Հարյուր տարի անց ցեղասպանությունը վերադառնում է հայոց վեհապանծ լեռները։ Սա մեր երկրորդ Հայրե-նական պատերազմն է Սարդարապատից հետո։ Հայ ժողովուրդը գոյության կռիվ է մղում ընդդեմ մահվան, հանուն լուսավոր և աստվածահաճո ապագայի։ Ես ակնկալում եմ միջազգային հանրության ոչ թե խոսքային, որն արդեն կա, այլ գործնական քայլերն այս պատերազմում՝ լռեցնելու ադրբեջանաթուրքական ֆաշիզմի մարդասպան ոռնոցը։ Եթե այս անգամ էլ հանրությունը բավարարվի քաղաքական խաղերով՝ հավասարման նշան դնելով դահճի և զոհի միջև, ուրեմն աշխարհը վերջնականապես այլասերվել է, սուտ են դրա դեմոկրատիան և ազատությունները։ Չեմ ցանկանում փչացած աշխարհի մաս լինել։