Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՍՈՒՐ ԲԱՐՁՐԱՑՆՈՂԻ ՎԵՐՋԸ

 

Այսօր աշխարհում բազմաթիվ մակարդակներում քննարկվում է Էրդողանի կերպարը և հիմնականում գալիս են մի եզրակացության, որ նրա հոգեկան վիճակը անկանխատեսելիության և վտանգավոր հետևանքներով է հղի։
Միջերկրական ծովի արևելյան մասից սկսած, Սիրիայով, Հունաստանով, Կիպրոսով և Լիբիայով չավարտված, ահավասիկ մխրճվել է արցախյան ու, լայն իմաստով, հայկական հարցի մեջ՝ հրահրելով Ադրբեջանին պատերազմների։
Ցեղասպանությունը չընդունելով ձգտում է նոր ցեղասպանության, թափահարելով նեոօսմանիզմի, թուրանիզմի և իսլամիզմի դրոշներ ու սրեր, երբեմն հարձակվելով հենց մուսուլմանական երկրների վրա, թաքուն նենգ հայացքներ նետելով որոշ իսլամական երկրների վրա և հատկապես լկտի քմծիծաղ տալով Եվրոպայի ու քրիստոնեության վրա։ Ահա թե ինչու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածվեց։
Ու հիմա Արցախում ընթացող պատերազմը կանգնեցնելու՝ երկու հակառակորդներին ուղղված ՄԱԿ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի Պետդումայի հորդորները առ ոչինչ են Էրդողանի և նրա աշակերտ Ալիևի համար։ Չկա հասցեական դատապարտում և պատժի գործիքի կիրառում հարձակվողի հանդեպ։
Սա էլ՝ ծաղրի ենթարկվածների պատասխանը։
Սպասենք մինչև Էրդողանը հարվածի նրանց իրենց տան միջանցքներում։
Իսկ մենք սպասելու ժամանակ չունենք, սուր բարձրացնողը պիտի ընկնի սրից։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։