ԱՇՆԱՆԱՅԻՆ ՌԻԹՄԵՐ

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Աշնանային ռիթմեր» պոեզիայի ցերեկույթ, որի մշտական կազմակերպիչն է անվանի բանաստեղծ Արևշատ Ավագյանը:
Հնչեցին Վահան Տերյանի բանաստեղծությունները Գայանե Սամվելյանի կատարմամբ, այնուհետև աշնանը նվիրված, և ոչ միայն, իրենց ստեղծագործություններից ընթերցեցին Լիլիթը, Անուշ Վարդանյանը, Գոհար Գալստյանը, Մանիկ Աճեմյանը, Խանդութ Զուռնաչյանը, Լևոն Բլբուլյանը, Բագրատ Ալեքյանը, Արևշատ Ավագյանը, Ռազմիկ Գալստյանը:
Իրենց ստեղծագործությունները ներկայացնելու հնարավորություն ունեցան նաև ցերեկույթի մասնակիցներից շատերը` Արուսյակ Թադևոսյանը, Ժաննա Ղոչիկյանը, Լենա Հարությունյանը, Մարինե Իսրայելյանը, Ալբերտ և Մամիկոն Հովհաննիսյանները:
Ցերեկույթին նոր երանգ հաղորդեցին դրամատուրգ, երգիչ և երգահան Արսեն Համբարյանի` Արևշատ Ավագյանի տեքստերով գրված երգերի և դաշնակահար Վազգեն Հարությունյանի դաշնամուրային կատարումները:
Ցերեկույթը վարում էր Արևշատ Ավագյանը:
Ռազմիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։