Վի­տա­լի ­Պետ­րոս­յա­նի «­Պա­տե­րազ­մի դու­ռը» գրքի շնոր­հան­դե­սը

­Հա­մազ­գա­յին հայ կրթա­կան եւ մշա­կու­թա­յին միութ­յան Ար­ցա­խի գրա­սեն­յա­կը, Եր­ևա­նի «Ար­մավ» հրա­տա­րակ­չութ­յան եւ Ե­ղի­շե ­Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նութ­յան եւ ար­վես­տի թան­գա­րա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ, հու­լի­սի 2-ին կազ­մա­կեր­պեց Ար­ցա­խի գրող­նե­րի միութ­յան ան­դամ, բա­նաս­տեղծ ­Վի­տա­լի ­Պետ­րոս­յա­նի «­Պա­տե­րազ­մի դու­ռը» գրքի շնոր­հան­դե­սը:
­Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սեն­յա­կի տնօ­րեն ­Հեր­մի­նե Ա­վագ­յա­նը բաց­ման խոս­քում նշեց, որ ­Հա­մազ­գա­յի­նի Ար­ցա­խի գրա­սեն­յա­կը մշտա­պես հա­մա­գոր­ծակ­ցում է Ար­ցա­խի գրող­նե­րի հետ՝­ փոր­ձե­լով ­Հա­մազ­գա­յի­նի աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րի կա­ռույց­նե­րի մի­ջո­ցով նրանց ճա­նա­չե­լի դարձ­նել նաեւ Սփ­յու­ռքի ըն­թեր­ցող­նե­րին:
Հ. Ա­վագ­յա­նը շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց ­Հա­մազ­գա­յի­նի ­Կենտ­րո­նա­կան վար­չութ­յա­նը՝ գրքի հրա­տա­րա­կու­մը հո­վա­նա­վո­րե­լու հա­մար: Ե­լույթ­նե­րով հան­դես ե­կան ­Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան նա­խա­գահ Էդ­վարդ ­Մի­լի­տոն­յա­նը, «­Պա­տե­րազ­մի դու­ռը» գրքի խմբա­գիր Ար­մեն Ա­վա­նես­յա­նը, ­Հա­մազ­գա­յի­նի Եր­ևա­նի գրա­սեն­յա­կի տնօ­րեն ­Ռու­զան Ա­ռա­քել­յա­նը, Գ­րա­կա­նութ­յան եւ ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն ­Կա­րո ­Վար­դան­յա­նը, բա­նաս­տեղծներ ­Վա­հե Ար­սե­նը և ­Խա­չիկ ­Մա­նուկ­յա­նը:
­Հայ­րե­նա­սի­րա­կան կա­տա­րում­նե­րով հան­դես ե­կավ ար­ցախ­ցի շնոր­հա­լի եր­գիչ Ար­թուր ­Խա­չեն­ցը:
Շ­նոր­հան­դե­սի ըն­թաց­քում ե­ղան նաեւ ըն­թեր­ցում­ներ «­Պա­տե­րազ­մի դու­ռը» գրքից:
­Մի­ջո­ցա­ռու­մը եզ­րա­փակ­վեց գրքի հե­ղի­նա­կի՝ ­Վի­տա­լի ­Պետ­րոս­յա­նի շնոր­հա­կա­լա­կան խոս­քով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.