­­Սա­թե­նիկ ՄԿՐՏՉՅԱՆ

Դարձ­յա՛լ պա­տե­րազմ է:
­­Մեր հնա­գույն և հնուց ան­տի՝ աշ­խար­հի կող­մից «ՍՐԲԱԶԱՆ ԾԵՍԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ» ճա­նաչ­ված հայ­րե­նի­քի նկատ­մամբ նո­րից ու նո­րից այն ճղո­տել փոր­ձող պճե­ղա­հոտ բա­շի­բո­զուկ­նե­րի՝ մի կերպ ի­րար վրա բեր­ված և­ ըն­դա­մե­նը մեկ հար­յու­րամ­յա­կով չափ­վող ու հո­րին­ված պատ­մութ­յան տեր դարձ­ված, ա­նա­պա­տա­կան մոր պղտոր կա­թի հետ ու­րի­շի ստեղ­ծած ԻՆՉՔԻՆ, ՀՈՂԻՆ… ՊԱՏՄՈՒԹՅԱ՜ՆԸ տեր դառ­նալ փոր­ձող ա­պօ­րի­նա­ծին հետ­նորդ­նե­րի ու ան­հա­վատ գող բո­րե­նի­նե­րի սան­ձա­զեր­ծա՛ծ պա­տե­րազմ:
ԻՆՉՔԻ՛Ն, ՀՈՂԻ՛Ն ու… ՊԱՏՄՈՒԹՅԱ՜ՆԸ…
Եվ ի­րենց եղն­գա­չափ ու­ղե­ղով չե՛ն հաս­կա­նում, թե ինչ­պես էլ այն եղ­ծեն ու խե­ղեն, դրա յու­րա­քանչ­յուր, նույ­նիսկ եղծ­ված ու խեղ­ված տո­ղից, բա­ռի՜ց ու… կե­տադ­րութ­յու­նից իսկ՝ ՀԻՄԱ, ՎԱՂԸ ԵՎ ԴԱՐՁԴԱՐՁԻԿ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ դուրս կցայ­տի իս­կութ­յու­նը, քան­զի ե­թե մենք էլ լռենք՝ կխո­սեն այս փոք­րաց­ված, բայց ՄԵ՛Ծ ԵՐԿՐԻ քա­րերն ու դրանց ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, կա­րա­գի նման՝ ժայ­ռե­րից հատ­ված ու հղկված մեր ԱՄՐՈՑՆԵՐՆ ու ԲԵՐԴԵՐԸ, մեր ՁԵՌԱԳՈՐԾ ՏԱՃԱՐՆԵՐԸ, և կամ՝ աշ­խար­հի թան­գա­րան­նե­րում աչ­քի լույ­սի նման պահ­վող մեր, նաև այ­լոց ստեղ­ծած մատ­յան­նե­րը, որ, ըստ ու­շիմ «քաղ­դեա­կան և հու­նա­կան հնա­գույն գրութ­յան մեջ վարժ ա­սո­րի ­­Մար Ա­բաս ­­Կա­տի­նա­յի»՝ ­­Նին­վեում գտնված և նախ՝ քաղ­դեե­րե­նից հու­նա­րե­նի և այ­նու­հետև՝ Ա­լեք­սանդր ­­Մա­կե­դո­նա­ցու հրա­մա­նով, հա­յե­րեն թարգ­ման­ված բուն հնե­րի և ­նախ­նի­նե­րի պատ­մութ­յան. «…վա­յել­չա­կազմ, թիկ­նա­վետ, գե­ղա­գան­գուր, վառվ­ռուն աչ­քե­րով, հաս­տա­բա­զուկ ՀԱՅԿԻՑ»՝ մինչև օրս, մեր ան­կոտ­րում տե­սա­կը կեն­դա­նի պատ­վար է կանգ­նել ԻՐ ՏԱ՛ՆՆ ու ԻՐ ՀՈՂ- ՀԱՅՐԵՆԻԻ՛Ն…
Եվ մենք այ­սօր դի­մում ենք ՁԵ՛Զ՝ ոչ թե ՔՍԱՆԱՄՅԱ, այլ՝ հա­վեր­ժո­րեն ե­րի­տա­սարդ և ­հա­վեր­ժո­րեն ՔՍԱՆՀԱԶԱՐԱՄՅԱ՝ ԱՐԵՎԱՇՈՂ ՈՒ ԱՐԵՎԱԲՈՒՅՐ, ԻՄԱՍՏՆԱԳՈՒՅՆ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, ում ոտ­քի տա­կի ցե­խը լի­նե­լուն ա­նար­ժան չմար­դու և­ իր նմա­նակ ու ծա­խու ել­նող վարձ­կա­նի գնդա­կից հայ­րե­նի հո­ղին ընկ­նող ՁԵՐ ԹԱՆԿ ԱՐՅԱՆ յու­րա­քանչ­յուր կա­թի­լից հառ­նե­լու են ՁԵ՛Զ և միայն ՁԵ՛Զ նման ՀՐԱՇԱԼԻ՛ ու ԱՆՊԱ՛ՐՏ ԶԱՎԱԿՆԵՐ:
Եվ հի­շե՛ք, որ ՁԵԶ հե՛տ են ու ՁԵԶ պատ­վա՛ր ՄԵՐ ՀԱՎԱՏԸ, ՀՈՒՅՍԸ ԵՎ ՍԵՐԸ, և ՁԵ՛ՐՆ ԵՆ ՁԵԶ ՇՆՈՐՀՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔԸ, քան­զի՝ ՁԵԶ ՀԵ՛Տ ԵՆ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՂՈԹՔՆԵՐԸ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։