մուն­քա­յին: ­Պոե­զիա­յի հայ­րե­նի­քը տիե­զերքն է, սեռն՝ աստ­վա­ծա­յին, տա­րի­քը՝ հա­մա­ժա­մա­նակ­յա… ­Պար­զա­պես սկսվում է մի կե­տից և ­լու­սա­բաց­վում ան­վեր­ջա­բար: ­Նի­նան՝ հա­յու­հի ­Նի­նան, սկսվում է հենց այդ լու­սա­կե­տից, հետն էլ ջա­նում է ջնջել սեռ ու տա­րիք, բայց ոչ՝ ազ­գութ­յուն, բայց ոչ՝ տե­սակ: Ըն­թաց­քում դառ­նա­լով մի սուրբ, մի հրեշ­տակ՝ նա հա­մա­ռում է… ­Բա­նաս­տեղ­ծութ­յան աշ­խար­հում կա­րո­ղա­նում է և հայ­տա­րա­րել.
Ի՜նչ դան­դաղ է հո­գին ուղղ­վում մարմ­նում://­Նա ո՜նց չի ու­զում արթ­նա­նալ այ­գի ցուրտ շնչում…
Եվ ­Լույ­սի ա­նունն է ­Թիա­նե­թի, կրկնում եմ և­ ես, ­Լեռ­նա­հոն տա­ճար­նե­րից ան­ձե­ռա­կերտ նույն­պես ՝ եր­ևե­լի և զգ­յուտ:
­Մի՞­թե երբ­ևէ կմո­ռա­նամ,//­Թե ինչ­պես երկ­նա­կա­մա­րին հե­ղե­ղով//­Հոր­դա­ցին գա­գաթ­նե­րից բո­լոր//­Ծա­ռե­րը կարմ­րա­դեղ­նա­վուն պսա­կով://Ինչ­պես շրջա­պա­տե­ցին մեզ//­Լեռ­նա­հոն տա­ճար­նե­րը ան­ձե­ռա­կերտ,//Ա­սես հե­թա­նոս մո­գե­րի մի խումբ,//­Ծա­ղիկ­ներն էին եր­գում ար­նա­գույն օխ­րա­յով:
­Շատ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ ան­վա­նա­կան նվեր են: Դ­րա­կան է­ներ­գիա, ջերմ վե­րա­բեր­մունք մեր­ձա­վոր­նե­րի և ­հե­ռա­վոր­նե­րի նկատ­մամբ՝ տա՛լ, նվի­րել, պարգ­ևել, ձո­նել, վերց­նե­լիս ան­գամ լի­նել ար­ևան­ման, լի­նել անձր­ևան­ման, ինքդ քո նման, սո­ղու­նի նման նույ­նիսկ և «թխկե­նու նման կո­րա­մեջք աշ­նա­նը», մայ­րա­մու­տին, լու­սա­բա­ցին նույ­նիսկ, միայն թե՝ լի­նել, լի­նել, լի­նել…
­Մեծն ­Հով­հան­նես ­Թու­ման­յանն ա­սում էր՝ ­Լույս տա­լով եմ սպառ­վել…
­Լույ­սը և ­մեր սպա­ռե՛լ ան­վեր­ջա­բար, հույ­սով, որ «…­Շո­ղը քի­վե­րից է կախ­վել,//Որ ­Հո­գին, ինչ­պես դժնի թա­վա­մազ,//­Կառ­չի շող­շո­ղուն շո­ղե­րից երկ­նա­հաս…»:
­Ժա­մա­նակ­նե­րը միշտ ա­ճում են միայն դե­պի ա­պա­գա: Ինչ­քան դժվար է դառ­նում կյան­քը, ինչ­քան քայ­քա­յիչ՝ հո­գե­վի­ճա­կը, նույն­քան լու­ծում­ներն ու բա­նա­լի­նե­րը, ծաղ­կած խա­չե­րի հան­գույն կա­տար­յալ դար­ձած բա­նա­լի­ներ, մղում են մեզ, միայն մղում ­Լի­նե­լիութ­յան:
­Նի­նա­յի պոե­զիան տա­ռա­պա­լից է և ­լա­վա­տե­սա­կան: ­Տա­ռա­պան­քը նրբահ­յուս է, ինչ­պես փշրվող մա­զա­նոթ­ներ, սի­զա­խո­տե­րի ար­մա­տա­թե­լեր, գուղ­ձեր ու փե­թակ: ­Լա­վա­տե­սութ­յան մեջ կե­նա­րար աղբ­յուր է հե­թա­նո­սութ­յու­նը, պեղ­վող լու­սու­ղի­նե­րը, նույն­պես Ա­րար­չին հան­գեց­նող ­Լույ­սի՝ մե­ղե­դիով հա­րուստ պոր­տա­լա­րը… և՛ բնա­պաշ­տա­կան, և՛ բա­նա­պաշ­տա­կան.
­Հե­ռա­նում են ծա­ռե­րը,//­Հե­ռա­նում ար­մատ­ներ… և //­Բայց դու ինչ զգույշ, ինչ անշ­տապ//
­Քայ­լե­րով ինձ տա­րար ­Թիա­նե­թի, կամ //­Դե­ղին մոմ կվա­ռեմ//­Կա­պույ­տում Էջ­միած­նի,//­Մոմս կա­մաց կլա­ցի/Աստ­վա­ծա­մոր գրկում://Ինչ ծանր է Ու­րար­տու ե­րա­զը բա­զալ­տե…//Ար­ևի շո­ղը դա­ղեց լե­զուն գե­տի…//Ո­լոր տվե­ցին կա­նաչն ու կար­մի­րը//Իմ մա­զե­րի մեջ, եր­գե­ցին քա­մի­նե­րը,//Եվ իմ մայր ­Դե­մետ­րան//­Ձեռ­քե­րը դե­պի ինձ եր­կա­րեց…
­Նի­նան լի­նի Եր­ևա­նում, Ղ­րի­մում, ­Մոսկ­վա­յում թե այ­լուր, մեր այս Եր­կիր-Եր­կինք խաչ­մե­րու­կում, նրա ­Լույ­սը ու­նի սկզբնա­կունք, ըն­թացք և տ­րա­մա­բա­նութ­յուն, մեկ խոս­քով՝ մուտք ու ելք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։