Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

1. Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրի ստորագրումն էր կամ, ավելի շուտ, Ռուսաստանում դրա առաջացրած մասշտաբային հիստերիա-ձաբռտուքները: Նույն այդ հիստերիայի մեջ մարեցին տարվա ամենակարևոր մշակութային իրադարձության` Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի դրական արձագանքները:
Իմ ստեղծագործական կյանքում 2017-ը կարևորում եմ «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն» վերնագրով իրապատում վեպիս լույսընծայումով, որը շարադրել եմ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) շուրջ կատարած իմ տասնամյա ուսումնասիրությունների, ինչպես նաև այդ կազմակերպության բացահայտված ու չբացահայտված մի շարք անդամների տրամադրած բացառիկ տեղեկությունների հիման վրա: Գիրքը լայն հետաքրքրության արժանացավ Հայաստանում և Սփյուռքում, ինչի մասին է խոսում 1500 տպաքանակի արագ սպառումը: Նոյեմբերին այն վերահրատարակվեց 2000 տպաքանակով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։