ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵԽԵՐԵՆ

 

 

Պրահայում հրատարակվել է երկլեզու «ՕՐԵՐ» (ORER) եվրոպական անկախ ամսագրի նոր համարը: Այն հիմնականում նվիրված է Սերբիայի և Սլովենիայի հայկական համայնքներին: Ներկայացված են մի շարք բացառիկ հարցազրույցներ հայազգի ճանաչված մշակութային գործիչների հետ, նաև հետաքրքիր վերլուծություններ և հոդվածներ:

Ամսագրի էջերում տեղ է գտել Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ծավալուն շարքը (չեխերեն) չեխ ճանաչված բանաստեղծ Լիբոր Մարտինեկի թարգմանությամբ` հեղինակի և թարգմանչի կենսագրականներով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։