Զրույց Երևանի հետ

 

 

Մայիսի 17-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Լուսեղեն ճանապարհե (արձակ) և «Երևանյան էտյուդներե (չափածո) գրքերի շնորհանդեսը:

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան Խանջյանը նշեց, որ գրքերն արտահայտում են 21-րդ դարի հայ մարդու, հայ գրողի անհանգիստ հոգու տառապանքը: «Երևանյան էտյուդներըե, նրա կարծիքով, հայ ժողովրդի պատմությունն է` խտացված Երևանով, զրույց է իր սիրելի քաղաքի, հարազատի հետ: «Գրքում տագնապ կա քաղաքի հանդեպե,- նկատեց նա: Անդրադառնալով «Լուսեղեն ճանապարհըե գրքին` Մ. Բարսեղյան-Խանջյանը տեղեկացրեց, որ այն իր կյանքով ու գործունեությամբ աչքի ընկած հայի` հեղինակի երիտասարդ տարիների ընկերոջ մասին է, ով մեծ պատասխանատվություն ուներ իր քաղաքի հանդեպ:

Արձակագիր, բանաստեղծ Վրեժ Սարուխանյանի կարծիքով` բառը շունչ ունի, և երբ լուրջ գրող է բառն օգտագործում, գիրքը շունչ է առնում, որի մեջ ի հայտ է գալիս նաև բանաստեղծի հոգին: «Հովհաննես Ղազարյանը գիտի, թե ինչ պիտի գրի, դրա համար էլ նրա պոեզիան այդքան մաքուր է ու ազնվականե,- ընդգծեց նա:

«Երևանյան էտյուդներե գրքի 32 բանաստեղծություններն ասես Երևանի սրբատաշ քարեր լինեն` յուրաքանչյուրն իր ասելիքով, իսկ բոլորը միասին մի բերդ ենե,- ասաց արձակագիր Սամվել Բեգլարյանը` հավելելով, որ գրքում շնչավորվել է Երևան քաղաքը, ասես մարդ լինի, որ տառապում է, ցավում է:

Ելույթ ունեցան նաև գեղանկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծուհիներ Լենա Հարությունյանը, Հասմիկ Վարոսյանը և ուրիշներ: Շնորհակալական խոսք ասաց Հովհաննես Ղազարյանը:

Շնորհանդեսը վարում էր Ալեքսանդր Սայադյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։