Հրատարակվեց շիրակցի շնորհաշատ բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Մարգարեի ուղերձըե գիրքը («Տիգրան Մեծե հրատարակչություն, 2019 թ., 192 էջ): Հայոց գրատպության պատմության մեջ «Մարգարեի ուղերձըե առաջին տասլեզվյա գեղարվեստական գիրքն է: «Մարգարեի ուղերձըե քնարական պոեմը և մի շարք բանաստեղծություններ թարգմանաբար տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և չինարեն: Գիրքը խաղաղության, ազգերի եղբայրության, Աստծու պատգամ-պատվիրանների անթերի կատարման, Երկիր մոլորակը արհեստական և բնական աղետներից պահպանելու և պաշտպանելու մասին է: Երազներում տեսնելով Երկիր մոլորակին սպառնացող վտանգները, բանաստեղծը տագնապի ահազանգեր է հնչեցնում, կոչ անելով Նոյի, Սեմի, Քամի ու Հաբեթի ժառանգներին` միասնական ուժերով պահպանելու ու պաշտպանելու համայն մարդկության սրբազան հայրենիքը` Երկիր մոլորակը: «Մարգարեի ուղերձըե հասցեագրված է աշխարհի ժողովուրդներին, պետությունների ղեկավարներին և հոգևոր առաջնորդներին: Մայիսի 9-ին և 10-ին բանաստեղծի նախաձեռնությամբ կազմակերպվեց խղճի և խաղաղության երթ Գյումրի-Էջմիածին-Երևան ուղիով: Նրան միացան «Բագրատունյաց ասպետներե հ/կ-ի անդամներ և գրչակից ընկերներ: Բանաստեղծը գրքեր նվիրեց հանրապետության բարձրաստիճան պետական և հոգևոր այրերի, գրողների, օտարերկրացի դիվանագետների: Խղճի և խաղաղության երթուղին առաջիկայում ձգվելու է Թբիլիսի, Մոսկվա, Ստամբուլ, Թեհրան: Բանաստեղծը ցանկանում է «Մարգարեի ուղերձըե գրքով, խղճի և խաղաղության երթով նպաստել խաղաղության, ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
Գոհար ՄԿՐՏՉՅԱՆ
«Շիրակե թերթի խմբագրի տեղակալ