Հայոց երկնքում հնչում են տագնապի ղողանջները…
Այժմ դժվար է վերլուծել, թե որտեղ է մեր սխալը։
Երբ Ազատության հրապարակում բռունցքվեցինք Արցախի միացման պահանջով՝ Հաղթանակը մեր սիրտը լցրեց բերկրանքով։ Աշխարհի աչքը մեզ էր հառված։ Դա մեզ տվեց սուտ ապահովության զգացում, և բոլոր ուժերը ուղղվեցին քանդուքարափ Արցախը վերաշինելու։
Այսօր բոլոր վարագույրները բացված են։
Աղետը կրկնվում է՝ 100 տարվա կտրվածքով։ Այսօր դրված է հայ ազգի գենոֆոնդի արցախյան հատվածի փրկության հարցը։
Երբ հայ գաղթականները հայտնվեցին Էջմիածնի պատերի տակ, Մեծն Թումանյանի պահանջով բացվեցին եկեղեցու դարպասները՝ վիրավոր հոգիների և մարմինների փրկության համար։
Այսօր ունենք պետություն, որը, հույս ունենք, որ կձեռնարկի ամենը՝ համակարգելու համար։ Բայց ամենակարևորը մեզնից է կախված։ Յուրաքանչյուրս մեզնից հասանելիքը անենք ներգաղթյալների թե՛ մարմանավոր, թե՛ հոգևոր վերքերը բուժելու և սփոփելու համար…