Գուր­գեն ԽԱՆՋՅԱՆ / Շ­նոր­հա­վոր Ա­մա­նորդ,
հա­րա­զա՛տս

­

Ի՞նչ ե­ղավ քեզ, եր­կի՛րս, սի­րո՛ւնս, հա­րա­զա՛տս… Հա­զա­րամ­յակ­ներ ապ­րած, գո­յութ­յան ճամ­փե­քին ան­հա­մար կռիվ­ներ տված, կորց­րած-ձեռք բե­րած՝ հի­մա ծռվել-կծկվել-վհատ նստել ես, սպա­սում ես…
Ին­չի՞ն ես սպա­սում, ո՞ւմ… Մե­նա՛կս, էկ­զիս­տեն­ցիա­լի՛ստս, որ միշտ սայ­րի բե­րա­նով ես գնա­ցել-ե­կել, միշտ՝ անկ­ման սահ­մա­նով, վի­հի եզ­րով. քո ազ­գա­յին խաղն էլ քո էկ­զիս­տեն­ցիալ գո­յութ­յան խորհր­դա­նիշն է ա­սես՝ օ­դի մեջ ձգած ե­րե­րուն լա­րի վրա­յով, ձեռ­քերդ լայն տա­րա­ծած՝ հա­վա­սա­րակշ­ռութ­յունդ մի կերպ պա­հե­լով…
Հի­շում ես,- մո­ռա­նա­լու բան չի,- ինն­սու­նա­կան­ներ, մեծ կայս­րութ­յան փլու­զում, պա­տե­րազմ, փո­ղոց­ներդ՝ մութ, ցուրտ, խա­նութ­ներդ՝ դա­տարկ, մար­դիկ՝ նավ­թա­վառ­նե­րով, նավ­թի տա­րա­նե­րով, փայ­տով-թղթով-փա­լա­սով բեռն­ված, հա­ցի հեր­թեր, սով… Բայց դի­մա­ցար, հաղ­թե­ցիր, էն որ­բու­կիդ բե­րիր՝ կպցրիր քեզ, տա­քաց­րիր ու սխա­լով թե ճշտով, ար­յուն-քրտին­քով, սայ­թա­քել-կանգ­նե­լով՝ սան­տիմ առ սան­տիմ, մետր առ մետր բարձ­րա­ցար, ոտ­քի ե­լար, մեջքդ ուղ­ղե­ցիր…
Հի­մա քեզ ի՞նչ պա­տա­հեց, տա­ժա­նակ­րութ­յամբ շա­հա՛ծս, ու­ժե՛ղս…
Կաս­կա­ծի որ­դեր են գցել ներսդ, սկսել ես կաս­կա­ծել ինքդ քեզ, կաս­կած­յա՛լս, ո­գիդ կոտ­րում են, մո­ռաց­նել են տա­լիս պատ­մութ­յունդ, հաղ­թա­նակ­ներդ, հե­րոս­նե­րիդ, գրքերդ, եր­գերդ…
Խաբ­վե­ցիր… Հա­զա­րա­վոր տա­րի­ներ ապ­րել ես ու դարձ­յալ հա­վա­տա­ցիր-խաբ­վե­ցիր, միա­մի՛տս:
Բայց հո էս­պես չե՞ս մնա­լու… դա­նա­կը ոս­կո­րիդ է հա­սել, Հայ­կի նե­տը հեծ­նած՝ դա­րե­րի մի­ջով թա­փան­ցել, ե­կել-հա­սել ես էս­տեղ, հի­մա հո չե՞ս դա­վա­ճա­նե­լու, չե՞ս հրա­ժար­վե­լու… Տի­րոջ աչքն էլ վրադ է, պատ­ժում է հա­ճախ, հա՛, պատ­ժում է, որ էս­քան ապ­րե­լով՝ փորձ չես առ­նում, բայց չի վռնդում, սի­րում է, պա­հում է, աշ­խար­հի աղն ես, թթխմո­րը… Էս մեր­ձա­կայ­քում, մոտ ու հե­ռու, երկ­րի կեղևը որ­տեղ բարձ­րաց­նես՝ տա­կին պատ­մա­կան դու ես, հե­ռաց­րել են քեզ քեզ­նից, փոք­րաց­րել, փոք­րաց­րել՝ մի բուռ են դարձ­րել, պստլո՛ս, բայց մի՛ մո­ռա­ցիր քեզ, տի­րոջ հա­յաց­քով նա­յիր շուրջդ, գո­նե մնա­ցած էս պստլիկդ ա­մուր պա­հիր, դա էլ զի­ջես՝ զի­ջած էն մեծդ էլ կկոր­չի, էն մե­ծը, որ էս փոք­րի մեջ է, քո պատ­մութ­յան, ա­ռաս­պել­նե­րի, գրքե­րի, եր­գե­րի, քո ո­գու և հո­գու մեջ, նա էն­տեղ է, բայց՝ էս­տեղ, ո­չինչ մի՛ կորց­րու այլևս, թե չէ կմնաս մի մո­ռաց­վող ա­նուն` աշ­խար­հի պատ­մութ­յան թան­գա­րա­նի փո­շոտ դա­րա­կին:
Ու ո՞նց զի­ջես, ո՞նց կորց­նես էս խտա­ցած հրաշ­քը… Բարձ­րա­ցիր Ա­րա­գա­ծի լանջն ի վեր, փռիր նախ­շուն կար­պետդ կա­նաչ խո­տին, նստիր Ա­րա­րա­տին դեմ հան­դի­ման, նա­յիր ներքև՝ շուրջ­բո­լորդ… Հե­քիաթ է, չէ՞…
Դե սթափ­վի՛ր, սի­րո՛ւնս, վեր կաց ար­դեն, թափ տուր քեզ, թա­փիր վրա­յիցդ կեղ­տը, հա­նի՛ր մի­ջիցդ վա­խի, կաս­կա­ծի, պարտ­վո­ղա­կա­նութ­յան ճիճ­վին, ոտքդ քո­չա­րիով ա­մուր զար­կիր հո­ղիդ՝ ուժ առ, հա­մար­ձակ նա­յիր աշ­խար­հին, ա­սա՝ ե՛ս եմ, ի՛մն է, ե­ղե՛լ եմ, կա՛մ ու լի­նե­լո՛ւ եմ…
Ա­մա­նորդ շնոր­հա­վոր, հա­րա­զա՛տս:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։