Արտահերթ ընտրություններ, իհարկե, հարկավոր են, որպեսզի ժողովուրդը հոգեպես խաղաղվի: Այս ներքին պայքարին պետք է վերջակետ դրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել, աշխատել և ստեղծագործել: Այս պառակտված վիճակը բոլորիս է խանգարում: Հուսով եմ՝ դրան վերջ կդրվի արդար ընտրությամբ: Պետք չէ թողնել, որ արտաքին ուժերը, հատկապես Թուրքիան և Ադրբեջանը, խանգարեն մեր գոյության լինելությանը: Ժողովուրդը իրավունք չունի լռելու, և թուրքը միշտ սպասում է հարմար պահի՝ մեր ժողովրդի լինել-չլինելը շահարկելու: Հայ ժողովուրդը ունի և պետք է ունենա ազգային արժանապատվություն և այն պետք է դրսևորի արտահերթ ընտրությունների ժամանակ: Մենք ունենք պատմական հիշողություն և հերոսական պատմություն, որ մեզ պետք է ուժ տա՝ կատարելու որոշիչ ընտրություն՝ մեր ճակատագիրը կանխորոշելու և կերտելու համար:
Կարդալ նաեւ․․․
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ
Արդեն 25 տարի… շա՞տ է, թե՞ քիչ: Մեր բնավորության համաձայն՝…
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Անկախությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, Աստծու շնորհի նման էր, որովհետև…
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
2020-ի սև օրվա երեք տարին մղձավանջով թավալվեց ու բոլորեց արդեն…
