Ողջո՛ւյն, 2019
Մանուկ ժամանակ մեր փողոցում լսել եմ, ըստ իս, մարդու լավագույն բնորոշումը՝ հոգի մարդ:
2019 թվականը ցանկանում եմ լինի հոգի տարի.
Հ – հույս, հավատ քրիստոնեական, հայրենասիրություն,
Ո – ոգի, ոգեղենություն՝ մշակույթ, կրթություն, գիտություն,
Գ – գոյություն գերազանց, անվտանգ, գիր՝ աղոթքի զորությամբ համախմբող,
Ի – իրականության ճշմարիտ ընկալում, նպատակներն իրականացնելու ջանք և խաղաղ աշխատանք: