1. Քաղաքական կարևոր իրադարձություն եմ համարում ԵՄ-ի հետ համաձայնագրի կնքումը:
2. Թեև ոչինչ չեմ մտաբերում, որը կցնցեր ինձ, սակայն նշեմ, որ ոչ միայն այս, այլև ամեն տարի, ինձ համար շատ կարևոր իրադարձություն է երիտասարդ բանաստեղծների ստեղծագործությունների մրցույթը, որը կազմակերպում է Իրինա Գյուլնազարյանի անվան բարեգործական հիմնադրամը (UGEFA): Արդեն 11 տարի շարունակ մեր ազգը բառիս բուն իմաստով հրաշքներ է ցուցաբերում՝ ի դեմս երիտասարդ բանաստեղծների, ի դեմս նոր անունների: Ոչ մի ուրիշ քաղաք, կարծում եմ, չի կարող ամեն տարի այդքան տաղանդավոր գրողներ ներկայացնել աշխարհին: Թեև ամեն անգամ բողոքում ենք, որ արվեստ չկա, մշակույթ չկա, սակայն մեր մրցանակակիր երիտասարդներն ապացուցում են, որ հայկական ստեղծագործող գենն իսկապես գոյություն ունի: Թվեմ այս տարվա մրցանակակիրների անունները՝ Արամ Թարվերդյան, Արթուր Մեսրոպյան, Անուշ Հեքիմյան, Անի Ամսեյան: Հիշեք այդ անունները: Նրանք են մեր գրականության վաղվա օրը:
3. Հանկարծակի, բառիս բուն իմաստով, սկսեցի սցենարներ գրել: