Մայիսի 1-ին ձեր քվեարկությամբ դուք փակեցիք Հայաստանում օրինական ու լեգիտիմ իշխանություն ձևավորելու ճանապարհը: Առայժմ՝ հետևանքը յոթօրյա անվերահսկելի վիճակն է ամբողջ հանրապետությունում: Մեկ մարդու պես ոտքի ելած ժողովուրդը և՛ դարավոր իմաստնությամբ, և՛ այս հեղափոխական օրերին՝ առավել սթափ կազմակերպվածությամբ կպահի ու կպահպանի իր պետությունը, թույլ չի տա գողանալ իր նվաճած հաղթանակը և պարզերես հերթական ՔԱՅԼԸ կանի դեպի իր երազած Հայաստանը:
Իսկ դո՞ւք…
Ձեզ տրված է վերջին հնարավորությունը՝ չվտանգել մեր պետության և հանրության ապագան: Թեև ձեր քվեարկությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ դուք հաշվետու եք ոչ թե ժողովրդին, այլ Բաղրամյան 26-ում ընտրական ցուցակը կազմողին, բայց գոնե հիմա, նաև ձե՛ր երկրի համար վճռորոշ պահին ուժ գտեք տեսնելու ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ վերածված ողջ երկրի քաղաքացիներին և արեք միակ և ճշմարիտ ընտրությունը:
Կարինե Խոդիկյան (Գրական թերթի խմբագիր)