ԱՊՐԵԼՈՒ, ՀԱՎԵՐԺԵԼՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԴ ԱՎԵԼԻ ԶՈՐԵՂ Է, ՔԱՆ ԿՈՐՍՏՅԱՆԴ ՑԱՎԸ… / ­Սամ­վել ԲԵԳԼԱՐՅԱՆ

 

Մեկ տա­րի էլ ան­ցավ… հա­ջորդն է գա­լիս, ու չգի­տեմ էլ, թե էս գնա­ցող-եկող­նե­րից ո՛րն է կատ­վի կամ վագ­րի, շան թե գայ­լի տա­րի, քան­զի եր­բեք էլ չեմ հա­վա­տա­ցել ու չեմ հա­վա­տում չի­նա­կան կամ ճա­պո­նա­կան ոչ մի հո­րոս­կո­պի, քան­զի մտա­ծում, մտա­ծո՜ւմ ու չեմ հաս­կա­նում, թե էն որ շան ու գի­լի ա­նիծ­յալ տա­րե­գու­շակն էր, որ ազ­գիս հա­մար ե­ղեռն նա­խա­տե­սեց, հե­տո կար­միր «փրկա­րար» հե­ղեղ, հե­տո Ար­ցա­խիս ու Նա­խիջ­ևա­նիս՝ մեզ­նից խլե­լը, ա­պա հա­զիվ մի բուռ մնա­ցած­նե­րիս սի­բիր­նե­րում շաղ տա­լը… Հե­տո Հայ­րե­նա­կա­նում ա­մե­նաք­չութ­յամբ ա­մե­նա­շատ խի­զա­խե­լը, հե­րոս­ներ ու զո­հեր տա­լը… Ա­պա է­լի` Սի­բիր, երկ­րա­շարժ… Վեր­ջին ե­րեք տա­րին էլ, չգի­տեմ, չար բախ­տա­գու­շա՞նք էր, թե՞ ազ­գիս շաշ խել­քի արդ­յուն­քը…
Հի­մա ի՞նչ հի­շեմ, ի՞նչ մտա­պա­հեմ անց­նող տար­վա­նից: Հա­յացքս ուր շրջում, միտքս ուր պտտում՝ Ե­ռաբ­լու­րի դրոշ­նե­րի հո­գե­հան, ան­զոր «ծփանքն» եմ տես­նում: Չ­գի­տեմ, չգի­տեմ, թե այս Ա­մա­նո­րին քա­նի՛ օ­ջախ­նե­րում է սե­ղա­նին դառ­նութ­յամբ ու ար­ցուն­քով լցված ըմ­պա­նակ­նե­րի վրա հա­ցի կտոր դրվե­լու: Չե­կած­նե­րի կուլ չգնա­ցող հա­ցը, նրանց հա­ցը…
Ա­մա­նոր է, հարկ է, որ սի­րուն, պու­պուշ, ծափ-ծլնգան բա­ներ գրեմ, բայց չի ստաց­վում, այս մա­սին չգրել չի լի­նում: Ա­սում են՝ պատ­մութ­յան խաչ­մե­րու­կում ենք ապ­րում, դրա հա­մար էլ մեր ճա­կա­տա­գիրն ու կյան­քը լի է վթար­նե­րով: Բայց նույ­նիսկ վթար­ված, նույ­նիսկ ջար­դուփ­շուր ե­ղած, ան­գամ հաշմ­ված, ի հե­ճուկս թշնա­մաց՝ ապ­րում ենք, չէ՞, կանք, չէ,՞ ու դեռ լի­նե­լու և հա­վեր­ժե­լու ենք ան­պատ­ճառ:
Ազ­գա­ցա­վը թող­նենք, հարկ է, որ տա­րե­մու­տին նաև մեր ա­րած-չա­րա­ծից խո­սենք… Հա՛, ո­չինչ, որ նոր գիրքս ար­դեն եր­կու տա­րի լու­սե­րես է ու­զում դուրս գալ, բայց փող չկա, փո­խա­րե­նը ու­րա­խա­նամ, որ «Գ­րա­կան թեր­թում» մի քա­նի հրա­պա­րա­կում­ներ ու­նե­ցա, որ իմ հրա­շա­լի ըն­կեր և լավ ար­ձա­կա­գիր ու շի­տակ մտա­վո­րա­կան Ռուս­լան Մա­լին­յա­նը հա­մալ­րեց ՀԳՄ շար­քե­րը և գա­լիք տա­րի հեր­թա­կան գիրքն է տպագ­րե­լու: Ո­չինչ, որ չբաց­վեց իմ բա­նաս­տեղծ, նկա­րիչ գրչըն­կե­րոջ՝ Զա­վեն Պետ­րոս­յա­նի ցու­ցա­հան­դե­սը, բայց «ան­դի­մակ» ու­րա­խութ­յամբ ի­րե­նից ի­մա­ցա, որ «քո­վիդ­յան» մու­սա­յով մի շարք լավ կտավ­ներ է ստեղ­ծել: Հոգ չէ, գա­րու­նը կբաց­վի, ցու­ցա­հան­դեսն էլ՝ հե­տը: Հա­պա ինչ­պե՞ս, չա­րա­գու­շակ հո­րոս­կոպ­ներն ու «վթար­ված բախ­տը», նեն­գա­բա­րո թուր­քը մեզ հաղ­թել, տա­պա­լել չկա­րո­ղա­ցավ, Քո­վիդն ո՞ւմ շունն է, որ մեր հա­խից գա: Ան­տե­րը նաև չթո­ղեց, որ հե­ղի­նա­կածս  «Ե­զո­պոս», «Էլ ո՞ւր էր­թանք, լաո» բե­մադ­րութ­յուն­նե­րով գնանք Ար­ցախ, շրջենք «աշ­խար­հեաշ­խարհ», դե, մեր «Աս­պա­րեզ» թատ­րոնն էլ իր ջգրու, «տնա­յին դիտ­ման հա­մար» «Ա­ղավ­նի­նե­րին մի՛ կրա­կեք» պիե­սը ներ­կա­յաց­րեց ու ստեղ­ծեց չտեսն­ված-չլսված, տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռա­ջին «Ստ­վեր­նե­րի թատ­րո­նը»: Ա­մա­նոր­յա ներ­կա­յա­ցումն էլ՝ գու­մա­րած, որ­տեղ ես Ձ­մեռ պա­պի դերն եմ կա­տա­րում:
Ա­յո՛, իմ ազ­գին տա­ռապ­յա­լի դերն ու կեր­պա­րը չի սա­զում, պետք է նաև մի կողմ նե­տենք ցա­վի ու ար­ցուն­քի «դի­մա­կը» և ժպտանք, ան­պայ­մա՛ն ժպտանք…
Մենք հա­վա­տա­վոր ու աստ­վա­ծա­խո­նարհ ժո­ղո­վուրդ ենք: Սա­կայն չգի­տեմ, թե երբ­վա­նից՝ այլևս դա­դա­րե­ցինք ոչ թե ԽԱՉ պաշ­տել, այլ ԱԹՈՌ: Այս կա­հույ­քա­մա­սը ևս չորս ծայր ու­նի, բայց խա­չի­նը թևեր են, իսկ ա­թո­ռի­նը՝ ոտ­քեր։ Քա­նի որ խա­չի­նը թևեր են, մենք էլ թռչում ու ճախ­րում էինք, և քա­նի որ ա­թո­ռի­նը ոտ­քեր են՝ նրա սի­րույն սկսե­ցինք քայ­լել ու նրան պաշ­տե­լով նաև… նստե­ցինք ազ­գո­վի: Ար­դեն ոտ­քի ել­նե­լու- կանգ­նե­լու, նոր ճախ­րան­քի  ժա­մա­նակն է:
Ուր էլ կանգ­նում, ուր էլ նա­յում ենք՝ չորս­բո­լո­րը լեռ­ներ են, ու հո­րի­զո­նը գրե­թե քթնե­րիս է կպչում, ուս­տի՝ ստիպ­ված ենք, պար­տա­վոր ենք, պետք է միշտ եր­կինք նա­յենք, վերև նա­յենք…
Ու­զում եմ խոսքս ա­վար­տել իմ բա­նաս­տեղ­ծութ­յուն­նե­րից մե­կի վեր­ջին քա­ռա­տո­ղե­րով.
Հե­րիք է «մերժ­ված» կամ Նի­կոլ գո­ռանք,
Բո­լորն էլ ան­հույս մի ան­ցա­վոր են,
Հաղ­թութ­յան ճամ­փով մենք պի­տի գնանք,
Պայ­քա­րի ել­նենք ու զար­կենք նո­րեն…
Ծանր է խա­րա­նը խաբ­ված-պարտ­վա­ծի,
Լավ է մեռ­նել հաղ­թութ­յան ճամ­փին,
Մենք պի­տի մեր­ժենք կյան­քը ծնկա­ծի,
Պի­տի նվա­ճենք մենք փառ­քի դափ­նին…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.