Տեղի ունեցավ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մոնոպիեսի պրեմիերան

61529269_2292514861012826_3026160070439206912_n (1)
Մայիսի 29-ին Մալյան կինոդերասանի թատրոնում տեղի ունեցավ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մոնոպիեսի պրեմիերան: Մոնոդրաման բեմադրել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը. բեմադրիչ` Արմեն Բայանդուրյան, դերասան` Աշոտ Սիմոնյան: Ներկայացումը սկզբում բեմադրվեց Թբիլիսիում, ապա, երկու օր անց, Երևանում` Մալյան թատրոնում: Ներկայացումը Թբիլիսիում բեմադրվեց Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնում, քանի որ հայկական թատրոնի շենքն այժմ հիմնովին վերակառուցվում է Թբիլիսիի կենտրոնում` Հավլաբարում: Թե՛ Թբիլիսիում, թե՛ Երևանում ներկայացումն անցավ լեփ-լեցուն դահլիճներում` հանդիսատեսի ջերմ ընդունելության և բուռն ծափահարությունների ներքո: Պրեմիերային ներկա ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարՆազենի Ղարիբյանը ջերմորեն շնորհավորեց ստեղծագործական անձնակազմին և դրամատուրգին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։