Անահիտ ԹԱՐՅԱՆ

ՍԱ ՄԵՐ ԿՌԻՎՆ Է
Գնո՜ւմ ենք դարձյալ…
Ազգովի գնում ենք,
Գնում ենք մենք թեժ առաջնագիծ.
Մեր և՛ կյանքը, և՛ գլուխը դնում ենք՝
Պահպանելու մեր պատիվն անբիծ…

Սա մեր կռիվն է, մեր մեծ գոյամարտը,
Մեր պատերազմը Հայրենական.
Մեր արժեքներն են
Հայրենիքն ու Մարդը,
Մենք՝ թշնամու դեմ պայթող ական…

Մեր թշնամին՝ ի՞նչ…
վերստին նույն թուրքն է,
Ցեղասպան թուրքն է արյունարբու…
Հե՜յ, աշխա՛րհ,
թուրքը ճակատիդ սև թուքն է,
Մարդկության թութքը…
ո՞ւմ եք խաբում…

Սա մեր կռիվն է. գնում ենք մենք նորից՝
Պաշտպանելու մեր հող-հայրենին.
Ով իր գենն ազնիվ ժառանգել է հորից,
Նա մեզ հետ է միշտ, բարձր է ոգին…

Սա նոր Ավարայր,
Սարդարապատ է նոր.
Մեր հողից ո՞ւր ենք մենք գաղթելու…
Գնում ենք կռվի. մեր հավատն է հզոր,
Մենք կռվելո՛ւ ենք և հաղթելո՛ւ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.