­Խաչ­քար՝ ան­մա­հա­ցած ռազ­միկ­նե­րի հի­շա­տա­կին

2016, 2020 թվա­կան­նե­րի ար­ցախ­յան գո­յա­մար­տե­րում ի­րենց կյան­քը հայ­րե­նի­քին ըն­ծա­յե­ցին նաև ­Շի­րա­կի մար­զի Ե­րազ­գա­վորս գյու­ղի շնոր­հա­լի ե­րի­տա­սարդ­ներ ­Ռա­ֆա­յել ­Սարգս­յա­նը, կա­պի­տան Ար­կա­դի ­Հով­հան­նիս­յա­նը, են­թաս­պա ­Գա­րե­գին Ե­րա­նոս­յա­նը, սեր­ժանտ­ներ ­Գոռ ­Խա­չատր­յա­նը և ­Մար­տին ­Մար­տի­րոս­յա­նը։ Ե­րազգա­վորս­ցի բա­նաս­տեղծ ­Սամ­վել ­Մար­գար­յանն ուխ­տեց նրանց հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու հա­մար գյու­ղի ­Հե­րոս­նե­րի պու­րա­կում կանգ­նեց­նել խաչ­քար։
­Բա­նաս­տեղ­ծը պատ­վախնդ­րութ­յան զգա­ցու­մով կա­տա­րեց խոս­տու­մը։ Իր գրքե­րի վա­ճառ­քից գո­յա­ցած մի­ջոց­նե­րով, ­Ռու­սաս­տա­նում բնակ­վող եղ­բայր­նե­րի, ըն­կեր­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ նա ի­րա­կա­նաց­րեց իր ուխ­տը։
­Հու­նի­սի 13-ին գյու­ղի ­Հե­րոս­նե­րի պու­րա­կում կա­յա­ցավ խաչ­քա­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղութ­յուն։ ­Շի­րա­կի թե­մից քա­հա­նա ­Տեր ­Մա­կար ­Գա­լամ­տար­յա­նը օրհ­նութ­յան ա­ղոթք­նե­րով օ­ծեց խաչ­քա­րը։ Ի­րենց ե­լույթ­նե­րում ան­մա­հա­ցած ռազ­միկ­նե­րի հի­շա­տա­կը ո­գե­կո­չե­ցին գյու­ղա­պետ Ար­տա­շես Մ­խի­թար­յանր, բա­նաս­տեղծ ­Սամ­վել ­Մար­գար­յա­նը, ՀՀ Աժ պատ­գա­մա­վոր ­Նա­զե­լի ­Բաղ­դա­սար­յա­նը, ար­ձա­կա­գիր ­Հա­կոբ ­Մու­շը, զոհ­վա­ծի հայր Ար­տուշ Ե­րա­նոս­յա­նը, գրա­կա­նա­գետ ­Գա­գիկ ­Խա­չիկ­յա­նը, ­Հա­յաս­տա­նի նո­րա­րար­նե­րի և ­ձեռ­նե­րեց­նե­րի ազ­գա­յին կենտ­րո­նի տնօ­րեն ­Հայկ ­Մար­գար­յա­նը և­ ու­րիշ­ներ։ ­Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ­Շի­րա­կի մարզ­պետ ­Հով­հան­նես ­Հա­րութ­յուն­յա­նը, ­Շի­րա­կի մար­զի գլխա­վոր դա­տա­խազ ­Գուր­գեն Գ­րի­գոր­յա­նը։
­Բա­նաս­տեղ­ծի ջան­քե­րով ու մի­ջոց­նե­րով, եղ­բայր­նե­րի ու ըն­կեր­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ Ե­րազ­գա­վոր­սում կանգ­նեց­վել են ­Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում զոհ­ված ե­րազ­գա­վորս­ցի­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շար­ձա­նը, ­Զո­րա­վար Անդ­րա­նի­կի փառ­քի հու­շա­կո­թո­ղը, կա­ռուց­վել է բսւզի­լի­կե ե­կե­ղե­ցու հիմ­քը, իսկ նրա ստեղ­ծած ­Բագ­րա­տուն­յաց փառ­քի հու­շա­պու­րա­կում հառ­նում են ­Բագ­րա­տուն­յաց հե­րոս­նե­րի հի­շա­տա­կին նվիր­ված խաչ­քա­րը, Ա­շոտ Ա­ռա­ջի­նի, Սմ­բատ Ա­ռա­ջի­նի, Ա­շոտ Երկ­րոր­դի (Եր­կա­թի), Ա­շոտ Եր­րոր­դի (Ո­ղոր­մա­ծի) փառ­քի հու­շա­կո­թող­նե­րը։

­Գո­հար ՄԿՐՏՉՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։