ԹՈՒՐՔ-ԱԶԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ԱՆՀՆԱՐ Է ՄԱՐԴԿԵՐԵՆՈՎ ԵՐԿԽՈՍԵԼ / ­Սամ­վել ԿՈՍՅԱՆ

Սամվել Կոսյան
­Թուր­քա­կան պե­տա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նը  հրա­պա­րա­կել է  քար­տեզ­ներ, ո­րում մինչև 2050 թվա­կա­նը մի շարք երկր­ներ՝ ՌԴ-ի հա­րա­վը, Հ­յու­սի­սա­յին  Աֆ­րի­կան, ­Մեր­ձա­վոր Ար­ևել­քը, Հ­յու­սի­սա­յին ­Կով­կա­սի և Անդր­կով­կա­սի հան­րա­պե­տութ­յուն­նե­րը հայտն­վե­լու են թուր­քա­կան  ազ­դե­ցութ­յան գո­տում՝ որ­պես ­Մեծ ­Թու­րա­նի մաս:  ­Թուր­քե­րից ետ չի մնում ա­զե­րի ա­ռաջ­նոր­դը, ում կար­ծի­քով, պետք է  ա­վե­լի ու­ժեղ պայ­քար մղեն  ­Հա­յաս­տա­նի դեմ և  ա­վե­լաց­նեն պայ­քա­րի կշի­ռը: Ա­վե­լին, ա­զե­րի բռնա­պե­տը գտնում է, որ հա­յե­րը չպետք է վե­րա­կանգ­նեն ի­րենց բա­նա­կը, հա­կա­ռակ  դեպ­քում սպառ­նա­լով նոր պա­տե­րազ­մով: Այս­քա­նից հե­տո մտա­ծել, որ  ա­զե­րի­նե­րը կամ  թուր­քե­րը ցան­կա­նում են խա­ղաղ  ապ­րել հա­յե­րի հետ, պար­զա­պես ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է: Ե­րե­սուն տա­րուց ա­վե­լի  Ադր­բե­ջա­նում՝ ման­կա­պար­տե­զի  սա­նե­րից մինչև վեր­ջին պաշ­տոն­յա­յին, հա­յե­րի նկատ­մամբ ա­տե­լութ­յան  այն­պի­սի  դո­զա­ներ են նե­րարկ­վել, որ գո­նե մո­տա­կա տաս­նամ­յակ­նե­րում հնա­րա­վոր  չէ դրա  ազ­դե­ցութ­յու­նը մեղ­մել: ­Թուր­քիա­յում լրագ­րող­նե­րի հար­ցին, թե ինչ կա­ներ, ե­թե ի­մա­նար, որ դրա հա­մար ի­րեն  որ­ևէ բան չի  սպառ­նում, ե­րի­տա­սարդ  ադր­բե­ջա­նու­հի­նե­րից մե­կը պա­տաս­խա­նել է, որ 20 հա­յի գլուխ կկտրեր: Ի­րա­կա­նութ­յունն  այն է, որ ե­թե  հնա­րա­վո­րութ­յուն  ու­նե­նար, այդ­պես էլ կա­ներ,  բնավ չմտա­ծե­լով հետ­ևանք­նե­րի մա­սին,  քա­նի որ հա­զիվ թե պա­տաս­խա­նատ­վութ­յան  են­թարկ­վեր, հա­կա­ռա­կը, միան­գա­մից ազ­գա­յին հե­րո­սի դափ­նեպ­սա­կի կար­ժա­նա­նար:  Ա­զե­րի­նե­րի մի­ջա­վայ­րում հայ   սպա­նե­լը հայ­րե­նա­սի­րութ­յան և ­հե­րո­սութ­յան  բա­ցար­ձակ դրսևո­րում է, այ­լա­պես   ադր­բե­ջան­ցի լրագ­րո­ղը  ի լուր  աշ­խար­հի չէր հա­մար­ձակ­վի  ա­սել, թե  պի­տի  սպա­նենք բո­լոր հա­յե­րին, այդ թվում՝ նո­րա­ծին  ե­րե­խա­նե­րին…
Առն­վազն ցի­նիզմ է ա­զե­րի­նե­րի ու  թուր­քե­րի բա­րե­կա­մութ­յուն են­թադ­րող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը և  այն հա­յե­րի դիր­քո­րո­շու­մը,  ով­քեր ոչ միայն ձայ­նակ­ցում են թշնա­մի­նե­րին, այլև փոր­ձում  են ա­պա­ցու­ցել, թե այդ բա­րե­կա­մութ­յու­նից տնտե­սա­կան և­ անվտան­գութ­յան ինչ ա­ռա­վե­լութ­յուն­ներ են  սպաս­վում հա­յե­րին  ու ­Հա­յաս­տա­նին: ­Դի­վա­նա­գի­տա­կան ան­հե­ռա­տե­սութ­յան արդ­յունք  պի­տի  դի­տար­կել  նաև  Ազ­գա­յին  ժո­ղո­վում ՀՀ արտ­գործ­նա­խա­րար Ա­րա Այ­վազ­յա­նի ե­լույ­թը, երբ  ա­սում էր, որ «­Թուր­քիա­յի հա­մար այլևս պատ­ճառ չկա փա­կե­լու ­Հա­յաս­տա­նի հետ  սահ­մա­նը: ­Թուր­քիան այն ար­գե­լա­փա­կել էր, պա­հան­ջե­լով Ար­ցախ­յան հա­կա­մար­տութ­յան ստա­տուս  քվո­յի փո­փո­խութ­յուն, որն  այլևս փոխ­վել է ու­ժի կի­րառ­ման մի­ջո­ցով»:  Իս­կա­պե՞ս ­Թուր­քիան  հրա­ժար­վել է նա­խա­պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րե­լուց: Ե­թե միայն  այդ­պես լի­ներ… Ի պա­տաս­խան հայ  արտ­գործ­նա­խա­րա­րի, ­Թուր­քիա­յի նա­խա­գահն ու  արտ­գործ­նա­խա­րա­րը շտա­պե­ցին  հայ­տա­րա­րել,  որ  ի­րենք պատ­րաս­տա­կամ  են  բա­ցել  սահ­մա­նը,  ե­թե  ­Հա­յաս­տա­նը  ո­րո­շա­կի պայ­ման­ներ բա­վա­րա­րի, այն է՝ հրա­ժար­վի ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման իր հե­տապն­դու­մից և ­ճա­նա­չի ­Թուր­քիա­յի ներ­կա­յիս  սահ­ման­նե­րը, մի բան, ո­րի հետ հայ­կա­կան կող­մը չի կա­րող հա­մա­ձայ­նել, թե­կուզ այն պատ­ճա­ռով, որ  դրա ըն­դու­նու­մը հա­վա­սա­րա­զոր է ինք­նաս­պա­նութ­յան: Ա­ռանց  դրա էլ, այն տպա­վո­րութ­յունն է, որ հա­յե­րը պա­տե­րազ­մից հե­տո կար­ծես ինք­նա­կամ  զրկվել  են ի­րենց  ձայ­նի ի­րա­վուն­քից,  թե­լադ­րո­ղի՝ պայ­ման­ներ ա­ռա­ջադ­րե­լու բո­լոր ի­րա­վունք­նե­րը  զի­ջե­լով հա­կա­ռա­կոր­դին: ­Զո­րօ­րի­նակ՝ Ս­յու­նի­քի գյու­ղե­րի նկատ­մամբ  ադր­բե­ջա­նա­կան սադ­րանք­նե­րը… ­Պա­տե­րազ­մից  ան­մի­ջա­պես հե­տո ­Հա­յաս­տա­նը  թույլ է տվել,  որ Ադր­բե­ջա­նը սահ­մա­նի  ո­րոշ­ման և ­սահ­մա­նա­զատ­ման հապշ­տապ  աշ­խա­տանք­ներ տա­նի, ին­չը կա­տար­վում է ա­ռանց հա­մա­պա­տաս­խան պայ­մա­նագ­րե­րի և  սահ­մա­նի մա­սին օ­րեն­քի ըն­դուն­ման: ­Չի  կա­րե­լի GPS-ով սահ­ման­ներ  ո­րո­շել, գոր­ծար­քը վե­րա­ծե­լով  զա­վեշ­տի,  երբ սահ­մա­նա­գի­ծը  անց­նում է գո­մի մի­ջով, բա­ժա­նե­լով  այն մեր և ­ձեր կող­մե­րի: ­Բայց կար­ծես   ա­զե­րի­նե­րի հա­մար  այլևս էա­կան չէ՝  ­Հա­յաս­տա­նը  թույլ կտա՞, թե՞ չի տա, ի՞նչն է կա­րե­լի  ու ին­չը՝ չէ: ­Փաս­տա­ցի  նման ի­րա­վի­ճա­կում դժվար է հարց չտալ՝  ­Հա­յաս­տա­նը կա՞, թե՞ չկա, ինք­նիշ­խա՞ն  է, թե՞ հա­մա­կերպ­վել է զի­ջել իր ի­րա­վունք­նե­րը  թշնա­մուն: Ն­ման ի­րա­վի­ճակ է նաև  ­Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև  եր­կա­թու­ղա­յին  հա­ղոր­դակ­ցութ­յան վե­րա­կանգն­ման շուրջ: Ադր­բե­ջա­նը,  ան­տե­սե­լով պայ­մա­նագ­րի հիմ­նա­կան  դրույթ­նե­րից մե­կը, այն է՝ գե­րի­նե­րի  հանձ­նու­մը՝ բոլո­րը բո­լո­րի  դի­մաց, շտա­պել է հայ­տա­րա­րել 100կմ  եր­կա­րութ­յամբ ­Հո­րա­դիզ-Աղ­բենդ եր­կա­թու­ղու ա­ռա­ջին հատ­վա­ծի շի­նա­րա­րութ­յան մա­սին, ին­չը Ադր­բե­ջա­նը  կա­պե­լու է ­Նա­խիջ­ևա­նի հետ: Ա­լի­ևը հայ­տա­րա­րել է նաև ­Ռու­սաս­տա­նից ­Հա­յաս­տան եր­կա­թու­ղու բաց­ման  մա­սին, ին­չը  կա­րող է  անց­նել միայն Ադր­բե­ջա­նի  տա­րած­քով: Ան­հաս­կա­նա­լին այն շտա­պո­ղա­կա­նութ­յունն է, ո­րով  ա­զե­րի­նե­րը փոր­ձում  են ի­րենց  ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նել: Եվ կրկին հայ­կա­կան կող­մը լուռ է, թեև քննար­կե­լու  դեպ­քում  կա­րե­լի է ­Հա­յաս­տա­նի հա­մար ա­ռա­վել նպաս­տա­վոր այ­լընտ­րանք­ներ ա­ռա­ջար­կել: ­Թե ինչ­պես են հայ­կա­կան բեռ­նե­րը ա­զե­րի­նե­րի տա­րած­քով  անց­նե­լու, եր­ևա­կա­յութ­յուն պետք չէ պատ­կե­րաց­նե­լու հա­մար: ­Զար­մա­նա­լի կլի­նի, ե­թե ինչ-որ բան տեղ հաս­նի, ե­թե  իս­կա­պես հնա­րա­վոր է,  որ տեղ հաս­նի: ­Թուր­քերն  ու  ա­զե­րի­նե­րը  ոչ միայն չեն փոխ­վել, այլև ա­վե­լի են լկտիա­ցել, ի­րենց ցի­նիկ վար­քով ա­սես հաս­կաց­նե­լով,  որ ի­րենց հա­մար ­Հա­յաս­տա­նը  գո­յութ­յուն չու­նի, և­ որ­ևէ խնդրի շուրջ պատ­րաստ են բա­նակ­ցել ռուս­նե­րի  ու  թուր­քե­րի հետ,  այլ ոչ՝ ­Հա­յաս­տա­նի: Ե­թե ա­զե­րի­նե­րը հա­վա­տա­րիմ  են ի­րենց նկա­րագ­րին,  տա­րօ­րի­նա­կը հայ­կա­կան կող­մի  հա­կա­դարձ­ման բա­ցա­կա­յութ­յունն է: Ո՛չ մի  ար­ձա­գանք, թույլ տա­լով ադր­բե­ջա­նա­կան կող­մին ա­վե­լի ագ­րե­սիվ  դարձ­նե­լու  ­Հա­յաս­տա­նի նկատ­մամբ իր հռե­տո­րա­բա­նութ­յունն ու հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դաշ­տից ջնջե­լու միջ­պե­տա­կան  բո­լոր ըն­դուն­ված և ­մի­ջազ­գայ­նո­րեն հաս­տա­տագր­ված նոր­մե­րը: ­Թուր­քերն  ու ա­զե­րի­նե­րը,  պա­տե­րազ­մի  արդ­յուն­քում ստա­նա­լով  ա­վե­լին,  քան կա­րող էին  եր­ևա­կա­յել, ա­մե­նա­կար­ևո­րը, միմ­յանց հետ  ՀՀ տա­րած­քով ցա­մա­քա­յին կապ ստեղ­ծե­լով, այլևս ոչ մի խո­չըն­դոտ  չեն ու­նե­նա ընդ­հա­նուր  բա­նակ  ստեղ­ծե­լու և  ա­վե­լի ծա­վա­լե­լու ի­րենց պան­թուր­քիս­տա­կան նկրտում­նե­րը, ինչ­պես և ­հա­յե­րի վրա ճնշում  գոր­ծադ­րե­լու կո­րա­գի­ծը: ­Ներ­կա ի­րա­վի­ճա­կում, ինչ­պես ­Սա­րո­յա­նը կա­սեր՝ ինչ-որ բան ինչ-որ տեղ ան­պայ­մա­նո­րեն  սխալ է: Ին­չո՞ւ  են հայ իշ­խա­նութ­յուն­նե­րը լռում, երբ այդ  մա­սին նույ­նիսկ օ­տարն է ա­հա­զանգում: ­Գե­նե­րալ-գնդա­պետ ­Լեո­նիդ Ի­վա­շո­վը գրում է. «Այն հայ­տա­րա­րութ­յու­նը,  ո­րը կնքվել էր նո­յեմ­բե­րի 9-ին, կոնկ­րետ Ար­ցա­խում հրա­դա­դա­րի հաս­տատ­ման մա­սին  էր: Ին­չո՞ւ է  այդ­տեղ  ՀՀ-ի տա­րած­քով՝ Ադր­բե­ջա­նին դե­պի ­Նա­խիջ­ևան մի­ջանցք տրա­մադրե­լու մա­սին կետ մտցվել: ­Կամ ին­չո՞ւ ­Հա­յաս­տա­նը չի  ա­ռար­կել: Ա­մեն մի հայ­տա­րա­րութ­յուն տրա­մա­բա­նութ­յուն պետք է ու­նե­նա»: ­Ցա­վոք, հետ­պա­տե­րազմ­յան  ի­րա­կա­նութ­յան  բո­լոր օ­ղակ­նե­րում, թուր­քե­րի և   ա­զե­րի­նե­րի ջան­քե­րով, տրա­մա­բա­նութ­յա­նը փո­խա­րի­նել  է  ա­նո­րո­շութ­յու­նը՝ ա­վե­լի  դրա­մա­տիկ   դարձ­նե­լով ա­պա­գա­յի տես­լա­կա­նը:  ­
Նույն­քան ա­նո­րոշ  է, թե թշնա­մին հայ­կա­կա­նը վե­րաց­նե­լու ինչ նոր սադ­րանք­ներ է մո­գո­նում, իսկ որ նրանք չեն հան­դարտ­վել ու չեն հան­դարտ­վե­լու,  եր­կու կար­ծիք լի­նել չի կա­րող: Ե­թե  դի­մադ­րութ­յուն չկա, ա­պա ա­մեն ինչ հնա­րա­վոր է: ­Պա­տե­րազ­մից հե­տո ­Բաք­վում կա­յա­ցած ռազ­մա­կան շքեր­թի ժա­մա­նակ Էր­դո­ղա­նի ար­տա­հայ­տութ­յու­նը՝ «Էն­վեր փա­շա­յի հո­գին փա­ռա­վոր­վեց»,  ոչ միայն բա­ռա­կույտ  էր, այլև հա­յե­րի նկատ­մամբ նոր ցե­ղաս­պա­նութ­յան ծած­կա­գիր: ­Թուր­քե­րի հա­մար, ինչ­պես ըն­դուն­ված է  ա­սել,  ա­մե­նա­լավ  հա­յը  մե­ռած  հայն է, ին­չին էլ     ձգտում են: ­Բո­լոր նրանք,  ով­քեր ի­րա­կա­նութ­յու­նից կտրված շա­րու­նա­կում  են թշնա­մու հետ հաշ­տութ­յան  եզ­րեր  փնտրել, ա­մեն   քայլն  ա­նե­լիս պի­տի հա­զար  ան­գամ մեր պատ­մութ­յան  է­ջե­րը  թեր­թեն, հա­զար  ան­գամ չա­փեն-կտրեն, և  ա­մե­նա­կար­ևո­րը՝  ե­թե  ան­գամ ինչ-որ մեր­ձե­ցում էլ կա­յա­նա, փայ­տը չմո­ռա­նան… ­Քա­նի որ թուրք-ա­զե­րի­նե­րի հետ անհնար է մարդ­կե­րե­նով  երկ­խո­սել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։