1. Կարծում եմ, որ 2017 թ. կարևոր քաղաքական իրադարձությունը տարեվերջի ԵՄ համաձայնագրի ստորագրումն է: Հայաստանը այն պատրաստ էր վավերացնել 2013 թ.: Այս դեպքում կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք:
2. Կարևոր մշակութային իրադարձությունը աշխարհի տարբեր ծագերից եկած հայ գրողների հավաքն էր հոկտեմբեր ամսին: Համաժողովի ժամանակ, հանդիպումների, ելույթների ընթացքում նոր որոշումներ ու գաղափարներ առաջացան՝ հայ գրականությունը հանրահռչակելու և հայոց լեզուն անաղարտ պահելու համար:
3. Վերջապես պատրաստ է «Շարժման արևը» բանաստեղծական ժողովածուն: Նրա մեջ ամփոփված են «Ձոն կործանված քաղաքակրթություններին» և «Երևան-Փարիզ» պոեմները և բանաստեղծական շարքեր: Ես համոզված եմ, որ ընթերցողը ուրիշ դիտանկյունից կգտնի Անուշ Վարդանյան պոետին: