ՍՅՈՒՆԻՔ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՐՊԱ՞Ս, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ ՄԱՐԶ / Ա­լիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

­Հա­յաս­տա­նը՝ մեր այս փոք­րիկ, բայց չքնաղ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ու­նի՞ մի մարզ, որ դար­պաս չլի­նի, և­ ո՞րն է այդ մար­զը: Եր­ևի միայն ­Կո­տայ­քի մարզն է, որ սահ­մա­նա­կից չէ մեր նախ­կին կամ ներ­կա­յիս թշնա­մի­նե­րին:
­Դեռ ո­չինչ, որ բո­լոր կող­մե­րում դար­պաս­ներ ու­նենք, դեռ մի պահ մո­ռա­նանք, որ դրանց վրա պետք է ան­վերջ չթու­լաց­նենք մեր զգո­նութ­յու­նը, դեռ մի կողմ դնենք այն հար­ցը, թե ո՞վ է պահ­պա­նում մեր հա­րա­վա­յին սահ­մա­նը, ո՞վ է հի­մա Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յուն ի­րա­կա­նաց­նում, բայց մեր ա­մե­նաան­պաշտ­պան տա­րած­քը այժմ մեր սիրտն է և ­մեր պահ­ված­քը: Ա­յո՛, դեռ մի քայլ ան­գամ չա­րած, մենք ան­հա­ջո­ղութ­յուն ենք կրում մեր կար­ևոր ո­րո­շում­ներն ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու ճամ­փին: ­Հենց այս պա­հին մեր ամ­բողջ ու­նե­ցած-չու­նե­ցա­ծը, մեր ներսն ու դուր­սը փռել ենք աշ­խար­հի «սուփ­րա­յին»… ­Մեր բո­լոր բա­րե­կամ­ներն ու թշնա­մի­նե­րը գի­տեն մեր ա­նա­տո­միան, մեր քրո­նիկ և ­նոր զար­գա­ցող հի­վան­դութ­յուն­նե­րը, մեր անց­յալն ու ներ­կան… ­Մենք չենք զլա­նում աշ­խար­հին հայտ­նել մեր ա­պա­գա­յի բո­լոր ծրագ­րե­րը՝ դեռ ծրա­գիր չդար­ձած… 2019-ին հայ­տա­րա­րում էինք, որ 2020 թվա­կա­նին կա­ռու­ցե­լու ենք Ար­ցա­խը ­Հա­յաս­տա­նին միաց­նող եր­րորդ ճա­նա­պար­հը՝ ­Կա­պա­նից ­Հադ­րութ (150 կմ): ­Նույն 2019-ին հայ­տա­րա­րում էինք, որ էն­պի­սի զեն­քե­րի վրա ենք աշ­խա­տում, որ…
Ա­յո՛, մեր հի­վան­դութ­յուն­նե­րից ա­մե­նատ­խու­րը բե­րան­բա­ցութ­յունն է: Աշ­խար­հում հի­մա ոչ ոք չգի­տի, թե 44-օր­յա պա­տե­րազ­մում որ­քան մարդ­կա­յին, տեխ­նի­կա­յի և­ այլ կար­գի կո­րուստ­ներ կրե­ցին մեր թշնա­մի­ներն ու վարձ­կան­նե­րը, իսկ մենք ա­մեն օր դեռ նո­րա­նոր ա­նուն­ներ ու կո­րուստ­ներ ենք հրա­պա­րա­կում: ­Մեր ընդ­դի­մա­դիր­նե­րը՝ ի­րենց «ռեկ­վի­զի­տի ու աք­սե­սո­ւար­նե­րի» ողջ շքե­ղութ­յամբ, ա­մեն օր զե­կու­ցում են աշ­խար­հին, թե մենք քա­նի դա­վա­ճան, քա­նի մեծ ու մանր սրի­կա ու­նենք հան­րա­պե­տութ­յու­նում, քա­նի գրոշ ար­ժի մեր մե­ծա­վոր­նե­րի ու փոք­րա­վոր­նե­րի ար­տա­սա­նած յու­րա­քանչ­յուր խոս­քը, ով քա­նի օր կդի­մա­նա և­ ին­չին, հան­գիստ խղճով ու ան­մեղ­սու­նա­կի կեր­պա­րան­քով շեշ­տադ­րում են, թե ո՛ր ամ­սին հար­ձակ­վի թշնա­մին. գու­ցե օ՞րն էլ ա­սեն, որ հան­կարծ չսխալ­վի:
­Չէ՛, մենք հազ­վագ­յուտ ազգ ենք…
Իսկ Ս­յու­նի­քը, ա­յո՛, մեր դար­պաս­նե­րից մեկն է ու ոչ միայն մեր… ­Մեր պատ­մութ­յան ա­մե­նա­հե­րո­սա­կան է­ջե­րից շա­տե­րը հենց այս դար­պա­սի մա­սին են գրված: ­Րաֆ­ֆին իր դի­տար­կում­նե­րից մե­կում ­Կա­պա­նի մա­սին այս­պես է խո­սում. «­Դա­րե­րով պա­տե­րազ­մե­լով ժա­մա­նա­կի և թշ­նա­մու բար­բա­րոս ձեռ­քե­րի հետ՝ այդ ամ­րութ­յուն­նե­րը դեռ պահ­պա­նել էին ի­րանց վե­հութ­յու­նը: ­Բայց նրանց բե­րա­նից լսում էր ­Բե­կը մի խուլ բո­ղոք, մի դառն նա­խա­տինք… «­Մենք,- ա­սում էին այդ ա­վե­րակ­նե­րը, շատ ան­գամ պա­հե­ցինք ձեզ, շատ ան­գամ պահ­պա­նե­ցինք թշնա­մու հար­ված­նե­րից, իսկ դուք այն­քան թույլ գտնվե­ցաք, որ մեզ պա­հել չկա­րո­ղա­ցաք…»:
­Կա­պա­նի յոթ բերդ-կող­պեք­ներն ի՞նչ ի­մա­նա­յին, որ այ­սօր վտանգ­ված են նաև մեր օ­դա­յին դար­պաս­նե­րը…
­Ժա­մա­նակն է, որ մեր խել­քը, մեր ո­րո­շում­նե­րը, մեր ծրա­գրե­րը ընդ­հա­տակ անց­նեն և մ­նան յոթ կող­պե­քի տակ, ինչ­պես ա­նում էին «­Նե­մե­սիս»-ը և «ԱՍԱԼԱ»-ն, մեր բե­րան­նե­րին էլ կող­պեք դնենք: ­Խո­սենք միայն այն ժա­մա­նակ, երբ մար­դա­կե­րից հա­զիվ մինչև մար­դաս­պան հա­սած մեր դրա­ցին ըն­դու­նակ դառ­նա հաս­կա­նա­լու մարդ­կա­յին լե­զուն:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։