ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱ՞Ս, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱՐԶ / ­Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

­Հո­վիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
­Մեղ­րիի մի­ջանց­քի
բա­ցու­մը՝ ­Թուր­քիա­յի ծա­վա­լա­պաշ­տա­կան ծրագ­րի սկիզբ

­Մենք այս պա­տե­րազ­մում ծանր պար­տութ­յուն կրե­ցինք, ին­չի պատ­ճառ­նե­րը բազ­մա­թիվ էին՝ հիմ­նա­կան և­ երկ­րոր­դա­կան: Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե հաղ­թա­նա­կած թշնա­մի­նե­րը հա­սան ի­րենց նպա­տա­կին, բայց դա այդ­պես չէ: Ադր­բե­ջա­նի նպա­տակն էր ետ գրա­վել «իր կորց­րած տա­րածք­նե­րը», լիո­վին հա­յա­թա­փել Ար­ցա­խը, վե­րաբ­նա­կեց­նել թուր­քե­րով: ­Սա­կայն լուրջ ա­ռա­վե­լութ­յան հաս­նե­լով՝ ո­րո­շե­ցին ի­րա­կա­նաց­նել նաև ի­րենց հա­մաթ­յուր­քա­կան վա­ղե­մի ե­րա­զան­քը, այն է՝ ճա­նա­պարհ բա­ցել Ս­յու­նի­քով, ­Նա­խիջ­ևա­նով միա­նալ Ադր­բե­ջա­նին, այ­նու­հետև` ­Մի­ջին Ա­սիա և ­Չի­նաս­տա­նի հյու­սիս: ­Դա ­Թուր­քիա­յի դա­րա­վոր հե­քիա­թա­յին ե­րա­զանքն է, ին­չին խան­գա­րում են հա­յե­րը: ­Սա­կայն այդ ծրագ­րե­րը դեռևս լիո­վին չեն ի­րա­կա­նաց­վել, քա­նի որ մեր հարևան ­Ռու­սաս­տանն էլ ու­ներ իր ծրա­գի­րը, և նրան ձեռք չէր տա­լիս Ար­ցա­խի վերջ­նա­կան հա­յա­թա­փումն ու թրքա­ցու­մը:
Եվ, ա­հա, բա­ցա­հայտ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րով իր նպա­տա­կին չհաս­նե­լով՝ ­Թուր­քիան չհրա­ժար­վեց իր զավ­թո­ղա­կան ծրագ­րե­րից: ­Նա ան­մի­ջա­պես փո­խեց իր մար­տա­վա­րութ­յու­նը՝ ա­ռայժմ խա­ղաղ ճա­նա­պար­հով ներ­թա­փան­ցել ­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տութ­յան տա­րածք, ստեղ­ծել «տնտե­սա­կան և ­բա­րե­կա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ», գրա­վել տնտե­սութ­յունն ու ներ­քին շու­կան և ­խա­ղաղ ճա­նա­պար­հով գրա­վել եր­կի­րը: Ա­սենք, որ թուր­քերն ու­նեն այդ փոր­ձը: Ե­թե մի 10-15 տա­րի ա­ռաջ վրա­ցի­նե­րին ա­սեիր այդ վտան­գի մա­սին, բնակ­չութ­յան գե­րակ­շիռ մա­սին չէիր կա­րող հա­մո­զել, որ աս­տի­ճա­նա­բար տնտե­սա­կան կախ­վա­ծութ­յան մեջ ընկ­նե­լով ­Թուր­քիա­յից՝ կա­րող է դառ­նալ նրա մի վի­լա­յե­թը: Եվ քա­նի որ դրա ի­րա­կա­նաց­մա­նը նպաս­տում էին նրանց իշ­խա­նա­վոր­նե­րը, հետևա­բար վտան­գը կան­խազ­գող փոք­րա­մաս­նութ­յուն­նե­րը չէին կա­րող կան­խել այն: Արդ­յուն­քում այ­սօր վրաց ժո­ղո­վուր­դը կանգ­նած է այդ վտան­գի առջև և­ ե­թե չգի­տակ­ցեն ու չպայ­քա­րեն, ­Թուր­քիան կհաս­նի իր նպա­տա­կին:
­Հի­մա նույն վտան­գի առջև կանգ­նած ենք մենք, քա­նի որ մեր իշ­խա­նութ­յուն­նե­րը նույն­պես, գի­տակ­ցա­բար թե ան­գի­տակ­ցա­բար, գնում են նույն ճա­նա­պար­հով: ­Մեղ­րիով մի­ջանց­քի բա­ցու­մը, տրանս­պոր­տա­յին ու­ղի­նե­րի ա­պաշր­ջա­փա­կու­մը և մ­նա­ցած մի շարք սուտ բա­րե­կամ-հար­ևա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հաս­տա­տու­մը մեզ ևս ­տա­նե­լու են նույն ճա­նա­պար­հով, ինչ վրա­ցի­նե­րին: ­Սա­կայն մեր վի­ճակն ա­վե­լի դա­ժան ու ցա­վա­լի է լի­նե­լու, քա­նի որ մեր ֆի­զի­կա­կան գո­յութ­յու­նը թուր­քե­րի հա­մար պո­տեն­ցիալ վտանգ է ներ­կա­յաց­նում՝ կորց­րած ­Հայ­րե­նի­քը վե­րա­դարձ­նե­լու անհ­րա­ժեշ­տութ­յուն ու­նենք: ­Դա լավ է գի­տակ­ցում նաև թուր­քը՝ տես­նե­լով, որ իր գոր­ծած հա­կա­մարդ­կա­յին հան­ցա­գոր­ծութ­յու­նից հար­յուր տա­րի հե­տո էլ հա­յե­րը չեն մո­ռա­նում այն, և ­քա­նի դեռ հա­վա­քա­կան հա­յութ­յուն գո­յութ­յուն ու­նի, պետք է ձգտի վե­րա­կանգ­նել իր կո­րուս­տը: Այդ պատ­ճա­ռով էլ, ե­թե վրա­ցի­նե­րին «ոչն­չաց­նե­լու է» տնտե­սա­պես ու բա­րո­յա­պես, ա­պա մեզ՝ ֆի­զի­կա­պես: Դ­րա հստակ ա­պա­ցույցն է քա­ռա­սուն­չոր­սօր­յա վեր­ջին պա­տե­րազ­մը, ո­րի ըն­թաց­քում ան­մարդ­կա­յին դա­ժա­նութ­յամբ խախտ­վե­ցին ըն­դուն­ված բո­լոր մի­ջազ­գա­յին նոր­մե­րը՝ օգ­տա­գործ­վե­լով ՄԱԿ-ի կող­մից ար­գել­ված զի­նա­տե­սակ­ներ, հրթի­ռա­կո­ծե­լով, ռմբա­կո­ծե­լով ու հրե­տա­կո­ծե­լով ոչ միայն ռազ­մա­կան ամ­րութ­յուն­ներն ու մար­տա­կան դիր­քե­րը, այլև խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րը, սպա­նե­լով ոչ միայն զին­վոր­նե­րին, այլև կտրե­լով ան­պաշտ­պան ծե­րու­նի­նե­րի, կա­նանց ու ե­րե­խա­նե­րի գլուխ­նե­րը: Եվ հրա­դա­դար հաս­տա­տե­լուց հե­տո էլ շա­րու­նա­կում են ոտնձ­գութ­յուն­նե­րը հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի նկատ­մամբ, ա­վե­րում ի­րենց ան­ցած տա­րածք­նե­րի ե­կե­ղե­ցի­ներն ու պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը՝ աշ­խա­տե­լով ջնջել հայ­կա­կան հետ­քը, ինչ­պես ա­րե­ցին ­Նա­խիջ­ևա­նում:
Այս ա­մե­նը շատ պարզ ու տե­սա­նե­լի է, սա­կայն մեր իշ­խա­նութ­յուն­նե­րը կար­ծես չեն գի­տակ­ցում կամ, որ ա­վե­լի վատ է, գի­տակ­ցում են, բայց ազ­գա­յին շա­հե­րին ծա­ռա­յե­լու փո­խա­րեն, ծա­ռա­յում են ինչ-որ ու­ժե­րի ու ի­րա­կա­նաց­նում նրանց ծրագ­րե­րը: ­Ման­կա­պար­տե­զի ե­րե­խա­յի հա­մար էլ պարզ է, թե ով է թուր­քը: Այդ մա­սին ար­տա­հայտ­վել են ոչ միայն հայ մե­ծե­րը, այլև բազ­մա­թիվ այ­լազ­գի մտա­վո­րա­կան­ներ:
Ով չի հաս­կա­նում, որ թուր­քե­րը հեր­թա­կան խո­րա­մանկ խաղն են ու­զում խա­ղալ մեզ հետ՝ աշ­խա­տե­լով ցան­կա­ցած ե­ղա­նա­կով ներ­թա­փան­ցել հան­րա­պե­տութ­յան տա­րածք, ոտք­նե­րին տեղ ա­նել, որ­պես­զի հե­տո հեշտ լի­նի նաև քայլ ա­նել, ա­պա՝ քայ­լեր: Չ­նա­յած հայ իշ­խա­նա­վոր­նե­րից շա­տե­րը չեն գի­տակ­ցում կամ ի­րենց չհաս­կա­ցո­ղի տեղ են դնում, բայց ով չգի­տի, որ ե­թե թուր­քին ճա­նա­պարհ տանք ­Մեղ­րիով, իսկ մեզ հա­մար բաց­վի ­Նա­խիջ­ևա­նով անց­նող եր­կա­թու­ղին, նրանք հան­գիստ ան­ցու­դարձ են ա­նե­լու, իսկ մեր գնացք­նե­րը քար­կոծ­վե­լու են այն­տե­ղի թուրք բնակ­չութ­յան կող­մից, ա­նի­րա­կան դարձ­նե­լու երթ­ևե­կութ­յու­նը: ­Չէ՞ որ մեր գնացք­նե­րը դեռևս խորհր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում չէին կա­րո­ղա­նում անվ­տանգ անց­նել այդ տե­ղով: ­Պարզ է նաև, որ Ս­յու­նիք թա­փան­ցե­լով՝ թուր­քե­րի ա­խոր­ժա­կը բաց­վե­լու է: Ն­րանք հստակ նպա­տակ ու­նեն և­ եր­բեք չեն հրա­ժար­վի «Ալ­թայ­նե­րի վրա ար­շա­վե­լու» ծրագ­րից: Ն­րանք միշտ պատ­րաստ են լի­նե­լու ա­ռա­ջին իսկ անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում Ս­յու­նի­քը կտրել ՀՀ բուն տա­րած­քից և լայ­նաց­նել ի­րենց ճա­նա­պար­հը:
Չ­գի­տես ին­չու, մեր թշնա­մի­նե­րը միշտ հա­մա­ռո­րեն հե­տապն­դում են ի­րենց նպա­տակ­նե­րին, իսկ մենք ա­նընդ­հատ մո­ռա­նում ենք, որ թշնա­մին եր­բեք բա­րե­կամ չի դառ­նա, ե­թե մեզ հետ տա­րած­քա­յին կամ այլ խնդիր­ներ ու­նի: Ինչ­պե՞ս կա­րող է թուր­քը, ո­րը գա­զա­նա­բար ոչն­չաց­րել է մի ժո­ղովր­դի, տի­րել նրա պատ­մա­կան ­Հայ­րե­նի­քին ու ազ­գա­յին հարս­տութ­յուն­նե­րին, հան­կարծ բա­րե­կամ դառ­նալ: ­Կամ ինչ­պես կա­րող է թուր­քի կող­մից ցե­ղաս­պան­ված ժո­ղո­վուր­դը նրան ի­րեն բա­րե­կամ հա­մա­րել: Իսկ մեր իշ­խա­նութ­յուն­նե­րը հա­մա­ռո­րեն աշ­խա­տում են ի­րա­կա­նաց­նել թշնա­մի թուր­քի ու մյուս­նե­րի ազ­գա­յին շա­հե­րին հա­մա­պա­տաս­խա­նող մի­ջո­ցա­ռում­նե­րը:
­Մի կա­ռա­վա­րութ­յուն, ո­րի հա­մար թուր­քը կա­րող է հայ ազ­գի բա­րե­կա­մը լի­նել, ա­պազ­գա­յին է և­ ի­րա­վունք չու­նի ա­ռաջ­նոր­դե­լու այդ ազ­գին: ­
Հատ­կա­պես, որ ե­րե­սուն տար­վա ըն­թաց­քում, հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով, մի սե­րունդ է դաս­տիա­րակ­վել, ո­րի մե­ծա­մաս­նութ­յան հա­մար ազ­գա­յին մտա­ծո­ղութ­յու­նը ծի­ծա­ղե­լի ու «քյար­թու» հաս­կա­ցո­ղութ­յուն է: Ինչ­պես ա­ռա­ջին, մեծ ա­ռաջ­նորդն է ա­սել՝ հայ­րե­նա­սի­րութ­յու­նը նրանց հա­մար կեղծ կա­տե­գո­րիա է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.