Բագրատ ԱԼԵՔՅԱՆ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՎԱՐԺԱՆՔ-ԵՐԱԶԱՆՔԸ
Վարժանք եմ անում
Եվ ինքնօրհներգում,
Որ հավերժադիր
Սուրբ հողը հայոց
Ինձ գիրկն իր չառնի
Իբրև անանուն,
Հող դարձող անուն՝
Մշտնջենանինջ:
Այլ հանց երկնավոր
Սրաթև թռչուն,
Որ երկնեերկինք է
Միայն իջնում,
Գա, փոշի դառնա՝
Ոսկեզօծ փառաց,
Դառնա շնչավոր
Ոգու Զվարթնոց…
Վարժանք եմ անում
Ու լուսնին խղճում:

ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄ
Օ՜, իմ Արարատ,
Այսպես քանի՜ դար՝
ես անժամահար
Քո դեմ միշտ կանգնած ու
ծնկի իջած,
Պիտի չհապաղեմ՝
անշարժ քեզ հասնեմ,
Քարկոծվեմ խաչով ու
քարարձակվեմ,
Շաղ տամ փեշերիդ
ծաղկունքը քարե,
Եթերադաջվեմ քո դեմքին
հավերժ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։