ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱ՞Ս, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱՐԶ / ՆԱՆԵ

­Հայ­րե­նի հո­ղը չի կա­րող միայն մարզ լի­նել, ան­գամ՝ դար­պաս կամ թի­կունք. ­Հայ­րե­նի­քը շո­շա­փե­լիից ա­վե­լին է՝ հոգ­ևոր ու կեն­դա­նի, սրտի պես տրո­փող: Իսկ կեն­դա­նի էակն ամ­բող­ջութ­յուն է, ու նրան վտան­գե­լը, էլ չա­սած՝ մաս­նա­տելն ան­պայ­ման ցա­վոտ է՝ որ մասն էլ լի­նի:
Եվ Ս­յու­նիքն ա­մեն բա­նից ա­ռաջ նախ ­Հայ­րե­նիք է, դժբախ­տա­բար, այ­սօր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դար­պաս դար­ձած… ­Կո­րուստ­նե­րի արդ­յուն­քում մենք վա­ղուց ենք ար­դեն շագ­րե­նու կաշ­վի պես կծկվել ու փոք­րա­ցել հող ու ժո­ղովր­դով, իսկ հի­մա հա­սել ենք նրան, որ ոչ միայն Ս­յու­նի­քը, այլև ­Հա­յաս­տա­նում գրե­թե ա­մեն մարզ է դար­պաս դար­ձել և այն էլ՝ կրնկի վրա բաց…
Ո­րով­հետև ինչ-որ մե­կը ե­կավ, ո՛չ, ցա­վոք, ինք­ներս բե­րե­ցինք, ե­կավ ու ա­սաց՝ ե­թե չես ե­ղել այն­տեղ, ու­րեմն ինչի՞դ է պետք, ա­սաց՝ դժգույն ու դժբախտ քա­ղաք… Իսկ եվ­րո­պա­նե­րում, ա­մե­րի­կա­նե­րում գի­տե՞ք` ին­չեր կան…
Ու ե­թե քա­ղա­քը պետք չէ, գյու­ղե­րի մա­սին խո­սելն ար­դեն ա­վե­լորդ է, խոտ ու թփի, քար ու կոշ­տի մա­սին՝ ա­վե­լորդ ու ա­վե­լորդ: ­Քա­նի՞ ան­գամ ես, ա՛յ, այն լե­ռը բարձ­րա­ցել՝ ո՞չ մի. դե ու­րեմն, տես­նենք ի՞նչ խե­լառ կգտնենք, որ եվ­րո­պա­նե­րից, ա­մե­րի­կա­նե­րից, շուք ու փայ­լից բան չի հաս­կա­նում ու տեր կկանգ­նի…
Եվ ու­րեմն, ե­կեք զար­մա­նանք, թե ­Ռու­սաս­տա­նը, ա­նա­պա­տա­յին, տա­փաս­տա­նա­յին երկր­նե­րը, որ ան­ծայ­րա­ծիր «ա­վե­լորդ», ոտք չկպած և­ ու­րեմն դժբախ­տից էլ դժբախտ, դժգույ­նից էլ դժգույն հո­ղեր ու­նեն, «Էս­տի հա­մե­ցեք» կան­չե­լու փո­խա­րեն, ին­չո՞ւ են այ­լոց սահ­ման­նե­րին անկշ­տում ու ա­գահ հառ­ված պահ որ­սում՝ ի­րենց բա­ժին պո­կե­լու հա­մար:
«Ին­չի՞դ է պետք…». ա­հա այդ­պես աս­վեց ու բաշխ­վեց մեր թան­կը, հա­րա­զա­տը. բաշխ­վեց՝ աչ­քը մեր ու­նե­ցա­ծին ու վեր­ջին շնչին պա­հած դա­րա­վոր ո­սո­խին:
Ե­թե չես ե­ղել այն­տեղ…
Արևմտ­յան ­Հա­յաս­տա­նում քչերն են ե­ղել, ­Լե­ռան ձյու­նոտ լան­ջե­րին միայն հա­յաց­քի կա­րո­տով ու ջեր­մութ­յամբ ենք փար­վել, բայց ե­րա­զով ենք ապ­րում, հար­մար պա­հի, դար­ձի սպա­սու­մով: Էրգ­րի կո­րուս­տը չի մո­ռաց­վում, ո­րով­հետև հատ­ված ան­դա­մի պես ա­մեն պահ նվվում է մեր հո­գի­նե­րի խոր­քե­րում… Ար­ցախ­յան պա­տե­րազմ­նե­րի մաս­նա­կից­նե­րից շա­տերն Ար­ցա­խում չէին ե­ղել, բայց շտա­պե­ցին օր ա­ռաջ հաս­նել ու ի­րենց կռի­վը, ան­գամ կյան­քը տալ, ո­րով­հետև հո­ղի հետ մի էին հո­գով, ու հո­ղը կան­չում էր, ո­րով­հետև հայ­րե­նի հո­ղը հա­րա­զատ է, էլ չա­սած՝ հա­զա­րամ­յակ­նե­րով, միշտ քո­նը ե­ղած, ­Բարձր­յա­լի կող­մից նվիր­ված հո­ղը:
Եվ հողն ի­հար­կե նաև տա­րածք է և որ­քան մեծ ու լայ­նար­ձակ, այն­քան ա­վե­լի ա­պա­հով և­ ա­մուր: Ու լեռ­նե­րը, մե՛ր լեռ­նե­րը լեռ չեն միայն, բա­նակ­ներ են, պա­հա­պան­ներ, թաքս­տոց­ներ, մոր ա­պա­հով գիրկ:
«­Ձե­զա­նից քա­նի՞սն է ե­ղել…». այս և­ այլ գի­նես­յան ռե­կոր­դի ար­ժա­նի ան­հե­թեթ հար­ցե­րի և ­հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի մեջ խճճված՝ ազ­գո­վի փոր­ձում ենք խե­լոք պա­տաս­խան­ներ գտնել, բա­ցատ­րել, ձևա­կեր­պել. խե­լա­հեղ­վում ենք, մեզ պա­տե­պատ տա­լիս, ան­զո­րութ­յու­նից մեկ­մե­կու դեմ չա­րա­նում, մինչ­դեռ ըն­դա­մե­նը պետք է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։