ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱ

Կյանքի 88-րդ տարում վախճանվել է բանաստեղծուհի, հրապարակագիր, ՀԳՄ անդամ ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՆ:
Սեդա Վերմիշևան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև` ասպիրանտուրան: Շուրջ 25 տարի որպես ավագ գիտաշխատող աշխատել է ՀՍՍՀ տնտեսագիտության և պլանավորման ինստիտուտում: ՀԳՄ ռուսագիրների բաժանմունքի համանախագահն էր, միաժամանակ Մոսկվայի ԳՄ, Ռուսաստանի հայերի միության վարչության և ՌԴ կառավարությանն առընթեր ռուս-հայկական բարեկամության նախագահության անդամ:
Սեդա Վերմիշևան հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական, հրապարակագրական, բանաստեղծական հայերեն և ռուսերեն գրքերի ու ժողովածուների: Ազգային-հասարակական, գրական-հրապարակագրական ակտիվ գործունեության համար նա արժանացել է «Մովսես Խորենացի», «Ս. Ներսես Շնորհալի», «Մ. Լերմոնտով» և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի հայերի միության և այլ բարձր պարգևների:
Ազգային-հասարակական, գրական-գիտական վաստակավոր գործչի` ՍԵԴԱ ՎԵՐՄԻՇԵՎԱՅԻ հիշատակը վառ կմնա նրա համախոհների, գրչընկերների և ընթերցողների հիշողության մեջ:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հրապարակախոս և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևայի ընտանիքին

Խոր ցավով տեղեկացա հրապարակախոս և հասարակական գործիչ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվիստ Սեդա Կոնստանտինի Վերմիշևայի մահվան մասին:
Սեդա Վերմիշևան միշտ աչքի է ընկել իր հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ, պարկեշտությամբ և մարդասիրությամբ: Մշտապես նվիրված լինելով իր գործին, վարելով ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն` նա միաժամանակ եղել է լավ մայր, տատիկ, հայ ընտանեկան օջախի պահապան:
Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:
Սեդա Վերմիշևայի պայծաո հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով:

Բակո ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի Հանրապետության նախագահ
Ստեփանակերտ

ОДА СЭДЕ

Струна её стихов чиста.
Эол ее коснулся ветром.
Душа армянского поэта –
Аракс, струящийся с креста.

«Всей сутьюե свой народ любя,
Его над бездной воспевает.
«Раскройся!ե – к Родине взывает. –
«Меня возделай для себя!ե

Искрятся звёздами в ночи,
Шиповником в снегах алеют
Её стихи, как свет свечи
Вселенской – той,
что сердце греет.
Арменией она болеет.

По-русски о любви поёт,
Отчаянья вершит полёт,
Эринией во тьме плывёт,
Творит добро и свет тот пьёт…

Отечество её – в горах.
Трудна к вершинам гор дорога,
Бог дал ей песню. Не за страх
Она, за совесть просит Бога
Горам позволить не дрожать,
Армении – цветы рожать!

Հայաստանի գրողների միության նախագահ
Էդվարդ Գևորգի ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻՆ

Հարգելի՛ Էդվարդ Գևորգի.
Ռուս գրողների միության վարչությունը խոր և անկեղծ ցավակցություն է հայտնում հանրաճանաչ հայ և ռուս բանաստեղծուհի, հրապարակախոս, ՀԳՄ, 1974 թ-ից` ԽՍՀՄ գրողների միության անդամ, հասարակական գործիչ Սեդա Կոնստանտինի ՎԵՐՄԻՇԵՎԱՅԻ մահվան կապակցությամբ:
Սեդա Վերմիշևան ընտրվել է Գրիբոյեդովի անվան ռուսական պատմամշակութային ընկերության նախագահ, Հայաստանի հետ բարեկամության մոսկովյան ընկերության համանախագահ, ՀԳՄ ռուսալեզու գրողների սեկցիայի համանախագահ, Մշակույթի աջակցության միջազգային ասոցիացիայի վարչության անդամ, Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ:
Գիտական, վերլուծական, հրապարակախոսական և հասարակական վիթխարի գործունեությունը Սեդա Վերմիշևան համադրում էր գրական լարված ստեղծագործական աշխատանքի հետ: Նա լույս է ընծայել 20-ից ավելի գիտական ու հրապարակախոսական գրքեր, ինչպես նաև 10-ից ավելի բանաստեղծական ժողովածուներ: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են հայերեն, ֆրանսերեն, սլովակերեն, լեհերեն և անգլերեն:
Ս. Վերմիշևայի ստեղծագործությունը բարձր են գնահատել բանաստեղծներ Նիկոլայ Տիխոնովը, Եվգենի Վինոկուրովը, Ստեպան Շչիպաչովը, Վլադիմիր Ցիբինը, Դմիտրի Մոլդավսկին, Սիլվա Կապուտիկյանը, Վսեվոլոդ Ռոժդեստվենսկին և ուրիշներ: Բանաստեղծությունները տպագրվել են «Դրուժբա նարոդով», «Զնամյա», «Մեցենատ ի միռ», «Առագաստ», «Լիտերատուրնայա Արմենիա», «Կոլցո Ա» ամսագրերում, «Լիտերատուրնայա գազետա», «Գոլոս Արմենիի» թերթերում, «Դեն պոեզիի» ալմանախում, նաև հավաքական ժողովածուներում: Նրա ստեղծագործության մասին են Ն. Պիմենովի, Ա. Արակեի գրականագիտական ուսումնասիրությունները, «Սեդա Վերմիշևայի ֆենոմենի մասին» հոդվածների ժողովածուն:
Արգասաբեր գրական ու հասարակական գործունեության համար Սեդա Վերմիշևան արժանացել է բազմաթիվ պետական ու գրական պարգևների: Նրան է շնորհվել Հայաստանի ամենաբարձր պարգևը գրականության և արվեստի ոլորտում` «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանը, Ռուսաստանում Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար` Գրական Առաջին մրցանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները, Շոլոխովի և Լերմոնտովի անվան մեդալները, ինչպես նաև Ռուսաստանի հայերի միության արծաթե ադամանդակուռ խաչը:
Ս. Կ. Վերմիշևային և Ռուս գրողների միությանը կապել է երկար տարիների բարեկամությունն ու ստեղծագործական համագործակցությունը: Ե՛վ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ամենաբարդ ժամանակաշրջանում` 20-րդ դարի 90-ականներին, նա կազմակերպել է ռուս գրողների մի քանի այցելություններ Հայաստան, որտեղ ռուս բանաստեղծները, արձակագիրները, հրապարակախոսները, քննադատները հանդիպումներ են ունեցել ՀԳՄ ղեկավարության, հայտնի գրողների հետ, դասախոսություններ են կարդացել Բրյուսովի անվան համալսարանում, հանդես եկել ընթերցողների առջև, մասնակցել քննարկումների և ընթերցումների:
Ըստ էության, Ս. Վերմիշևան ռուս գրողների համար բացահայտեց ժամանակակից գրական Հայաստանը: Նա ամենագործուն մասնակցությունն ուներ պատմական իրադարձություններում, որոնք կապված էին 20-րդ դարի 90-ական թվականների Հայաստանի ճակատագրի հետ, գրում էր սուր հրապարակախոսական հոդվածներ, որոնք մեծ ազդեցություն ունեցան Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար:
Մնացին նրա գրքերը, փիլիսոփայական հայացքով տոգորված բանաստեղծությունները` նվիրված Հայաստանի կյանքին ու պատմությանը, նրանցում արևի ջերմությունն է, բարությունն ու անմիջականությունը: Սեդա Վերմիշևայի ստեղծագործական ժառանգությունը իր արժանի տեղն ունի հայ և ռուս գրականության մեջ:
Սգում ենք հարազատների ու մտերիմների հետ: Սեդա Վերմիշևայի պայծառ հիշատակը և նրա անմահ գործերը ընդմիշտ կմնան մեր սրտերում:
Սա մեծ կորուստ է Ռուս գրողների միության համար, ռուս և հայ գրականության համար:
Սգակիր և ցավակցող`
Ռուս գրողների միության համանախագահներ`
Օլեգ Գլուշկին, Յուրի Կուբլանովսկի, Միխայիլ Կուրաև, Արսեն Տիտով, Նիկոլայ Շամսուտդինով
Ռուս գրողների միության վարչություն`
Գենադի Կալաշնիկով, Վալենտինա Կիզիլո, Լևոն Օսեպյան, Վլադիսլավ Օտրոշենկո, Բորիս Սկոտնևսկի, Գալինա Ումիվակինա
Ռուս գրողների միության վարչության առաջին քարտուղար` Ս. Վ. Վասիլենկո

Համառուսաստանյան հասարակական
կազմակերպություն
«ՌՈՒՍ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
20.02.2020 թ.

Սեդա Վերմիշևայի
հարազատներին և մտերիմներին

Արցախում խոր կսկիծով տեղեկացանք Սեդա Կոնստանտինի Վերմիշևայի մահվան լուրը: Սեդա Վերմիշևան մարդկանց հանդեպ ցուցաբերած պատասխանատվության և մարդասիրության, մտավորականի, գրողի, հրապարակախոսի և հասարակական գործչի ազնվության և հավատարմության օրինակ էր:
Ռուսաստանի Դաշնությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունում երկար տարիներ աշխատելու ընթացքում, շնորհիվ մարդկային և մասնագիտական որակների, Սեդա Վերմիշևան վաստակել է գործընկերների և բոլոր նրանց անկեղծ գնահատանքը, հարգանքն ու սերը, ովքեր ճանաչել և աշխատել են նրա հետ:
Մենք Սեդա Վերմիշևային գիտեինք որպես Արցախի մեծ հայրենասեր, և մեր ժողովուրդը կհիշի նրա հստակ ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության հարցում, Արցախի համար ճակատագրական օրերին նրա անխոնջ գործունեությունը, երբ համախոհների խմբով կանգնեց իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարող արցախցիների կողքին:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոլեկտիվի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում ենք անդառնալի կորստի կապակցությամբ և խնդրում եմ ընդունել ցավակցության և աջակցության մեր անկեղծ խոսքերը:
Այս դժվարին օրերին մենք կիսում ենք ձեր ցավն ու սուգը:

Մասիս ՄԱՅԻԼՅԱՆ
Արցախի Հանրապետության
արտաքին գործերի նախարար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։