Թեհրանում լույս տեսնող «Պայման» պարսկալեզու գրական-մշակութային հանդեսի թիվ 89-90 միացյալ համարում տպագրվել են Անահիտ Թոփչյանի «Վախը» և «Հերոսի աճյունը» պատմվածքները` պարսիկ թարգմանիչ Ղավամեդին Ռազավիզադեի թարգմանությամբ: Ընդարձակ առաջաբանում թարգմանիչը մանրամասնորեն ներկայացնում է հեղինակի տասնամյակներ տևած գործունեությունը բեմում, կինո և հեռուստատեսային էկրանում: Բարձր է գնահատվում նաև նրա գրական վաստակը: Տեքստն ուղեկցվում է Ան. Թոփչյանի մի շարք դերակատարումների լուսանկարներով: Ղ. Ռազավիզադեն մինչ այս պարսկերեն էր թարգմանել և հրատարակել Վահե Քաչայի «Մի դաշույն այս պարտեզի մեջ» և Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» վեպերը: 2018 թ., աշնանը, ՀԳՄ հրավերով նա մասնակցեց Թարգմանչաց տոնին: Նրան շնորհվեց «Կանթեղ» մրցանակը: Այժմ հրատարակության է պատրաստում Անահիտ Թոփչյանի «Lady S.D.F.» ժողովածուն, որտեղից և առանձնացրել է ամսագրում զետեղված պատմվածքները: Ղ. Ռազավիզադեն թարգմանում է ռուսերենից և ֆրանսերենից: Նա մի քանի տարի ապրել և աշխատել է Փարիզում: Մինչև վերոնշյալ պատմվածքներն ընտրելը, նա կարդացել է Ան. Թոփչյանի երկու ժողովածուների և երկու վեպերի ռուսերեն հեղինակային տարբերակները և որոշել հենց այդ ժողովածուն թարգմանել ամբողջությամբ` ասելով, որ դրանք իրեն շատ հարազատ թվացին, որ ինքն էլ Փարիզում գրեթե նույն ապրումներն է ունեցել:
Կարդալ նաեւ․․․

ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
2015 թ. սկզբին Բուենոս Այրեսի «Լեչո ատոմիկո» հրատարակչությունը հրատարակեց Լևոն…

ՍՈՆՅԱ ՇՐԱՅԲԵՐ ՎԱՅՑԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԵՐԵՆ
Հոլոքոստ վերապրած Սոնյա Վայցն (1928-2010) իր կյանքի նպատակը դարձրել է…
Ամփոփվել են «Արարատ Մկրտումյան» մրցանակաբաշխության արդյունքները
Արդեն չորրորդ տարին է, ինչ գործում է Արարատ…