Մեր ցավակցությունը, վրդովմունքն ու ընդվզումն ենք հայտնում Սիրիայում տեղի ունեցող դեպքերի առթիվ, որովհետև թույլ տալ Թուրքիային մտնել այլ երկրի՝ Սիրիայի սահմանները և նման բարբարոսական գործողություններ ծավալել, ծաղր է միջազգային իրավունքի հանդեպ: 100 տարի առաջ նրանք նույնն են արել հայերի նկատմամբ և այսօր էլ շարունակում են իրենց բարբարոս գործողությունները քրդերի ու արաբների հանդեպ` մեծ պետությունների անտարբեր հայացքի ներքո: Մենք կիսում ենք արաբ ժողովրդին պատուհասած աղետի ցավն ու կսկիծը և հայտնում ի լուր աշխարհի, որ գերտերությունները Թուրքիայի նման գործողությունների ծավալումը չհամարեն անվտանգության գոտու ստեղծում: Դա քաղաքակիրթ աշխարհի և միջազգային կազմակերպությունների ամոթն է:
Կարդալ նաեւ․․․
Գրող, երգահան Վահրամ Թաթիկյանի հայտարարությունը
«Սիրելի բարեկամներ, հոգաչափ շնորհակալ եմ ինձ պատահած սոսկալի դժբախտության, ինձ…
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակով: Դեռ մխում…
Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ
Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին.…
