Արմենուհի Սիսյանն արժանացել է Naji Naaman 2020 ամենամյա միջազգային գրական մրցանակի: Մրցանակաբաշխությունը գործում է 2002 թվականից, մրցանակների են արժանանում ներկայացված գրական արժեքավոր ստեղ- ծագործությունները՝ առանց թեմայի և ժանրի սահմանափակումների: Այս տարի մրցանակաբաշխությանն են մասնակցել 3034 գրողներ 48 երկրներից, որոնցից մրցանակների են արժանացել 75-ը՝ 4 տարբեր անվանակարգերում: Արմենուհի Սիսյանի մրցանակը ստեղծագործական մրցանակ (creative prize) անվանակարգում է: Մրցանակը հնարավորություն է տվել հայ գրողին դառնալ Maison Naaman pour la Culture-ի անդամ: Մեր հեղինակին շնորհվել է համապատասխան սերտիֆիկատ, իսկ մրցանակակիր գործերը՝ երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն), կտպագրվեն մրցանակաբաշխության տարեգրքում:
Արմենուհի Սիսյանն արժանացել է Naji Naaman 2020 ամենամյա միջազգային գրական մրցանակի
