Ասում են` էսինչ մարդու «այո»-ն այո է, «ոչ»-ը` ոչ: Այո… մեր «այո»-ն այո է… Բայց նաև ամեն «այո» «ոչ»-ի հերքումն է, և` հակառակը: Կարծես թե անձամբ ինձ համար էական էլ չէ, թե այսօրվա «այո»-ն կամ «ոչ»-ը կոնկրետ ինչին են վերաբերում կամ` ում… Այո՛, եթե չասենք «սևեր», «սպիտակներ», ապա գոնե պիտի ասենք` «այո»-ներ և «ոչ»-եր: «Այո»-ները բոլորն էլ այսօր կողմ են, որ «այո»-ն դրական է, իսկ «ոչ»-ը` բացասական…
Ընդդիմախոսների փրփուր ի բերան խոսքը արդեն միայն զավեշտ է ներկայացնում, ավելի խորացնում նրանց` «ո՛չ» պատասխանելու, գոռալու ցանկությունը… Բայց մենք դա ասում ենք «այո»-ով: «Ոչ»-երը ոչ մի քայլ չեն ուզում ընդառաջ գալ «այո»-ներին` ո՛չ իրենց թարս թամբած էշով, ո՛չ էլ գոնե մեղմելով իրենց «ոչ»-ի չարագույժ քամին…
Եվ սա լավ է… Երբ «ոչ»-ը դեռ փորձում է թաքցնել իր իսկական էությունը, ուրեմն դեռ հույս ունի, թե ընդհատակից մինչև այս կամ այն կերպ ծլելը կարող է իր սև գործը անել, իսկ երբ մերկացնում է իրեն, ուրեմն մյուս հնարավորություններն սպառված են…
Հազա՜ր ափսոս, որ, ուրեմն, դեռ այսքան չարամիտ «ոչ»-եր ունենք մեր ընդերքում: Հազա՜ր ափսոս, որ նրանք ետքայլի բոլոր կամուրջները վառել են ու հիմա արդեն անցել են դրանց հենասյուները ոչնչացնելուն…
Ո՞նց են ապրելու «այո»-ի հաստատվելուց հետո, երբ «այո»-ն ու հաստատական ամեն ինչ նրանց համար ատելի է, անտանելի… Ո՞նց են իրենց համար իրենց իսկ ստեղծած այդ մղձավանջում շրջելու, քայլելու, ուրախանալու, ո՞նց…
Որքան որ դժվար է «այո»-ի համար, հազարապատիկ դժվար է լինելու նրան «ոչ» ասողներին…
Հազա՜ր ափսոս:
Ալխս Հովհանիսյանի հետ համաձայն եմ, երբ կարելի է այս պարագայում դրական մտածել, ինչո՞ւ՝ հակառակը և հետագային զղջալ։ հույսով ամեն ինչ լավ կլինի և Հայաստան աշխարհը դեպի առաջ և հզորացում կգնա և մեր ժողովուրդն էլ բարեկեցիկ կյանքով և աշխատանքով կապրի։