1. Հավանաբար Եվրոասոցացման համաձայնագիրն է. դե, քանի որ մենք արդեն գրկաբաց ընդունել ենք եվրոպական աղտեղությունը` մոդիֆիկացված սնունդը, ժամկետանց դեղերը և այլն, հույս ունենանք, որ հաջորդ էշելոնով կգան եվրոպական առավելությունները, ասենք` հարգանքը մտավորականի հանդեպ, եվրոպական կենսաթոշակներն ու կիլոմետրանոց այգիները:
2. Ես այն մտավորականներից չեմ, ովքեր պարբերաբար հրավիրվում են մշակութային միջոցառումների, ու մի կարգին չգիտեմ էլ, թե տարվա կտրվածքով ինչեր են տեղի ունեցել: Գրական դաշտում կարևոր էին «Բագինի» 50-ամյակը, որը, իմ կարծիքով, շատ անշուք նշվեց, և Սփյուռքահայ գրողների համաժողովը:
3. Եթե անկեղծ, լավ տարի չէր. ինչ կիսատ գործ ունեի` չշարունակվեց, ոչ մի նոր բան չգրվեց, և առհասարակ, իմ կյանքում չկատարվեց մի բան, որը կարելի է իրադարձություն համարել: