Լույս է տեսել «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի 2019 թ. առաջին համարը: Արձակի բաժնում տեղ են գտել Գևորգ Գրիգորյանի «Վթար» վիպակը, Արթուր Միկոյանի «Վերջին պահի հրաշքը» և «Ճաշկերույթ» պատմվածքները, Նորայր Ադալյանի «Ծերանոցում» պատմվածքը, ինչպես նաև Սիրանույշ Գալստյանի «Տրամվայը վերադարձնելու ցանկություն» էսսեն: Արևմտահայ գրականությունը ներկայացված է Կարօ Արմենեանի «Սանդարամետ» վեպից հատվածով և «Հօրեղբայրս եւ իր աղուէսը» պատմվածքով: Պոեզիայի բաժնում հրապարակվել են Արմենուհի Սիսյանի, Խանում Ավանյանի, Հրաչ Բեգլարյանի, Հուսիկ Արայի բանաստեղծական շարքերը: Դրամատուրգիան ներկայացված է Կարինե Խոդիկյանի «Ես եմ` քո Շահանեն» մենախաղով: Տպագրվել է նաև Աննա Քարին Փալմի «Ամելիա» պատմվածքը` շվեդերենից Արծվի և Աշխեն Բախչինյանների թարգմանությամբ: Հոբելյանական բաժինը անդրադարձել է Հովհ. Թումանյանին, Խ. Աբովյանին և Լ. Շանթին: Համարում օգտագործվել են Ջիմ Դայնի և Ֆան Խոյի աշխատանքները: Գլխավոր խմբագիր` Լիլիթ Հովսեփյան:
Կարդալ նաեւ․․․
Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպ՝ իսպաներեն
Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպի իսպաներեն թարգմանությունը լույս է տեսել…
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԱՐՄԵՆԻԱ» 1. 2016
Լույս է տեսել «Լիտերատուրնայա Արմենիա» գրական-գեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդեսի առաջին…
«ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ», 9. 2016
Լույս է տեսել «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Երկիր Նաիրի» հավելվածի 9-րդ…
