Գիտաժողով Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանի և հայ հին և միջնադարյան գրականության ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի ջանքերով կազմակերպվել էր հանրապետական գիտաժողով Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում: Գիտաժողովը ողջույնի խոսքով շնորհավորեցին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Կամո Վարդանյանը և տուն-թանգարանի տնօրեն Անի Տոնոյանը:
Պռոշյանի ստեղծագործությունը տարաբնույթ մեկնաբանությամբ ու թեմատիկայով ներկայացնող հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դոցենտ Նաիրա Խաչատրյանը, երկրորդ կուրսի ուսանողուհի Շուշան Խաչատրյանը: «Պերճ Պռոշյան» հոդվածների ժողովածուի շնորհանդեսից հետո թանգարանի տնօրենը ծանոթացրեց թանգարանի ցուցանմուշներին՝ տալով մանրամասն ու հետաքրքիր բացատրություններ:
Գիտաժողովի մթնոլորտը լիովին հոգևոր էր թե՛ դասախոսների և թե՛ ուսանողների համար: Տեսանելի դարձավ հանճարեղ Խաչատուր Աբովյանի գործը շարունակող Պռոշյանի թե՛ գրական և թե՛ հասարակական կյանքի ողջ ընթացքը: Նման արտագնա գիտաժողովները նպաստում են մանկավարժական մայր բուհի կենդանի կապին մարզերի մշակութային հաստատությունների և դպրոցների հետ:

Ռուզան ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։