Օրերս Բուլղարիայի Անկախ գրողների միությունը Գագիկ Դավթյանին ընդունել է իր շարքերը՝ որպես Պատվավոր անդամ: Նախաձեռնության հեղինակը Պոեզիայի արցախյան միջազգային երկրորդ փառատոնի մրցանակակիր, բանաստեղծուհի Վանյա Անգելովան է, ով թարգմանել և Դավթյանին ներկայացրել է բուլղարական «Литературен свят» («Գրական աշխարհ») էլեկտրոնային հեղինակավոր ամսագրում: Մինչ այդ նույն ամսագրում հայ բանաստեղծի ծավալուն շարքը հրապարակվել է Ռոման Կիսյովի թարգմանությամբ: Հիշեցնենք, որ Գագիկ Դավթյանի թարգմանությամբ հրատարակվել են Ռոման Կիսյովի «Հարություն» եռալեզու և բուլղարական արմատներով ֆրանսիացի բանաստեղծ Աթանաս Վանչև դը Թրասիի «Արևային երգեր» երկլեզու գրքերը, առաջինը՝ Ստեփանակերտում 2014-ին, երկրորդը՝ Փարիզում 2015-ին:
Կարդալ նաեւ․․․
«Մեծ երջանկություն է լինել գրականության մեջ…» / Խաչիկ Մանուկյան
Մարտի 3-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ պոեզիայի երեկո` նվիրված…
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԳՈՒ ԵՎ ՔՆԱՐԻ ԶՈՐԵՂ ԼԱՐԸ
Գյումրիի արվեստների ինստիտուտի (ակադեմիայի) դահլիճում կայացավ հանդիսություն` նվիրված շիրակցի բանաստեղծ,…
ՇԻՐԱԶԻ ՎԱՐԴԱՏՈՆ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ / Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ
Աստվածատուր բանաստեղծությունը Հովհաննես Շիրազին «Էն գլխից» «գարնան թագավոր» է կարգել,…
