Մահացել է Կարինե Աշուղյանը

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆԳրական թերթը ցավով տեղեկացնում է, որ մահացել է տաղանդավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս Կարինե Աշուղյանը: Սրտանց ցավակցում է հարազատներին, բարեկամներին և ընթերցողներին:
Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ‎ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան, աշխատել է նույն ինստիտուտում որպես հայ փիլիսոփայության պատմության բաժնի կրտսեր գիտաշխատող: Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Խմբագրել է «Գրական տապան» միջազգային գրական փառատոնի ամենամյա մի քանի ժողովածուներ, տարբեր հեղինակների գրքերի գեղարվեստական խմբագիրն է: Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն և հոլանդերեն, լեհերեն, անգլերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, արժանացել է Պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին (2016):

Հրատարակել է՝

  • Բանաստեղծություններ, Երևան, 1995:
  • Առաքելություն (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու ), Երևան, 1997:
  • Հմայիլներ (բանաստեղծություններ), Երևան, 2006:
  • Փորձեր, Երևան, 2007:
  • Մի ճամպրուկ ճակատագիր (արձակ), Երևան, 2014:
  • Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի քերականության հայ մեկնություններում (գիտական մենագրություն), Երևան, 2015:
  • Երկրի կանաչ ժամից յոթ օր առաջ ( գիտաֆանտաստիկ վիպակ, «Յոթ գույն» ժողովածու), Երևան:

 

Թարգմանված գրքեր

  • Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ, ժողովածու), Երևան, 2003:
  • Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ), Երևան, 2011: Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), Երևան, 2014

Կարդալ՝ Կարինե Աշուղյան

 

One thought on “Մահացել է Կարինե Աշուղյանը

  1. Ւ խորոց սրտե ցավակցում եմ ՀԳՄ անդամ Կարինե Աշուղեանի ցավալի մահվան տխուր առիթով։ Ցավակցություներս ընտանեկան կազմին, ՀԳՄ Նախագայության և ողջ կազմին։ Նրա գրվածքները Գրական Թերթում։ Ափսոս և ցավալի կորուստ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։